Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-523 փետրվարի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 փետրվարի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 5 | ԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 փետրվարի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Անուշ Սաֆարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Անուշ Սաֆարյանը 2018 թվականի փետրվարի 5-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10711-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 60-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավերե։

2. Դիմողը նշում է, որ սեփականության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից ակնհայտ է դառնում, որ սեփականատերն իրավունք ունի իր հայեցողությամբ իրեն պատկանող գույքի նկատմամբ կատարել ցանկացած գործողություն կամ ձեռնպահ մնալ որևէ գործողություն կատարելուց, որպիսի իրավունքները հանդիսանում են սեփականատիրոջ իր գույքից անարգել օգտվելու Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքի բաղադրատարրեր։ Դիմողը մատնանշում է, որ թիվ ՏԴ3/0151/02/15 քաղաքացիական գործի փաստերի համաձայն պատճառված վնասն առաջացել է ջրի արտահոսքի հետևանքով, որը տեղի է ունեցել ջրամատակարարող կազմակերպության կողմից վերահսկվող ենթակառուցվածքներից։ Դիմողը վկայակոչում է ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 130-Ն որոշման 5-րդ հավելվածի 44-րդ կետի «զե ենթակետը, ըստ որի ջրամատակարարը պարտավոր է իրականացնել հսկողություն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, կառուցվածքների և սարքերի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ, իսկ «ժբե ենթակետի համաձայն ջրամատակարարը պարտավոր է իր մեղքով բաժանորդի ջրաչափի, ներքին ցանցի սարքերի և կառուցվածքների վնասման դեպքում իր միջոցների հաշվին կատարել դրանց փոխարինման, տեղադրման ու նորոգման աշխատանքները և փոխհատուցել պատճառված վնասները։ Դիմողի կարծիքով վիճարկվող իրավական նորմի շարադրանքն այնքան անորոշ է, որ անհնար է եզրակացնել, թե օրենսդիրն ում է համարում անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքի վնաս պատճառող սուբյեկտ, մասնավորապես, անհնար է տարանջատել, թե տվյալ իրավիճակում որպես վնաս պատճառող կարող է հանդես գալ միայն անշարժ գույքի սեփականատերը, թե նաև երրորդ անձը։ Ըստ դիմողի վնաս պատճառող սուբյեկտի վերաբերյալ անորոշության պայմաններում անհնար է որոշել նաև վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ վարքագծի /գործողության կամ անգործության/, մեղքի, ինչպես նաև վնաս պատճառած անձի գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը կամ բացակայությունը։ Նշված փաստերի առկայությունը կամ բացակայությունն անհնար է որոշել նախ այն պարզ պատճառով, որ տվյալ պարագայում իրավաբանորեն նշված չէ /հստակեցված չէ/, թե ով է առհասարակ վնաս պատճառող անձը և /կամ նա առհասարակ գոյություն ունի, թե ոչ, և հետո նաև այն պատճառով, որ իրավունքի ցանկացած սուբյեկտ ունի իրավունակության և գործունակության առանձնահատուկ ռեժիմ, որպիսի հանգամանքով պայմանավորված յուրաքանչյուր սուբյեկտի կապակցությամբ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված փաստերի առկայությունը կամ բացակայությունը որոշելու չափանիշները տարբեր են։

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 18-ի վճռով հայցը բավարարվել է Անուշ Սաֆարյանից /այսուհետ դիմող/ հօգուտ Վաչագան Ոսկանյանի, Գոհար Բաղինյանի և Շուշանիկ Ոսկանյանի բռնագանձվել է 273.000 ՀՀ դրամ որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար, 58.000 ՀՀ դրամ որպես փորձաքննության կատարման համար վճարված գումար, 50.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի վարձատրության գումար և 3250 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ «Մար-Մոսե ՍՊԸ-ին վճարված 36.200 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջը մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 18-ի վճռի դեմ դիմողի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է նշված վճիռը թողնելով օրինական ուժի մեջ։ ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ թիվ ՏԴ3/0151/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի մայիսի 18-ի վճռում արձանագրել է, որ «... դատարանը հաստատված է համարել, որ Հայցվորների գույքին վնասը պատճառվել է Պատասխանողի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցի 7 շենքի թիվ 31 բնակարանից ջրի ներհոսքի արդյունքում, ընդ որում, դրանում իր մեղքի բացակայությունը Պատասխանողը չի ապացուցել, հետևաբար ուրիշի գույքին վնաս պատճառելուց ծագած պարտավորության ուժով պետք է հատուցի Հայցվորներին պատճառված վնասըե։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ արձանագրել է, որ «... գործում եղած ապացույցներով հաստատվել ու պատասխանողի կողմից էլ ընդունվել են պատասխանողի բնակարանից ջրի արտահոսք տեղի ունեցած լինելու և դրա հետևանքով հայցվորների բնակարանին վնաս պատճառված լինելու փաստերը։ Նշված փաստերի և ՀՀ քաղ. օր.-ի 10711-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պատասխանողը կրել է հայցվորների գույքին պատճառված վնասի հատուցման պարտականություն անկախ վնաս պատճառելու հարցում իր մեղքի առկայության կամ բացակայության փաստից, քանի որ չի վկայակոչել և չի ապացուցել ՀՀ քաղ. օր.-ի 10711-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատճառված վնասը հատուցելու պարտականությունից ազատվելու պայմաններից որևէ մեկի վնասն անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած լինելու հանգամանքի կամ վնասը տուժողի դիտավորության հետևանքով առաջացած լինելու հանգամանքի, առկայությունը։... Բողոք բերած անձի մյուս բոլոր պնդումները, որոնք վերաբերում են հայցվորներին ջրամատակարարող ընկերության մեղքով վնաս պատճառված լինելուն, սույն գործի լուծման համար որևէ նշանակություն չունեն, քանի որ այդ վնասի պատճառ հանդիսացած վթարը ջրամատակարարող ընկերության մեղքով տեղի ունեցած լինելը կարող է հիմք ծառայել ոչ թե պատասխանողին հայցվորների հանդեպ ունեցած պատասխանատվությունից ազատելու համար, այլ հայցվորներին պատճառված վնասը հատուցելուց հետո պատասխանողի ջրամատակարարող ընկերության հանդեպ հետադարձ պահանջի իրավունքի ծագման համար ՀՀ քաղ. օր.-ի 10711-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանե։ Ընդհանուր իրավասության դատարանների վերոնշյալ իրավական դիրքորոշումների և վիճարկվող դրույթի բովանդակության համադրման արդյունքում ակնհայտ անհիմն են դիմողի պնդումներն առ այն, որ «... վիճարկվող ... իրավական նորմի շարադրանքը այնքան անորոշ է, որ անհնար է եզրակացնել, թե օրենսդիրը ում է համարում անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին վնաս պատճառող սուբյեկտ...ե կամ «Վնաս պատճառող սուբյեկտի վերաբերյալ անորոշության պայմաններում անհնար է որոշել նաև վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ վարքագծի /գործողության կամ անգործության/, մեղքի, ինչպես նաև վնաս պատճառած անձի գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը կամ բացակայությունը...ե։ Խնդրո առարկա գործի շրջանակներում վիճարկվող դրույթով նախատեսված իրավա- կարգավորումների համաձայն անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով։ Այսինքն պատասխանատվություն կրող սուբյեկտը հստակ նշված է վիճարկվող դրույթում, ով պատասխանատվություն է կրում անկախ մեղքի առկայությունից, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10711-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը իր կողմից տրված հատուցման չափով։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անհատական դիմումների քննությունը... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները։ Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականությանե արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Անուշ Սաֆարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

23 փետրվարի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 փետրվարի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել