Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 15. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը 1. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի օպերատորին և այլ մասնակցին տալ նախազգուշացում և խախտումները վերացնելու կամ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական

Ամբողջ Տեքստ

Հոդված 15. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը 1. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի օպերատորին և այլ մասնակցին տալ նախազգուշացում և խախտումները վերացնելու կամ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանելու հանձնարարական: Հանձնարարականում Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ և որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ, որը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:

2. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարականը չկատարելու կամ սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է արգելել վճարահաշվարկային համակարգի մասնակցի (բացառությամբ օպերատորի) գործունեությունը հայաստանյան վճարահաշվարկային համակարգում, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի դեպքում` կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ իր թույլտվությունը:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում կրկին թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել փոխել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորին, իսկ նման պահանջը չբավարարելու դեպքում` կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության վերաբերյալ իր թույլտվությունը:

4. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երեք անգամ թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակցի և (կամ) օպերատորի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում չորս և ավելի անգամ թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակցի և (կամ) օպերատորի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով: Սույն մասով նախատեսված տուգանքների գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Բացի սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներից, վճարահաշվարկային համակարգի մասնակիցը և օպերատորը կրում են նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն: (15-րդ հոդվածը լրաց.

14.04.11 ՀՕ-131-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել