Դեգերյան — ԵԴ/30004/02/21
Ամփոփում
քննելով Ռուզաննա Դեգերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռուզաննա Դեգերյանի հայցի ընդդեմ Ստելա ՒԻսկանդարյանի՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանք կիրառելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ռուզաննա Դեգերյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խախտումն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող Երնան քաղաքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 հասցեի անշարժ գու
Ամբողջ Տեքստ
ՀՅ Հգ ԱՐՏՅԱՎ
31 Վ Է
է 9 ԱՏ ՀՏԱ/
ՆՈՈՒ» Ջ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30004/02/21 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30004/02/21
Նախագահող դատավոր՝ Ս. Սահակյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի հունիսի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռուզաննա Դեգերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռուզաննա Դեգերյանի հայցի ընդդեմ Ստելա ՒԻսկանդարյանի՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանք կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռուզաննա Դեգերյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խախտումն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող Երնան քաղաքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 հասցեի անշարժ գույքի նկատմամբ, անվավեր ճանաչել անշարժ գույքի 03.05.2016 թվականի նվիրատվության պայմանագիրը, որպես հետնանք՝ վերացնել նույն պայմանագրի հիման վրա Ստելա Իսկանդարյանի անվամբ 06.05.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.10.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.11.2023 թվականի որոշմամբ Ռուզաննա Դեգերյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 21.10.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Դեգերյանը (ներկայացուցիչ Տիգրան Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ստելա Իսկանդարյանը (ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ` Կոնվեեցիա) 6-րդ հոդվածը, Կոնվենցիայի թիվ |Լ արձանագրության Լին հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 198-րդ, 201-րդ, 300-րդ, 303-րդ, 447-րդ ու 599-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 13-րդ, 57-րդ, 58-րդ, 60-րդ, 6-րդ, 66-րդ, 169-րդ, 379-րդ ն 38-րդ հոդվածները, Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 185-Ն որոշման պահանջները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ պատասխանողը ոչ միայն չի վիճարկել, այլ նան ընդունել է գործի լուծման համար կարնոր նշանակություն ունեցող այն փաստերը, որ ինքը մինչն Կադաստրի կոմիտեից տեղեկանալը նվիրատվության վերաբերյալ որնէ տեղեկություն չի ունեցել, այն կատարվել է իրենից գաղտնի, առանց իր համաձայնության ու իմացության, օգտվելով ան հանգամանքից, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվում, ավելին՝ պատասխանողի ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ հայցվորը 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունում չի բնակվում Ա այդ ժամանակից Ռաֆիկ Դեգերյանը շփում չի ունեցե իր հետ: Այսինքն՝ նշված անվիճելի փաստերից հետնում է, որ իր համաձայնությունը նվիրատվության վերաբերյալ չի եղել:
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ 03.05.2016 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքվել է Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում չպահանջվող նվիրատվության պայմանագրերի օրինակելի ձնով, որի դեպքում Օրենսդիրը համասեփականատիրոջ համաձայնության վերաբերյալ նախատեսել է այլ մոտեցում պարտադիր լրացման ենթակա դաշտ, որի արտահայտման միջոցն այդ դաշտում համասեփականատիրոջ կողմից համապատասխան լրացում կատարելն է: Տվյալ դեպքում իր՝ որպես անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակցի համաձայնությունը ոչ միայն պայմանագրի ձնանմուշի պարտադիր լրացման ենթակա դաշտում, այլն առհասարակ կադաստր վարող մարմնում առկա չէ, ինչից հետնում է, որ նվիրատվութան պայմանագիրը հակասել է Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշման պահանջներին:
3
Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ նվիրատվության պայմանագիրը կնքելու համար հայցվորի համաձայնություն տալու փաստը հավաստող որնէ ապացույց, որպիսի պայմաններում եկել է ոչ իրավաչափ հետնության այն մասին, որ ինքը չի ապացուցել 15.03.2022 թվականի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ն իր կողմից ապացուցման ենթակա այն փաստը, որ 03.05.2016 թվականին նվիրատվության պայմանագիրը կնքելիս բացակայել է իր համաձայնությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կնքված նվիրատվության գործարքի արդյունքում խախտվել է իր սեփականության իրավունքը, քանի որ ինքն անհատույց զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Ռուզաննա Դեգերյանի համաձայնության բացակայության փաստի ընդունում պատասխանողի կողմից չի եղել, հետնաբար Վերաքննիչ դատարանը, իրավաչափորեն վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը, եզրահանգել է, որ նվիրատվության պայմանագրի մասին հայցվորի չիմանալու ն նվիրատվությանը համաձայնություն չտալու վերաբերյալ փաստերը պատասխանող կողմը վիճարկել է, ուստի նշված փաստերը չեն կարող համարվել անվիճելի:
Ռուզաննա Դեգերյանը ոչ հայցադիմումում ն ոչ էլ գործի դատական քննության ժամանակ դիրքորոշում չի հայտնել Ռաֆիկ Դեգերյանի դրսնորած «ոչ օրինական» վարքագծի մասին առ այն, թե «(Եթե առկա է) Անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից» դաշտում նշում չանելով, վերջինս թաքցրել է, որ հայցվորը հանդիսանում է համատեղ սեփականության մասնակից: Ռուզաննա Դեգերյանը նան դիրքորոշում չի հայտնել այն մասին, որ Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված պայմանագրի օրինակելի ձներում նախատեսված պարտադիր դաշտերը ն դրանցում սահմանված վավերապայմաններ պարտադիր կերպով լրացվում են պայմանագիրը կնքող մասնակիցների կողմից՝ պետական մարմնի հսկողության ներքո: Հայցվորի հիշյալ հիմնավորումները պատասխանող կողմին առաջին անգամ հայտնի են դարձել սույն գործով վերաքննիչ բողոքից, ուստի ավելի վաղ, քան վերաքննիչ բողոքի պատասխանում, պատասխանող կողմը դրանց դեմ առարկելու կամ դրանք հերքող ապացույցներ ներկայացնելու հնարավորություն չի ունեցել:
Վերաքննիչ դատարանը Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն պահանջները մեկնաբանել է ճիշտ, իսկ նորմատիվ ակտի հավելվածում առկա նշագրվող դաշտը բոլոր դեպքերում լրացնելու պահանջի վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի մեկնաբանությունը որնէ աղերս չունի այդ որոշման էության հետ, ն նրա սուբյեկտիվ իրավաընկալման արգասիքն է: Մասնավորապես, նորմատիվ ակտի հավելվածում նշագրման ենթակա դաշտի նախատեսումն ինքնին այն լրացնելու պարտադիր օրենսդրական պահանջի հետ նույնացնելն է հենց «նորամուծություն» ն չի բխում իրավանորմերի տրամաբանական, քերականական ու համակարգային մեկնաբանության կանոններից: Վերաքննիչ դատարանը որնէ նորամուծություն չի արել, փոխարենը եկել է այն տրամաբանական եզրահանգման, որ եթե համատեղ սեփականության մասնակիցը,
4
որը չի մասնակցում նվիրատվության պայմանագրի կնքմանը, այսինքն ֆիզիկապես ներկա չէ, ապա «(Եթե առկա է) Անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից» դաշտը չի կարող լրացվել, քանի որ հակառակ դեպքում բացակա անձը չի կարող ստորագրել պայմանագիրը: Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այս դատողությունն ինքնին չի նշանակում, թե համատեղ սեփականության մասնակից գոյություն չունի կամ այդ մասնակցի համաձայնություն Օ առկա չէ: Վերաքննիչ դատարանի այս մոտեցումն ամբողջությամբ բխում է Կառավարության հիշյալ որոշման բուն տրամաբանությունից ն արտահայտում է իրավաստեղծ մարմնի կամքը:
Սուն գործով հաստատված փաստերի համաձայն Ռուզաննա Դեգերյանը ֆիզիկապես ներկա չի եղել նվիրատվության պայմանագրի կնքմանը, չի մասնակցել դրա ստորագրմանը, հետնապես լրացվել չէր կարող պայմանագրի այն դաշտը, որտեղ ենթադրաբար պետք է գրվեր հայցվորի անուն-ազգանունը ն վերջինս էլ ստորագրեր իր անվան դիմաց, եթե իհարկե նա ներկա լիներ ու հանդիսանար պայմանագիրը կնքող մասնակից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Ռաֆիկ Դեգերյանը ն Ռուզաննա Հովհաննիսյանն ամուսնացել են 10.05.1988 թվականին, որն ըստ օրենքի գրանցվել է ն Երնանի ՔԿԱԳ Հանրապետական արխիվի կողմից 11.08.1988 թվականին տրվել է 71/3 |-3»մ թիվ 008359 ամուսնության վկայականը (գթ.12),
2) Ամերիկայի Միացյալ Նահանգների շրջանային դատարանում 18.04.1996 թվականին հաստատված անվան փոփոխման դիմումի համաձայն՝ Ռուզաննա Հովհաննիսյանը կատարել է անվան փոփոխություն ն սկսել է կրել Դեգերյան ազգանունը (գթ. 39).
3) 22.11.2005 թվականին կնքված տարածքի առուվաճառքի պայմանագրով վաճառող Նիկ Նշանյանի անունից գործող Հրաչ Աշիկյանը վաճառել է, իսկ գնորդ Ռաֆիկ Դեգերյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երեան քաղաքի Սարյան փողոցի թիվ 2 հասցեի տարածքը: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով: Այդ պայմանագրի հիման վրա Ռաֆիկ Դեգերյանին 29.04.2016 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական է տրվել Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 տարածք (վերահասցեավորվել է) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (գ.թ. 18-20).
4) Կալիֆորնիայի գերագույն դատարանի 15.01.2016 թվականի թիվ 60050254 վճռի համաձայն՝ Ռաֆիկ Դեգերյանը ն Ռուզաննա Դեգերյանն ամուսնալուծվել են: Կողմերի ամուսնալուծությունը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, Հայաստանի Հանրապետությունում հյուպատոսական օրինականացում չի ստացել (գ.թ. 24-27).
5) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակի աշխատակից Լ. Մկրտչյանի ներկայությամբ 03.05.2016 թվականին կնքված անշարժ գուքի նվիրատվության պայմանագրի համաձայն Ռաֆիկ Դեգերյանն Ստելլա Իսկանդարյանի սեփականությանն անհատույց հանձնել է Երնան քաղաքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 տարածք հասցեի անշարժ գույքը: 03.05.2016 թվականին կնքված նվիրատվության նույն պայմանագրով նվիրատուն երաշխավորել է, որ նշված պայմանագրով նախատեսված անշարժ գույքի սեփականատերն է, գույքը վաճառված կամ
5
դատական վեճի առարկա չէ: Պայմանագիրը կազմվել է երկու թերթից: Պայմանագրի երկրորդ էջում «(Եթե առկա է) Անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից» դաշտը լրացված չէ (գ.թ. 23).
6) Ռաֆիկ Դեգերյանը մահացել է 30.12.2020 թվականին, որի վերաբերյալ 31.12.2020 թվականին կատարվել է գրանցում (գ.թ. 21).
7) 26.05.2021 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից կազմվել է գույքային իրավունքների առկայության ն կազմի վերաբերյալ թիվ ԱՏ-26052021-99-0326 տեղեկանք այն մասին, որ 01.03.1998 թվականից մինչ 2020 թվականը (ներառյալ) Ռաֆիկ Դեգերյանի կողմից կնքված անշարժ գույքի ձեռքբերման ն միաժամանակ օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում Հայաստանի Հանրապետության տարածքում, ի թիվս այլնի, կատարվել է Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 տարածքի նկատմամբ (գ.թ. 22).
8) 15.03.2022 թվականին Տիգրան Մուրադյանն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երնանի սպասարկման գրասենյակին հասցեագրել է գրություն, որով, ի թիվս այլնի, խնդրել է հայտնել՝ արդյոք Երնան քաղաքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում առկա է Ռուզաննա Դեգերյանի կողմից տրված որնէ համաձայնություն նույն հասցեի անշարժ գույքը 03.05.2016 թվականին նվիրատվության պայմանագրով Ստելլա Իսկանդարյանին նվիրելու վերաբերյալ, թե՝ ոչ: Նշվածին ի պատասխան՝ 30.03.2022 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից կազմվել է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-30032022-01-0609 տեղեկանք այն մասին, որ «ք. Երնան, Կենտրոն Սարյան փողոց, 2 շենք, 49 տարածք հասցեի կադաստրային գործում Ձեր կողմից նշված Ռուզաննա Կարապետի Դեգերյանի կողմից տրված որնէ համաձայնություն առկա չէ (...)» (գթ. 72):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տեօրինելու հարցին Կառավարության 22.12.2011 թվականի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձները հաստատելու մասինե» թիվ 185-Ն որոշման գործնական կիրառման համատեքստում, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
1. Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:
6
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ն կարգով՝ միայն նախնական ն համարժեք փոխհատուցմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է' իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...)) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող Ա այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում Ա օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով՝ գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ՝ նույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցների միջն ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս ն դրանից բաժին առանձնացնելիս, համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1ին կետի -համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ
7
սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջն կնքված պայմանագրով:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նան ամուսինների միջն կնքված ամուսնական պայմանագրով:
Նախկինում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի եզրահանգումը վերաբերում է համասեփականատերերի համաձայնության առկայության կանխավարկածին (անհամաձայնության բացակայությանը) մի դեպքում շեշտելով ընդհանուր գույքը միայնակ տնօրինելու իրավունքի, մյուս դեպքում` գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը (տես, օրինակ, թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի, թիվ ԵՔԴ/0256/02/08 քաղաքացիական գործով 17.04.2009 թվականի, թիվ ԵԱՔԴ/0275/02/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի, թիվ ԵՔԴ/0749/02/08 քաղաքացիական գործով 04.12.2009 թվականի, թիվ ԵԱՔԴ/1023/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):
Նշված, ինչպես նան հետագայում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես` գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է 1. համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն, 2. գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե'ս, օրինակ, Անահիտ Սուքիասյանն ընդդեմ Վահագն Սուքիասյանի ն Պարգն Պողոսյանի թիվ ԵԱԴԴ/1044/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, Լյուդմիլա Դուկովան ընդդեմ Արմինե Նադարյանի թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 30.10.2024 թվականին կայացրած որոշմամբ անդրադառնալով իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած, ինչպես նան Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2րդ ն 3Յրդ կետերի սահմանադրականության առումով հակասական ..մեկանաբանություններն ու անորոշությունները բացառելու ե դատական միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձնավորելու նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրաիրավական այն մեկնաբանությամբ, որի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ (եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ) այն կնքողի մոտ անհրաժեշտ լիազորության առկայության պայմաններում: Անհրաժեշտ լիազորության առկայություն, փաստելու համար պարտադիր է գործարքը կնքելու վերաբերյալ համասեփականատերերի միջն այլ համաձայնության բացակայությունը կամ այլ համաձայնության առկայության դեպքում` դրանով սահմանված պայմանների պահպանումը: Միաժամանակ գույքը տնօրինելու վերաբերյալ բոլոր 0համասեփականատերերի կողմից իրենց
8
հայեցողության կոնկրետ դրսնորման արդյունքում տրված պոզիտիվ (կոնկրետ, առարկայական, հստակ արտահայտված) համաձայնության բացակայության դեպքում համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու գործարքը պետք է անվավեր ճանաչվի ընդհանուր կարգով, ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված բացառությունն այս դեպքում կիրառելի չէ: Հետնաբար երրորդ անձի տեղեկացված լինել-չլինելու հարցը տվյալ դեպքում որնէ նշանակություն չի կարող ունենալ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված՝ ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու ժամանակ դրա վերաբերյալ մասնակիցների համաձայնության առկայության կանխավարկածը չի կարող գործել, ն կիրառելի չէ ինչպես նվիրատվության, այնպես էլ տնօրինելու մյուս եղանակների դեպքում (տե՛ս Լյուդմիլա Դուկովան ըեդդեմ Արմինե Նադարյանի թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2024 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջն կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձնակերպված, միննույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը (տե՛ս Ռաֆայել Աբազյանը ն Անժիկ Երիցյանն ըեդդեմ Ռուբեն Աբազյանի ու «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, Ռաֆայել Աբազյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի ն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի ու Սիրանուշ Աբազյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհված գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի ծագման հարցին ն արձանագրել, որ սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի եկարմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված' ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում: Սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ստացած գույքը հանդիսանում է նրանցից յուրաքանչյուրի 2, սեփականությունը (տե՛ս, օրինակ, թիվ 32506 (ՎԴ) քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի, թիվ ԱՎԴՅ/1690/02/17 քաղաքացիական գործով 07.12.2021 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):
2. Մինչն 17122023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում նույն օրենսգրքի 204.1, 213, 225, 263, 562, 572, 595, 610, 654, 662, 682, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նան անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա, անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարութան հաստատած օրինակելի ր պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այ «պայմաններ ն այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Նույն կետով նախատեսված պայմանագրերի Ա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների
9
համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ որոշվել է.
1. Հաստատել նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
7 նույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձներում պայմանագրի կողմ հանդիսացող անձանց վավերապայմանների ն ստորագրությունների համար նախատեսված դաշտերը կարող են լրացվել, եթե պայմանագրի կողմ հանդիսացող անձանց թիվը գերազանցում է համապատասխան պայմանագրերում վավերապայմանների ն ստորագրությունների համար նախատեսված դաշտերի քանակը.
1.1) նույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» բաժնում կարող են լրացվել միայն համապատասխան պայմանագրում նշված գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» բաժնում գրառված տեղեկությունները.
2) նկատի ունենալով անշարժ գույքի հետ կապված գործարքների ռիսկայնությունը, նույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձների (այսուհետ՝ օրինակելի պայմանագրեր) գործնական կիրառման ուսումնասիրման Ա վերլուծության ու դրանց արդյունքում հնարավոր ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը՝ օրինակելի պայմանագրերի միջոցով գործարքներ մինչն 2012 թվականի օգոստոսի 1-ը կնքվելու են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երնան քաղաքի տարածքային ստորաբաժանումներում (...):
Այսինքն (Կառավարության կողմից մշակված ն հաստատված օրինակելի պայմանագրերով, համապատասխան պետական մարմիններում թույլատրվել է կնքել որոշակի տեսակի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ, 213-րդ, 225-րդ, 263-րդ, 562-րդ, 572-րդ, 595-րդ, 610-րդ, 654-րդ, 662-րդ, 682-րդ, 686-րդ կամ 959-րդ հոդվածներով սահմանված պայմանագրեր) կառավարության որոշման կից հավելվածով նախատեսված պայմանագրեր, որոնց համար այլնս բացակայում է նոտարական կարգով վավերացնելու պայմանի անհրաժեշտությունը:
Կառավարության վերոնշյալ որոշմամբ, ի թիվս այլնի, հաստատվել է նան անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձնը: Օրենսդիրը, Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանելով առանց նոտարական վավերացման պայմանագրերի օրինակելի ձները, գործարքը կնքող անձանց համար ստեղծել է հնարավորություն ընտրելու որոշակի տեսակի պայմանագրերի կնքման ձնը: Այսինքն՝ վերոնշյալ պայմանագրերը կնքելիս կողմերն ունեն հայեցողություն ընտրելու տվյալ գործարքի կնքման իրենց համար ավելի հարմար ն ընդունելի եղանակը, այն է՝ կա՛մ նոտարական վավերացմամբ (ընդհանուր կարգով), կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմնում` օրինակելի ձնով պայմանագրերով՝ առանց նոտարական վավերացման պահանջի (տե'ս Արամ Դավթյանն ըեդդեմ Ասյա Նալբանդյանի ն Լիլիթ Նիկողոսյանի թիվ ԵԴ/5730/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.05.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թե՛ նոտարական վավերացում ստացած, թե Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձնով կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի նկատմամբ օրենսդրի առաջադրած պահանջերի նպատակը գույքը տնօրինելու լիազորություն չունեցող անձանցից գույքի բարեխիղճ ձեռքբերումը բացառելն է: Ավելին՝ ինչպես
10
նոտարական կարգով գործարքը վավերացնելու դեպքում է նախատեսված անհրաժեշտ լիազորություննեի ստուգման ընթացակարգ,։ այնպես էլ 0Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձնով կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի դեպքում է անհրաժեշտ պետական մարմնի կողմից գործարքի կնքման համար դիմած անձանցից պահանջել ներկայացնելու տվյալ գործողություններ կատարման համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորությունների առկայության վերաբերյալ ապացույցներ:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարության 22.12.2011 թվականի թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձնով կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի կնքման համար համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում մյուս մասնակցի հստակ արտահայտված համաձայնության բացակայությունը հանդիսանում է գործարքի անվավերության հիմք:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքն ու ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի ն Նվեր Մկրտչյանն ըեդդեմ Ռուզաննա (Թորոսյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը): Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձնավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ փրանսպորտի, կապի ն տեղեկատվական տեխեոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործվ ՀՀ Նվճռաբեկ դատարանի 30.09.2022 ` թվականի որոշումը): Դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տես Սվետլանա Ժուլիկանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը): Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու դրանց արժանահավատությունը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (րես Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով Դատարան Ռուզաննա Դեգերյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խախտումն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող Երնան քաղաքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 հասցեի անշարժ գույքի նկատմամբ` անվավեր ճանաչել անշարժ գույքի 03.05.2016 թվականի նվիրատվության պայմանագիրը, որպես հետնանք՝ վերացնել նույն պայմանագրի հիման
11
վրա Ստելա Իսկանդարյանի անվամբ 06.05.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 21.10.2022 թվականի վճռով Ռուզաննա Դեգերյանի հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ՝
- «ք. Երնան, Սարյան փողոց, 2 շենքի 49 հասցեի անշարժ գույքը 03.05.2016 թվականի դրությամբ հանդիսացել է հայցվորի ն հանգուցյալ Ռաֆիկ Ռուբենի Դեգերյանի ընդհանուր համատեղ սեփականությունը»,
- «հայցվոր կողմը չապացուցեց 15.03.2022 թվականին կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման 4.3. կետով սահմանված ն իր կողմից ապացուցման ենթակա այն փաստը, որ 03.05.2016 թվականին կեքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը չի համապատասխանում օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, այն է' բացակայում է համատեղ սեփականության մյուս մասեակցի" հայցվորի համաձայնությունը, ինչպես նան չեերկայացրեց բավարար ապացույցներ այդ փաստի հաստատման վերաբերյալ, ուսրի բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում այդ փաստի առկայությունը կամ բացակայությունը, որի բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող հայցվոր կողմը»,
- «անդրադառնալով հայցվոր կողմի ներկայացրած ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված թիվ ԱՏ-30032022-0-0609 գուքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա եկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքին, (...) Դատարաեը (...) գալիս է այն եզրահանգման, որ նշված ապացույցն բավարար չէ այն փաստը հաստատված համարելու համար, որ 03.05.2016 թվականին կեքված անշարժ գոյքի եվիրատվության պայմանագիրը չի համապատասխանում օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, այն է' բացակայում է համատեղ սեփականության մյուս գմասեակցի' 6 հայցվորի համաձայնությունը, (...), գտնում է, որ կադաստրային գործում Ռուզաննա Կարապետի Դեգերյանի կողմից տրված որնէ համաձայնություն առկա չլինելու հանգամանքե ինքեին չի կարող վկայել համաձայնության բացակայության մասին, քանի որ համաձայնությունը կարող է դրսնորվել ցանկացած ձնով, իսկ կախված դրսնորված ձնից, այն կարող է եույեիսկ հեարավոր չլինել պահպանել կադաստրային գործում, այսինքե' որ սույն գործով միայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված թիվ ԱՏ-30032022-0Լ0609 գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքը բավարար չէ' համատեղ սեփականության մյուս մասնակցի համաձայնության բացակայության փաստը հաստատված համարելու համար»,
- «նվիրատու Ռաֆիկ Ռուբենի Դեգերյանն անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը 03.05.2016 թվականին կեքելուց հետո շուրջ չորս տարի յոթ ամիս հետո ն մինչն սույն գործով հայցադիմում ներկայացնելը մահացել է, բացի այդ անվիճելի է նան, որ հայցվորը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվում, ն նման պայմաններում համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվության դեպքում վերջինիս համաձայնությունը կարող էր ն չդրսնորվել գրավոր ձնով, ն նման համաձայնության արտահայտման համար պարտադիր չէ նան նորարական ձնի պահպանման պահանջը»:
Վերաքննիչ դատարանը 09.11.2023 թվականին որոշում է կայացրել Ռուզաննա Դեգերյանի վերաքննիչ բողոքը մերժելու, Ա Դատարանի 21.10.2022 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝
12
- «պատասխանող կողմը վիճարկել է այն փաստերը, որ հայցվորը չի իմացել նվիրատվության պայմանագրի մասին ն համաձայնություն չի տվել նվիրատվությանը, ուստի նշված փաստերը չեն կարող համարվել անվիճելի»,
- ««Նորտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.12.201թ. թիվ 1851-Ն որոշմամբ ն դրա Հավելվածով «Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր» օրինակելի ձնում անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակցին վերաբերող դաշտը լրացնելու պարտադիր պահաեջ՝ նախատեսված :չէ իեչյը ՊՎերաքենի:։ դատարանի գնահատմամբ փրամաբանական է, քանի որ այդ դաշտի լրացումը կախված է նրանից, թե համատեղ սեփականության մասնակիցը /դրա առկայության դեպքում/ գործարքի կեքմանը մասնակցում է, թե' ոչ, այսինքե' եթե համատեղ սեփականության մասեակիցը գործարքի կեքմանը մասնակցում է, ապա այդ դաշտում նշվում է երա անունն ու ազգանունը ն վերջիես ստորագրում է պայմանագիրը, իսկ եթե նա անձամբ չի մասնակցում գործարքի կեքմանը /օրինակ'" գործարքին համաձայնություն տալու պարագայում/, ապա այդ դաշտը չի լրացվում՝ գոնե այն տրամաբանությամբ, որ վերջինս ներկա չլինելով չի կարող ստորագրել պայմանագիրը' ինչն ինքնին չի կարող եշանակել, որ առկա չէ համատեղ սեփականության մասնակից ն համատեղ սեփականության մասնակցի համաձայնություն»,
- «քաղաքացիական գործում առկա փաստաթղթերից հետնում է, որ Նվիրատուն հանդիսացել է անշարժ գույքի սեփականատերը՝' ճիշտ է ոչ միակ սեփականատերը, սակայն պայմանագրի դրույթը վերաբերել է ընդհանրապես սեփականատեր լինելուե' ինչը երաշխավորվել է Նվիրատուի կողմից, բացի այդ գործում առկա չեն ապացույցներ անշարժ գույքի' վաճառված կամ դատական վեճի առարկա լինելու վերաբերյաթ:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների
իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավորված չեն հետնյալ պատճառաբանությամբ.
Սույն գործում առկա փաստերով հաստատվել է, որ Ռաֆիկ Դեգերյանն ու Ռուզաննա Դեգերյանն ամուսնացել են 10.05.1988 թվականին: Երնան քաղաքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 տարածք հասցեի անշարժ գույքը Ռաֆիկ Դեգերյանը ձեռք է բերել 22.11.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, իսկ իրավունքի պետական գրանցումը կատարվել է 29.04.2016 թվականին: Այսինքն՝ վերը նշված անշարժ գույքը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը: Ռաֆիկ Դեգերյանը ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակում, Կառավարության 22.12.2201 թվականի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձները հաստատելու մասին» թիվ 185-Ն որոշմամբ սահմանված կարգով 03.05.2016 թվականի նվիրատվության պայմանագրով Երնան քաղաքի Սարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 49 տարածք հասցեի անշարժ գույքը, հանձնել է Ստելլա Իսկանդարյանի սեփականությանը: Նույն պայմանագրով Ռաֆիկ Դեգերյանը երաշխավորել է, որ հանդիսանում է անշարժ գույքի սեփականատերը, գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ: Նշված պայմանագրի երկրորդ էջում «(Եթե առկա է) Անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից» դաշտը լրացված չէ, ավելին՝ 30.03.2022 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից կազմված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-30032022-01-0609 տեղեկանքի համաձայն՝ վիճելի հասցեի կադաստրային գործում Ռուզաննա Դեգերյանի կողմից տրված որնէ
13
համաձայնություն նույն հասցեի անշարժ գույքը 03.05.2016 թվականին նվիրատվության պայմանագրով Ստելլա Իսկանդարյանին նվիրելու վերաբերյալ առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրավացիորեն եզրահանգում կատարելով, որ վիճելի գույքն օրենքի ուժով հանդիսացել է Ռաֆիկ Դեգերյանի ու Ռուզաննա Դեգերյանի համատեղ սեփականությունը, հայցի մերժումը պայմանավորել են հայցվոր Ռուզաննա Դեգերյանի ենթադրյալ անգործութամբ, այն դիտարկելով, որպես վեջինիս կողմից տրված համաձայնություն, այսինքն՝ առաջնորդվել են «անհամաձայնության բացակայությունը համաձայնություն է» կանխավարկածով (համանման փաստական հանգամանքներով տե'ս թիվ ԵԴ/2029/0
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/30004/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
