Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Երեխաների խնամակալները (հոգաբարձուները) 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Երեխաների խնամակալները (հոգաբարձուները) 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 135. Երեխաների խնամակալները (հոգաբարձուները) 1. Երեխաների խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք՝ իրենց համաձայնությամբ: 2. Երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական այլ հատկանիշներ, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի (հոգաբարձուի) և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի

Ամբողջ Տեքստ

Հոդված 135. Երեխաների խնամակալները (հոգաբարձուները) 1. Երեխաների խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք՝ իրենց համաձայնությամբ:

2. Երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական այլ հատկանիշներ, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի (հոգաբարձուի) և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը՝ հաշվի առնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի կամ խնամակալ կամ հոգաբարձու դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքները, երեխայի կարծիքը և ելնելով երեխայի լավագույն շահերից։

3. Խնամակալ (հոգաբարձու) չեն նշանակվում քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ հիվանդ անձինք, կյանքի և առողջության նկատմամբ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձինք, խնամակալների (հոգաբարձուների) պարտականություններից հեռացված անձինք, ծնողական իրավունքներից զրկված անձինք, ծնողական սահմանափակ իրավունքներով անձինք, նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց մեղքով, ինչպես նաև այն անձինք, ովքեր առողջական վիճակով չեն կարող իրականացնել երեխայի դաստիարակության պարտականությունը։

4. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը և խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարեցնելը, խնամակալին կամ հոգաբարձուին ներկայացվող պահանջները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարելու նրա ունակությունները գնահատելու չափորոշիչները, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու վեճի կամ անհամաձայնության դեպքում դրանց լուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (135-րդ հոդվածը փոփ., լրաց.. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել