ՎԻԿՏՈՐ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | ՎԻԿՏՈՐ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
27 մարտի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Վիկտոր Բաղդագյուլյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Վիկտոր Բաղդագյուլյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի մարտի 10-ին)` խնդրելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասով, 407-րդ հոդվածի 5- րդ մասով և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նորմերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 14.1., 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը` ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության շրջանակներում, ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին հակասող և անվավեր:
1. Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը մեկնաբանելիս ՀՀ վճռաբեկ դատարանը «փոխել է օրենսգրքի կողմից նշված իրավական նորմում ամրագրված իմաստը, տալով դրան, այլ` օրենքի որոշակիության հետ չհամընկնող իմաստ»` առաջացնելով յուրաքանչյուրի` վճռաբեկ դատարանում հանդես գալու իր սուբյեկտիվ իրավունքն անձամբ իրացնելու խոչընդոտ, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի` օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ տրված մեկնաբանությունը խաթարում է արդարադատության բուն էությունը, դրանով հակասում է օրենքի որոշակիության սկզբունքին` ձևավորված իրավակիրառ պրակտիկայում նույնականացնելով հասարակ քաղաքացուն դիմողի կարգավիճակ ունեցող փաստաբանի հետ, փաստաբանից պահանջելով բողոքը ներկայացնել փաստաբանի միջոցով: Դիմողը նաև գտնում է, որ քաղաքացուն պարտադրելով վճռաբեկ բողոքը ներկայացնել միայն փաստաբանի միջոցով` խախտվում է մարդու համապարփակ իրավունքը` չթողնելով նրան ընտրության իրավունք:
Դիմողն իր դիմումում ներկայացրել է նաև այլ փաստարկներ:
Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր` հետևյալ պատճառաբանությամբ.
դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի, 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2- րդ կետի սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2015թ. մարտի 17-ի ՍԴՈ-1196 որոշումը, որի եզրափակիչ մասի համաձայն. «1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը` դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան և որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1- ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ամրագրված դրույթները` վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին պաշտպան չունեցող և օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած դատավարության մասնակիցների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը։
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ նախադասությունում ամրագրված` «Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 1192 որոշան մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում»: Հետևաբար, առկա է գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Վիկտոր Բաղդագյուլյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
27 մարտի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
