Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1417 մայիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 մայիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 14 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

17 մայիսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» (ԴԱՀԿ մասին)/ՀՀ օրենքի 24- րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 42.1. հոդվածով սահմանված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա դրույթին, 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին, 14.1. հոդվածի 1-ին մասի, 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր»։

1. Դիմելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմողը պահանջել է հարգելի համարել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն կատարողական թերթ ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն օրենքով սահմանված ժամկետում դիմել է, սակայն կատարողական թերթը ժամանակին չի ստացել։

Վերոհիշյալ դատարանի 05.04.2012թ. թիվ ԼԴ4/0031/02/09 որոշմամբ դիմումը մերժվել է ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով և այն պատճառաբանությամբ, որ. «…օրենսդիրը հարգելի ճանաչված պատճառներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն նախատեսել է միայն պահանջատեր քաղաքացու դիմումի հիման վրա, իսկ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է իրավաբանական անձ, ուստի դիմումը ենթակա է մերժման»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 05.09.2012թ. թիվ

ԼԴ4/0031/02/09 որոշմամբ դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է հիմք ընդունելով ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «Քաղաքացի- պահանջատեր» եզրույթը վերահաստատելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավական դիրքորոշումը։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 31.10.2012թ. որոշմամբ վերադարձրել է դիմողի վճռաբեկ բողոքը։

2. Դատական կազմն արձանագրում է, որ դիմողի կողմից առաջ քաշված փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. վերոհիշյալ օրենքի վիճարկվող դրույթը պարունակում է օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշություն պայմանավորված վիճարկվող դրույթում «քաղաքացի-պահանջատեր» եզրույթի առկայությամբ, որի բովանդակությունից պարզ չէ, թե ինչու՞ է օրենքը կատարողական թերթի ներկայացման ժամկետի բացթողնումը հարգելի համարելու իրավունքն ընձեռել միայն քաղաքացուն։

Դիմողը նաև նշում է, որ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համաձայն բոլորը հավասար են օրենքի առջև։ ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի իմաստով 14.1-րդ հոդվածը վերաբերում է նաև իրավաբանական անձանց։ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի առաջին պարբերությունում ամրագրված դրույթը, ընդհանուր առմամբ, իրավական ու ժողովրդավարական ցանկացած պետության կառուցման, զարգացման ու գործունեության երաշխիքն է և կարևորագույն պայման։ Ուստի ակնհայտ է, որ պահանջատեր կարող է լինել ինչպես քաղաքացին, այնպես էլ իրավաբանական անձը։

Վկայակոչելով ԴԱՀԿ մասին օրենքի 1-ին հոդվածը դիմողը գտնում է, որ այդ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները խախտում են իրավաբանական անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը։

3. Այսպիսով, ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ դիմողը պահպանել է սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումով գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

17 մայիսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/1-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել