Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մակարյան — ԵԴ/14938/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մակարյան — ԵԴ/14938/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/14938/02/2125 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ալիսա Համբարձումյանի ն Սոնա Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Մակարյանի հայցի ընդդեմ Ալիսա Համբարձումյանի ու Սոնա Մանուկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արամ Մակարյանը պահանջել է Ալիսա Համբարձումյանից ն Սոնա Մանուկյանից համապարտությամբ բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 14489.771 ՀՀ դրամ՝ որպես 02.12.2009 թվականից մինչն 13.07.2012 թվականը նշված գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական

Ամբողջ Տեքստ

2 իի,

ՆԱՅՔ Ը

ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14938/02/21 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14938/02/21

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

Դատավորներ՝ Ն. Գաբրիելյան

Կ. Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի ապրիլի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալիսա Համբարձումյանի ն Սոնա Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Մակարյանի հայցի ընդդեմ Ալիսա Համբարձումյանի ու Սոնա Մանուկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արամ Մակարյանը պահանջել է Ալիսա Համբարձումյանից ն Սոնա Մանուկյանից համապարտությամբ բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 14489.771 ՀՀ դրամ՝ որպես 02.12.2009 թվականից մինչն 13.07.2012 թվականը նշված գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ դրանց հաշվարկը շարունակելով մինչն պարտքի գումարը փաստացի մարելու օրը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.05.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «2. Պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանի ժառանգներ Սոնա Խաչիկի Մանուկյանից, Ալիսա Արմենակի Համբարձումյանից համապարտության կարգով ժառանգական գույքի արժեքի

2

սահմաններում հօգուտ Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Բադիրյան) 13.07.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված գումարը՝ ըստ որի «(...)) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումար, ինչպես նան Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 02.12.2009 թվականից մինչն վճիռ կայացնելու օրը՝ 13.07.2012 թվականը, որը կազմում է 1.489.771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը ն բռնագանձումը շարունակելով մինչն պարտքի գումարի փաստացի մարման օրը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսի գումար, ինչպես նան 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար...»: 3. Պատասխանողներ Սոնա Խաչիկի Մանուկյանից ն Ալիսա Արմենակի Համբարձումյանից համապարտության կարգով հօգուտ Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու համար վճարված պետական տուրքի գումարը՝ 127,600 ՀՀ դրամ, ինչպես նան հաշվեգրված տոկոսների 1 489 771 ՀՀ դրամ գումարի բռնագանձման համար վճարված 29,795 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած դատական ծախսերի հարցը համարել լուծված, հայցը մասնակի բավարարված լինելու պարագայում»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.10.2022 թվականի որոշմամբ Ալիսա Համբարձումյանի Ա Սոնա Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 02.05.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալիսա Համբարձումյանը ն Սոնա Մանուկյանը (ներկայացուցիչ Տիգրան Մուրադյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 40-րդ, 6-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեեցիայի (այսուհեր՝ Կոնվենցիա) 6-րդ, 13րդ հոդվածներն ու թիվ 1 Արձանագրության Լին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 184-րդ ն 1243-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 7-րդ, 9-րդ, 17-րդ ու 18-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 13-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 120-րդ, 167-րդ, 169-րդ, 378-րդ, 379-րդ ն 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, իսկ սույն գործի լուծման համար նշանակություն չունեն այն հանգամանքները, թե պարտապանի մահվան օրվա դրությամբ կատարողական վարութը եղել է կարճված կամ կարճվել է պարտապանի սնանկության հիմքով, թե՝ ոչ, քանի որ այդ հարցերը դուրս են սույն գործի քննության առարկայի շրջանակներից, ն եղել են թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով վեճի առարկա, իսկ հարկադիր կատարողն իր 29.06.2015 թվականի որոշմամբ վերացրել է թիվ 01/07-2841/13 կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը: Ավելին՝ պարտապանի մահացած լինելու դեպքում անգամ

Յ

կարող էր հարուցվել կամ վերսկսվել կատարողական վարույթը, քանի որ մահացած պարտապանը կարող էր փոխարինվել իրավահաջորդով, իսկ դատական ակտի պահանջը՝ կատարվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13.07.2012 թվականի վճռի կատարման ժամկետը բաց թողնված լինելու հիման վրա տրված կատարողական թերթը ենթակա չէր կատարման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Դատարանն իրավասու չէր քննարկել ն հայցի բավարարման հիմքում դնել այնպիսի հանգամանքներ, որոնք գործի քննության ընթացքում քննության առարկա չեն դարձել, հայցադիմումում ներկայացված չեն եղել, որոնց մասով նան ապացուցման պարտականություն չի բաշխվել, մինչդեռ Դատարանը դուրս է եկել հայցի սահմաններից ու կատարել հայցի հիմքի լրացում:

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ հայցվորը չի հիմնավորել սնանկության վարույթը պարտապանի մահվան հիմքով կարճված լինելու, կատարողական վարութով կատարողական գործողություններ վերականգնելու որնէ ընթացակարգ նախատեսված չլինելու, ինչպես նան դատական ակտի կատարման համար վերջինիս կողմից օրենքով նախատեսված գործողություններ ձեռնարկված լինելու փաստերը, մինչդեռ թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով հաստատվել է, որ հայցվորը հետամուտ չի եղել օրենքով սահմանված ժամկետների պահպանմանը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13.07.2012 թվականի վճռի կատարողական հատկանիշը կորցնելու հանգամանքն էական չէ, քանի որ այդ վճռից բխող պարտավորության մասին նշված է 24.11.2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում, մինչդեռ հաշվի չի առել, որ այդ կերպ մի կողմից իմաստազրկել է վճռի կատարողական հատկանիշը կորցնելու ինստիտուտի առկայությունը ն գոյությունը, մյուս կողմից չի պատճառաբանել, թե ո՞ր իրավական ակտից է բխում նման մոտեցումը:

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.11.2016 թվականին կայացրած ն օրինական ուժի մեջ մտած որոշումն անտեսելու հետնանքով կայացրել է դրան հակասող դատական ակտ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հայցվորի կողմից պարտապանի ժառանգին պահանջ ներկայացված լինելու փաստը հաստատված է համարվել առանց բավարար ապացույցի: Նշված փաստի հաստատման համար հիմք է ընդունվել նոտարի 11.12.2020 թվականի գրությունը, մինչդեռ գործում առկա ապացույցներից հետնում է, որ այդ գրությունը հակասում է նույն նոտարի կողմից ներկայացված փաստաթղթերին: Նոտարը 22.09.2021 թվականի գրությամբ տրամադրել է Խաչիկ Մանուկյանից ստացած ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի կազմի վերաբերյալ փաստաթղթերի պատճեններ, որոնցում բացակայում է ժառանգության բացման վայրի նոտարին տրված հայցվորի պահանջը:

Բացի այդ, նոտարի 11.12.2020 թվականի գրությունն անարժանահավատ է ն հակասում է 22.09.2021 թվականի գրությամբ ներկայացված փաստաթղթերին, քանի որ 11.12.2020 թվականի գրությամբ նոտարը նշել է, որ ժառանգությունն ընդունած ժառանգ է հանդիսանում նան Ալիսա Համբարձումյանը, մինչդեռ ինչպես հետնում է նոտարի 22.09.2021 թվականի գրությամբ ներկայացված փաստաթղթերից, մասնավորապես՝ ըստ օրենքի ժառանգության վկայագրից, Խաչիկ Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ է հանդիսացել միայն Սոնա Մանուկյանը, իսկ Ալիսա Համբարձումյանը հրաժարվել է ժառանգությունից: Վերջինս ստացել է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքում իր բաժնեմասը, որը չի մտել ժառանգական զանգվածի մեջ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

4

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

13 թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռով Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «(...) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 02.12.2009 թվականից մինչն վճիռ կայացնելու օրը՝ 13.07.2012 թվականը, որը կազմում է 1 489 771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը ն բռնագանձումը շարունակելով մինչե պարտքի գումարի փաստացի մարման օրը: 2. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսի գումար, ինչպես նան 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Պատասխանող ՒԽաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 73 467,42 (յոթանասուներեք հազար չորս հարյուր վաթսունյոթ ամբողջ քառասուներկու) ՀՀ դրամ" որպես պետական տուրքի գումար» (նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 05.04.2013 թվականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի որոշման հիման վրա) (հատոր 1-ին, գ.թ. 8-15, 45-49).

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ. Խուրշուդյանը 21.12.2020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(..) թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք բաժնում հարուցվել է թիվ 01/07-2841/13 /կոդ 01139846 կատարողական վարույթ: ՀՀ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2013թ. թիվ ԴԴ-17-ԵԿԴ/0067/04/13 վճռով պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանը ճանաչվել է սնանկ: (Թիվ 01139846 կատարողական վարույթը 26.17.2013թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 3-րդ մասի համաձայն կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (...) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք բաժնում առկա չէ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ, ուստի նման պայմաններում հնարավոր չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմին փոխարինել իրավահաջորդով» (հատոր 2-րդ, գ.թ. 67).

3) 2411.2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Խաչիկ Մանուկյանը մահացել է 13.09.2019 թվականին, ում գուքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը՝ Սոնա Մանուկյանը: Ժառանգական գույքը, որի նկատմամբ տրվել է վկայագիրը, բաղկացած է նան թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռով պարտատեր Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից (հատոր 2-րդ, գթ. 75).

4)24112020 թվականի սեփականության իրավունքի վկայագրով նոտար Քրիստինե Արսենյանը հաստատել է, որ Ալիսա Համբարձումյանը Խաչիկ Մանուկյանի հետ համարվում է նան Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության համասեփականատեր, ունի այդ ամենի 1/2

5

բաժնի նկատմամբ սեփականության իրավունք: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նշված բաժնի սեփականության իրավունքը նույն վկայագրով հաստատվում է կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի անվամբ ու բաղկացած է նան թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռով պարտատեր Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից (հատոր 2-րդ, գթ. 78).

5) նոտար Քրիստինե Արսենյանը 11.122020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(...) հիմք ընդունելով Ձեր կողմից որպես պարտատեր 02.03.2020թ. ներկայացված դիմումը հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի (մահացած 13 սեպտեմբերի 2019թ) նկատմամբ, տեղեկացնում եմ Ձեզ, որ 21.11.2020թ. ժառանգ՝ Սոնա Խաչիկի Մանուկյանի ն հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի կնոջ՝ Ալիսա Արմենակի Համբարձումյանի անվամբ վավերացվել են ժառանգության ն սեփականության վկայագրեր, որով Ձեր հանդեպ առկա պարտավորությունը փոխանցվել է Սոնա ՒԽաչիկի Մանուկյանին նե Աիսա Արմենակի Համբարձումյանին՝ յուրաքանչյուրին 1/2-րդ բաժնով» (հատոր 1-ին, գւթ. 16):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արդյունավետ դատական պաշտպանութան ն դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալ դատական ակտի ` կատարելիության հատկանիշի մեկեաբանմանը, ինչպես նան վերահաստատել դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքենության իրավունք: (...):

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:

6

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով Ա այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նան դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար ն ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական ակտի ն դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները ն եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հետնողականորեն ձնավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարնոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը: Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքենության իրավունքը երնակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական ն պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար՝ ի վնաս կողմի: Ըստ Եվրոպական դատարանի դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, ջպաշտպաներ դատական ակտերի կատարումը. եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատճելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ: Ուստի դատարանի կողմից կայացված ցանկացած դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով (րես Հորեսբին ըեդդեմ Հունաստանի թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Ըստ Եվրոպական դատարանի՝ դատական ակտերի կատարման ներպետական ընթացակարգի բարդությունը կամ պետության բյուջետային համակարգը չի կարող պետությանն ազատել յուրաքանչյուրի` ողջամիտ ժամկետում պարտադիր ն կատարման ենթակա դատական ակտի կատարման իրավունքը երաշխավորելու պարտականությունից։ ,Մասնակից պետությունների խնդիրն է իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ կարողանան կատարել իրենց այս պարտականությունը (ե'ս նույն վճիռը, կետ 70):

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլն կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տես Շօլօշշ0 ւ. իռլ, թիվ 9024/80 գանգատով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է վերջնական, պարտադիր դատական որոշումների կատարումը (րե՛ս Օսշօսոյտ զոժ ՕԼԻ6ԻՏ մ. ՕՒօօօօ թիվ 49144/99 գանգատով Եվրոպական դատարանի 18.04.2002 թվականի վճիռը, կետ 21): Ցանկացած դատարանի կողմից կայացված որոշումների կատարման իրավունքը

7

«դատարան դիմելու իրավունքի» բաղկացուցիչ մասն է, հակառակ պարագայում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կդառնա իմաստազուրկ (տես ՔՑահմօՄ ւ. Թաջտջյռ թիվ 59498/00 գանգատով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, 37):

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով) 18.03.2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ը, ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում նան իրավական որոշակիությունը, որի դրսնորումներից է օտ յսփօշճռ սկզբունքը: Այս սկզբունքի պահանջն է, ի թիվս այնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը: Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավունքը ն իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», կետ 107):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 09.09.2003 թվականի «Դատական ակտերի կատարման մասին» թիվ ՔԽօօ(2003)17 հանձնարարականում ամրագրված է, որ «Մասնակից պետություններն ունեն պարտականություն երաշխավորելու վերջնական Ա պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի «1.Ե» կետի համաձայն՝ որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն՝ ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:

Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ՇԷՔէյ) կողմից) համաձայն՝ իրավունքի գերակայության ապահովման ն դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ ն արդար գործընթաց:

Համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության բուն նպատակն անձանց խախտված կամ վիճարկվող իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի պաշտպանությունն է, ինչն ապահահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է նան դատական ակտի իրական կատարման (իրականացման) ապահովումը կարգավորող համապատասխան իրավական նորմեր: Դատական ակտը չկատարելը սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունք անձին «զրկելով արդյունավետ դատական պաշտպանությունից, քանի որ կատարելիությունը եզրափակիչ դատական ակտի այն հատկանիշն է, որի իրացմամբ կենսագործվում է արդարադատության նպատակը՝ իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունը: Դատական ակտերի պարտադիրության սկզբունքի իրացումը պետք է գործնականում ապահովվի այդ ակտերի կատարումը երաշխավորող արդյունավետ ընթացակարգերի միջոցով: Արդյունավետ են այն ընթացակարգերը, որոնք հնարավորություն են տալիս դատական ակտի կատարումն ապահովելու ողջամիտ ժամկետում ն ամբողջությամբ վերականգնելու շահագրգիռ անձի խախտված կամ վիճարկվող իրավունքներն ու օրինական շահերը: Ըստ այդմ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատական ակտի կատարված լինելու հանգամանքը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք վերականգնված է իրավունքի սուբյեկտի այն իրավունքը կամ օրինական շահը, որի պաշտպանությամբ վերջինս դիմել էր դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

8

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքն ու ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ըեդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում՝ ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ՝ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տես «Շենքերի կառավարում» համատիրությունն ըեդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի կողմից իր ներքին համոզմունքի հիման վրա ապացույցների գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, -թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող ն ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքված լինելու, ինչպես նան վիճելի լինելու հարցը: Գործի քննության ընթացքում գործով ներկայացված ապացույցները դատարանի կողմից ենթակա են հետազոտման դրանց առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու, դրանց միջն հակասությունների վեր հանման ն ապացույցների ամբողջական համակարգ ստեղծելու միջոցով (տե՛ս Աննա Պողոսյանն ըեդդեմ Գնորգ Սարգսյանի ու մյուսների թիվ ԱՐԱԴ/2261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը):

9

Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռքբերված) բոլոր վերաբերելի ն. թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ ն բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում: Ապացույց- ների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց Ա դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որնէ կերպ չպետք է շահագրգոված լինի գործի ելքով ն անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում՝ ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունըն զերծմնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց: Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու՝ դրանց արժանահավատությունը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյանե ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռով Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(...) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 02.12.2009 թվականից մինչն վճիռ կայացնելու օրը՝ 13.07.2012 թվականը, որը կազմում է 1.489.771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը ն բռնագանձումը շարունակելով մինչն պարտքի գումարի փաստացի մարման օրը: 2. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լնոնի Մակարյանի բռնագանձել 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նան 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 73.467,42 (յոթանասուներեք հազար չորս հարյուր վաթսունյոթ ամբողջ քառասուներկու) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի

10

գումար» (նշված վճիոն օրինական ուժի մեջ է մտել 05.042013 թվականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի որոշման հիման վրա):

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ. Խուրշուդյանը 21.12.2020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(..) թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք բաժնում հարուցվել է թիվ 01/07-2841/13 /կոդ 01139846 կատարողական վարույթ: ՀՀ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2013թ. թիվ ԴԴ-17-ԵԿԴ/0067/0413 վճռով պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանը ճանաչվել է սնանկ: (Թիվ 01139846 կատարողական վարույթը 26.17.2013թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 3-րդ մասի համաձայն կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (...) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք բաժնում առկա չէ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ, ուստի նման պայմաններում հնարավոր չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմին փոխարինել իրավահաջորդով»:

Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում բողոք բերած անձինք նշել են, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճիռը կորցրել է իր կատարողական հատկանիշը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Դատարանը, անդրադառնալով թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13.07.2012 թվականի վճռով ճանաչված պարտավորության հարկադիր կատարման գործընթացին, 02.05.2022 թվականի վճռում արձանագրել է, որ «(...) պարտապանից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցվել է, որը կասեցվել, այնուհերն կարճվել է պարտապանի սնանկ լինելու հիմքով, հետնաբար պատասխանողի այն պեդումը, որ կատարողական թերթ չի ներկայացվել, չի համապատասխանում իրականությանը: Անդրադառնալով, կատարողական փուլում պարտապանին իրավահաջորդով փոխարինելու հարցին, ապա դատարանը նկատում է, որ պարտապանի մահվան օրվա դրությամբ կատարողական վարույթ առկա չի եղել, հետնաբար իրավահաջորդով փոխարինելու հարց չէր կարող քննարկվել: (...) դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ պարտատերը դատական ակտի հարկադիր կատարման ուղղությամբ օրենքով նախատեսված գործողություններ է իրականացրել' կատարողական թերթ է ներկայացրել հարկադիր կատարման ծառայություն, իսկ հարկադիր կատարման գործողությունները դադարել են պարտատիրոջ կամքից անկախ հանգամանքներով: Կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հիմքով, որե իմպերատիվ հիմք է ոչ միայն կատարողական գործողությունները դադարեցնելու, այլն ամբողջ վարույթը կարճելու համար, իսկ պարտապանի մահն էլ հիմք է հանդիսացել սնանկության վարույթը կարճելու համար: Սեաեկության վարույթը կարճելուց հետո կարճված կատարողական վարույթով կատարողական գործողությունները վերականգնելու որնէ ընթացակարգ օրենքով նախատեսված չէ, ուստի դատարանը իրավաչափ է համարում սույն գործով հայցվորի որպես պարտատիրոջ պարտապանի ժառանգներին պահանջ ներկայացնելու գործողությունը, այսինքն պարտատերը հետամուտ է եղել դարական ակտի կատարման հարցում ն ձեռնարկել է օրենքով նախատեսված գործողությունները»:

Վերաքննիչ դատարանը 21102022 թվականի որոշմամբ անդրադարձել է բողոքի այն փաստարկին, որ «թիվ ԵԱՆԴ 0326/02/12 գործով 13.07.2012թ. կայացված վճիռը կորցրել է իր կատարողական հատկանիշը, քանի որ հայցվորը բաց է թողել այն կատարման ներկայացնելու

11

մեկամյա ժամկետը, ուստի` սույն հայցը եերկայացնելով հայցվորը փորձել է վերականգնել բաց թողեված ժամկետը», Ա վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ արձանագրել, որ «(...) գործով հաստատված է, որ պատասխանողներն ընդունել են Խաչիկ Վաղինակի Մանուկյանի ժառանգությունը, որի ժառանգական զանգվածը բաղկացած է եղել նան թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով 13.07.2012թ. վճռով հաշվարկվող պարտավորությունից, ուստի' վերջիններս ընդունելով ժառաեգությունը, ընդունել են եան հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունը: Հաշվի առեելով այե, որ պատասխանողները միեչն ժառանգությունն ընդունելն օրենքով սահմանված կարգով չեն վիճարկել «կատարելիության հատկանիշները կորցրած» դատական ակտով բռնագանձման ենթակա գումարը ժառանգական զանգվածում ներառելը, այն, որ նուրարն առանց 02.03.2020 թվականի դիմումի (ինչպես պեդում են բողոքաբերները) գրանցել է հայցվորի հանդեպ պատասխանողեերի իրավանախորդի ունեցած պարտավորությունը, այսինքե' նոտարի գործողությունների իրավաչափությունը, ուստի' գործում է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի' իրավաչափ լինելու կանխավարկածը, անկախ նրանից դրանով ժառանգական զանգվածի մեջ ներառվել է կատարելիության հատկանիշները կորցրած դատական ակտ, թե ոչ: Այսպես՝ տվյալ դեպքում, կա պարտավիհրություն, որե ընդունվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով, առանց վիճարկելու դրանց իրավաչափությունը, այդ թվում' կատարելիության հատկանիշները կորցրած լինելը»:

Շարադրված պատճառաբանությունները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արամ Մակարյանը ձեռնարկել է թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռի հարկադիր կատարմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, տրվել է կատարողական թերթ, որի հիման վրա հարուցվել է թիվ 01/07-284113 կատարողական վարույթը: Մինչդեռ նշված վարույթը պարտապան Խաչիկ Մանուկյանին սնանկ ճանաչելու հիմքով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով կարճվել է, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսել: Ավելին՝ 13.09.2019 թվականին Խաչիկ Մանուկյանը մահացել է, Ա ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ առկա չլինելու պայմաններում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հնարավոր չի եղել մահացած պարտապանին փոխարինել իրավահաջորդով:

Փաստերի նման դասավորվածության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված իր պահանջի բավարարում

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/14938/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել