Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-4-Ն3 մարտի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի մարտի 3-ին «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 1-ին մասը «20 տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերով: Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով. «1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի (այսուհետ սույն մասում՝ հարկ վճարողների խումբ) շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է սույն մասով նախատեսված դրույքաչափով, եթե հարկ վճարողների խումբը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմանները՝ 1) հարկ վճարողների խմբում չկան մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) վերամշակման, թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և (կամ) իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության և (կամ) իրացման ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ. 2) հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ: Ընդ որում, արտահանման ծրագրի իրականացման տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խումբն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող նվազագույն մեծությունը. 3) հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից հանրագումարային հաշվարկով մուտքագրվել է առնվազն 40 մլրդ դրամին համարժեք արտարժույթ. 4) հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողները հաշվետու տարվա ընթացքում չունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացման ենթակա եկամուտներ: Սույն մասով նախատեսված բոլոր պայմանները միաժամանակ բավարարող՝ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է՝ 1) 5 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ.

2) 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 50 մլրդ դրամ: Սույն մասով նախատեսված՝ արտահանման ծրագրերի հավանության արժանացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 3. Օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասում «(բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև սույն օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված շահութահարկի դրույքաչափ կիրառող ռեզիդենտի)» բառերով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2015 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. մարտի 12 Երևան ՀՕ-4-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-4-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.03.2015-31.12.2023) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.03.18/14(1103) Հոդ.172 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.03.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.03.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.03.2015 Ուժը կորցրել է 31.12.2023 Հիմնական ակտ 03.03.2015, ՀՕ-4-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.09.1997, ՀՕ-155 30.09.1997, ՀՕ-155 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2015 թ.
Գործի #:
ՀՕ-4-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել