ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մարտի 2010թ. ՍԴԱՈ - 29 | ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5- րդ մասի «Քաղաքացի Ս. Հարությունյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության, իսկ քաղաքացի Ս. Հարությունյանի դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետի մասով մերժել այն հիմնավորմամբ, որ ՍԴ թիվ 1 դատական կազմի 2010թ. փետրվարի 8-ի ՍԴԴԿՈ/1-3 որոշմամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 69-րդ հոդվածի 7-րդ կետերի, մերժվել էր դիմողի ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետի սահմանադրականության հարցը լուծելու վերաբերյալ դիմումի քննության ընդունումը։
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5- րդ մասի գործի դատաքննությունն սկսել 2010 թվականի հունիսի 22-ին, ժամը 11.00-ին։
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5- րդ մասի գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանին։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի, դիմողի պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդության հիման վրա դիմողին ազատել պետական տուրքի վճարումից։
6. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն գործով որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավել ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 մարտի 2010 թվականի
ՍԴԱՈ-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
