ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 263 — Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը 1.
Ամփոփում
Հոդված 263. Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը 1. Շրջանառության հարկ վճարողի համար պահպանվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: 2. Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են` 1) Օրենսգրքի 13
Ամբողջ Տեքստ
Հոդված 263. Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը 1. Շրջանառության հարկ վճարողի համար պահպանվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են` 1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարումից. 2) գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից: (263-րդ հոդվածը խմբ. 25.10.23 ՀՕ-340-Ն ) ( 25.10.23 ՀՕ-340-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
