Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-814 փետրվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 8 | «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

14 փետրվարի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունվարի 29-ին)` խնդրելով. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 73-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները:

2. Դիմողը իր դիմումում առանձնացնում է երկու հայեցակարգային դրույթ. առաջին անձի սնանկ ճանաչված լինելու հանգամանքը դատարան դիմելու իրավունքի սահմանափակման հիմք չէ, երկրորդ սնանկ ճանաչված անձը օժտված է դատավարական իրավասուբյեկտությամբ, և վերջինիս դատական պաշտպանության իրավունքի իրացումը չպետք է կապվի այլ սուբյեկտի սնանկության գործով կառավարչի հետ:

Դիմողը վիճարկվող իրավական նորմերի վերլուծության արդյունքում եկել է եզրակացության, որ սնանկության կառավարիչը ներկայացնում է սնանկ ճանաչված անձի շահերը բացառապես օրենքով նախատեսված դեպքերում: Քննարկվող օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասում թեև նշված է սնանկության կառավարչի օրենքով նախատեսված դեպքերում պարտապանի շահերը ներկայացնելու իրավունք, սակայն հստակեցված չեն այն իրավիճակները, որոնց պայմաններում վերջինս պետք է օգտվի նման իրավական կարգավորումից: Մասնավորապես, օրենքով հստակ և սպառիչ կերպով սահմանված չեն այն դեպքերը որոնց պարագայում կիրառելի է նշված նորմը, ինչը դրույթն առավել քան խոցելի է դարձնում իրավական որոշակիության տեսանկյունից: Դիմողը նշում է, որ իր գործով քաղաքացիական վերաքննիչ դատարանն, ըստ էության, հանգել է այն եզրակացության, որ սնանկ ճանաչված ընկերությունը չունի դատավարական իրավասուբյեկտություն, չի կարող հայց ներկայացնել դատարան, և միայն սնանկության գործով կառավարիչն է օժտված նման դատավարական իրավասուբյեկտությամբ: Սակայն դիմողը համոզված է, որ սնանկության կառավարչի որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունքը, դեռևս չի նշանակում, որ ընկերությունն ի դեմս իր տնօրենի զրկված է դատարան դիմելու իրավական հնարավորությունից:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ըստ էության սահմանափակվել է սնանկ ճանաչված անձի և սնանկության գործով կառավարչի դատավարական իրավասուբյեկտությունը: Մի կողմից սնանկ ճանաչված անձը ինքնուրույն չի կարող օգտվել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից, մյուս կողմից սնանկության գործով կառավարիչը կարող է հանդես գալ բացառապես սնանկ ճանաչված անձի անունից, այսինքն ըստ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի վերջինս չունի դատավարական ինքնուրույն իրավասուբյեկտություն:

Դիմողի համոզմամբ սնանկ ճանաչված անձը և սնանկության գործով կառավարիչը ինքնուրույն դատավարական սուբյեկտներ են օժտված դատական պաշտպանության, արդար դատաքննության սահմանադրական իրավունքներով, և իրավակիրառ պրակտիկայում ձևավորված այն մոտեցումը, ըստ որի դատավարական առումով նույնացվում են պարտապանը և սնանկության կառավարիչը, չի ապահովում այդ իրավունքների իրականացումը:

Ըստ դիմողի կառավարչի որպես սնանկության գործերով հատուկ սուբյեկտի կողմից դատավարական գործողությունների, այդ թվում հայցադիմումի ներկայացման և որպես հայցվոր հանդես գալու պարագայում շահագրգռվածությունը պետք է դիտարկել իր պարտականությունների կատարման տեսանկյունից:

3. Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

14 փետրվարի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 փետրվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել