Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 463 — Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 463AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 463 — Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 463. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը 1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմա

Ամբողջ Տեքստ

Հոդված 463. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը 1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր կամ իրավասու մարմին և պատրաստակամություն է հայտնել շարունակելու ծառայությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել