Սարիբեկյան — ՎԴ/3973/05/15
Ամփոփում
քննելով ըստ հայցի Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի (այսուհետ՝ Համայնք)՝ Ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի (Գույքը հանձնելու մասինե որոշումը վերացնելու և որպես հետևանք՝ Ծառայությանը հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի (Գույքը հանձնելու մասինե որոշման մեջ նշված և Համայնքին հանձնված գույքը (ընդունման բունկեր (1 հատ), տեսակավորման գրոխոտ (1 հանգույց), փոխադրիչներ (4 հատ), լվացման կլ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/3973/05/15
Նախագահող դատավոր՝
Ա. Բաբայան
Վարչական գործ թիվ ՎԴ/3973/05/15
2019թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2019 թվականի մարտի 29-ին
քննելով ըստ հայցի Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի (այսուհետ՝ Համայնք)՝ Ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի (Գույքը հանձնելու մասինե որոշումը վերացնելու և որպես հետևանք՝ Ծառայությանը հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի (Գույքը հանձնելու մասինե որոշման մեջ նշված և Համայնքին հանձնված գույքը (ընդունման բունկեր (1 հատ), տեսակավորման գրոխոտ (1 հանգույց), փոխադրիչներ (4 հատ), լվացման կլասիֆիկատոր) Դավիթ Սարիբեկյանին և Ռաֆայել Առաքելյանին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի ներկայացուցիչ Վահրամ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Դավիթ Սարիբեկյանը և Ռաֆայել Առաքելյանը պահանջել են վերացնել Ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի (Գույքը հանձնելու մասինե որոշումը և որպես հետևանք՝ պարտավորեցնել Ծառայությանը հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի (Գույքը հանձնելու մասինե որոշման մեջ նշված և Համայնքին հանձնված գույքը (ընդունման բունկեր (1 հատ), տեսակավորման գրոխոտ (1 հանգույց), փոխադրիչներ (4 հատ), լվացման կլասիֆիկատոր) վերադարձնել Դավիթ Սարիբեկյանին և Ռաֆայել Առաքելյանին:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) 06.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ք. Մկոյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան) 18.10.2016 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.12.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճռի դեմ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության: ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.12.2016 թվականին, և այդ վճռի հարկադիր կատարման նպատակով ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) կողմից 09.01.2017 թվականին տրվել է կատարողական թերթ:
Ծառայությունը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը կատարելու համար թույլատրել մուտք գործել Համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 06.08.2009 թվականի թիվ 2633840 սեփականության իրավունքի գրանցման վկայականով նշված շինությունները: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Միրզոյան) (այսուհետ՝ Դատարան) 07.07.2017 թվականի որոշմամբ Ծառայության դիմումի քննությունը մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.11.2017 թվականի որոշմամբ Դատարանի 07.07.2017 թվականի (Դիմումի քննությունը մերժելու մասինե որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Համայնքը և Ծառայությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
3
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մերժելով Համայնքին սեփականության իրավունքով պատկանող շինություն մուտք գործելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումի քննությունը՝ Դատարանը խախտել է Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև սեփականության իրավունքը, քանի որ կատարողական թերթի պահանջը կատարելու անհնարինության պարագայում վերջիններս զրկվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը վերադարձնելու հնարավորությունից, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը մտնում է փակուղի: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չպետք է մեխանիկորեն մերժեր Դատարանի 07.07.2017 թվականի (Դիմումի քննությունը մերժելու մասինե որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը: Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել անձի՝ դատական պաշտպանության և սեփականության իրավունքների պաշտպանության առաջնահերթությամբ և ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշումը՝ (կայացնելով նոր դատական ակտե:
2.1. Ծառայության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ հարկադիր կատարողի կողմից այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ մուտք գործելու համար անհրաժեշտ է դատարանի համապատասխան որոշումը: Ընդ որում, նման որոշում պետք է կայացնի հենց կատարողական թերթ տված դատարանը: 2.2. Համայնքի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները. Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը ենթակա չէ վերացման: Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է մերժել Դատարանի 07.07.2017 թվականի (Դիմումի քննությունը մերժելու մասինե որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը, քանի որ այդ դատական ակտը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված չէ որպես բողոքարկման ենթակա դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ կատարողական
գործողությունների
կատարման
նպատակով
պարտապան
չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության առնչությամբ ծագող հասարակական հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունների
4
վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության առնչությամբ ծագող հետևյալ հարցադրումներին.
1) ո՞ր դատարանին է ընդդատյա վերը նշված դիմումի քննությունը,
2) ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետներում է քննվում այդ դիմումը,
3) այդ դիմումի քննության արդյունքում կայացված դատական ակտը ենթակա՞ է արդյոք բողոքարկման,
4) դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա՞ է արդյոք բողոքարկման վերաքննության կարգով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի
իր
իրավունքների
և
ազատությունների
արդյունավետ
դատական
պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների
արդյունավետ
իրականացման
համար
անհրաժեշտ
կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը՝ որպես դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես այդ հիմնարար իրավունքների կարևոր տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն՝ դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն
5
մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և (իր գործի հրապարակային քննությանե՝ որպես դատավարական գործընթացի փուլ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած իրավական դիրքորոշումների հետ, որոնց համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլինի պատկերացնել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես (դատաքննությանե բաղկացուցիչ մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս HORNSBY v. GREECE
գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի կատարման վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն
չի
ամրագրում
դատական
ակտի
կատարման
իրավունքը,
այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ու օգտակար՝ երաշխավորելով մարդու խախտված սուբյեկտիվ իրավունքի գործնականում վերականգնումը: Այս տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի վերջնական դատական ակտի կատարման ապահովումը, որը՝ որպես դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բաղկացուցիչ տարր, այդ հիմնարար իրավունքների միջոցով անձանց շնորհվող մնացած երաշխիքների (օրինակ՝ գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննություն, և այլն) հետ հավասարապես պետք է ապահովվի պետության կողմից:
6
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով ապահովվում է պահանջատիրոջ ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի մեկնաբանման և կիրառության ոլորտում Եվրոպական դատարանի կողմից ձևավորվել է այն սկզբունքային դրույթը, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը չի երաշխավորում սեփականություն ձեռք բերելու իրավունքը: Տվյալ հոդվածի խախտում կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ հանրային իշխանության վիճարկվող որոշումները վերաբերում են անձի (սեփականությանըե՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Այս իմաստով (սեփականությունե կարող է համարվել ինչպես (գոյություն ունեցող գույքըե, այնպես էլ այն ակտիվները, ներառյալ՝ պահանջները, որոնց վերաբերյալ անձը կարող է հիմնավոր կերպով պնդել, որ ինքն ունի այդ գույքային իրավունքներն արդյունավետ իրացնելու առնվազն (օրինական սպասելիքե (տե՛ս KOPECKն v. SLOVAKIA գործով Եվրոպական դատարանի (Մեծ
պալատ) 28.09.2004 թվականի վճիռը, 35-րդ կետ):
Փաստորեն, Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (սեփականությունե հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով՝ օգտագործելով (օրինական սպասելիքե հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է (սեփականությունե որակումն այն պահից, երբ անձն ունենում է (օրինական սպասելիքե իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս PRESSOS COMPANIA NAVIERA S.A.
AND OTHERS v. BELGIUM գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս BURDOV v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի
07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Եվրոպական դատարանը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով
(տե՛ս STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով Եվրոպական դատարանի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով Եվրոպական դատարանի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով Եվրոպական դատարանի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես՝ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը հանգեցնում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս
Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, ինչպես նաև դատական ակտի վրա հիմնված՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով
7
սեփականության իրավունքի իրացումն ապահովելու՝ պետության պարտականությունը կարող է լիարժեք կերպով կատարված համարվել միայն այն դեպքում, երբ պետության իրավական համակարգում սահմանված են վերջնական դատական ակտի պատշաճ կատարումն ապահովելու համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք հնարավորություն են ընձեռում վերջնական դատական ակտի հասցեատիրոջը հասնելու իր խախտված իրավունքի փաստացի վերականգնմանը: Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում այդ նպատակին է ծառայում դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը:
Նախկինում կայացված որոշումներում ևս ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Եվրոպական դատարանի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական
ակտերի
հարկադիր
կատարման
ոլորտի
հասարակական
հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար (տե՛ս (Յունիբանկե ՓԲԸ-ն ընդդեմ (Հրաշք Ապագաե
ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս ՀՀ արդարադատության
նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով:
Այսպես՝ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են՝ (...) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը (...):
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա (...):
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն
8
պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն:
Նույն
հոդվածի
2-րդ
պարբերության
համաձայն՝
կատարողական
գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել բնակարան կամ շինություններ դատարանի համապատասխան որոշման հիման վրա:
Վերոգրյալ իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի համաձայն՝ դատական ակտերի, այդ թվում նաև՝ վարչական դատարանի դատական
ակտերի
հարկադիր
կատարման,
այսինքն՝
կատարողական
գործողություններ իրականացնելու հիմքը համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը: Օրենսդիրը (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով սահմանել է կատարողական գործողությունների կատարման վայրի վերաբերյալ կանոնները, որոնց համաձայն՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող դատական ակտը կատարվում է այն վայրում, որտեղ, որոշակի
իրավաբանորեն
նշանակալի
հանգամանքների
առկայությամբ
պայմանավորված, պետք է կատարվեն այդ գործողությունները: Ընդ որում, օրենսդիրը կարգավորումներ է նախատեսել այն իրավիճակի համար, երբ կատարողական գործողությունները, օրինակ՝ բռնագանձումը, վտարումը, բնակեցումը և այլն, պետք է կատարվեն բնակարանում կամ այլ շինությունում՝ սահմանելով հարկադիր կատարողի կողմից այդ բնակարան կամ շինություն մուտք գործելու թույլատրելիության պայմանները: Այսպես, նշված օրենսդրական կարգավորումներով սահմանված են կատարողական գործողությունների կատարման նպատակով հարկադիր կատարողի կողմից բնակարան կամ շինություն մուտք գործելու հետևյալ կանոնները.
1) հարկադիր կատարողը կարող է անարգել մուտք գործել այն բնակարան կամ այլ շինություն, որը սեփականության իրավունքով պատկանում է պարտապանին. այսինքն՝ հարկադիր կատարողի կողմից պարտապանին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելու համար որևէ թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում,
2) հարկադիր կատարողը կարող է մուտք գործել պարտապանից տարբերվող որևէ անձի պատկանող բնակարան կամ շինություն միայն այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ կամ ժամանակավոր տիրապետողի համաձայնությամբ. այսինքն՝ հարկադիր կատարողի կողմից պարտապանին չպատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելու համար պահանջվում է այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ կամ ժամանակավոր տիրապետողի համաձայնությունը,
3) հարկադիր կատարողի կողմից պարտապանին չպատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելու համար պահանջվող համաձայնության բացակայության
9
դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարան կամ շինություն միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա. այսինքն՝ եթե կատարողական վարույթում ձեռք չի բերվել պարտապանին չպատկանող բնակարանի կամ
շինության
սեփականատիրոջ
կամ
ժամանակավոր
տիրապետողի
համաձայնությունը, ապա հարկադիր կատարողի կողմից այդ բնակարան կամ շինություն մուտք գործելու համար պահանջվում է դատարանի թույլտվություն: (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածում ամրագրված վերոգրյալ իրավադրույթի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը
կատարողական
թերթով
պարտապան
չհանդիսացող
անձի
համաձայնության բացակայությամբ վերջինիս պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելու համար պարտադիր է համարում դատարանի թույլտվության առկայությունը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նշված իրավադրույթով, ինչպես նաև (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի այլ նորմերով կամ որևէ այլ իրավական ակտով չի սահմանել, թե կոնկրետ որ դատարանի կողմից պետք է տրվի կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին որոշումը: Օրենսդրական կարգավորումներ առկա չեն նաև կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության կարգի, ժամկետների, ինչպես նաև կայացված դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ: Այլ կերպ՝ օրենսդիրը չի կարգավորել, թե որ դատարանի քննությանն է ընդդատյա և ինչ կարգով ու ինչ ժամկետում պետք է քննվի կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումը, ինչպես նաև այդ դիմումների քննության արդյունքում կայացված դատական ակտերի բողոքարկման ենթակա լինելու կամ չլինելու հարցը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակարգավորման վերը նկարագրված բացն արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերջնական դատական ակտի կատարումը պատշաճ ապահովելու համար: Օրենսդրական նման թերի կարգավորման պատճառով վերջնական դատական ակտի հասցեատերը կարող է զրկվել իր խախտված իրավունքի փաստացի վերականգնման հնարավորությունից, քանի որ օրենսդիրը, չկարգավորելով կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությունը, քննության կարգը, ժամկետները ու կայացված դատական ակտի բողոքարկման հարցը, դրանով իսկ չի ապահովել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր այնպիսի դատական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար, որոնց կատարումը ենթադրում է որոշակի կատարողական գործողությունների իրականացում պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարանում կամ շինությունում՝ առանց այդ անձի համաձայնության: Նման պայմաններում քննարկվող դիմումի ընդդատության, քննության կարգի, ժամկետների ու կայացված դատական ակտի բողոքարկման հարցում ծագում է իրավական անորոշություն, ինչն էլ առաջացնում է նույն հարցի կապակցությամբ ստորադաս դատարանների կողմից ոչ միատեսակ մոտեցում ցուցաբերելու վտանգ: Ըստ այդմ, վերջնական դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի օրենսդրական կարգավորման վերոգրյալ թերությունը վերացնելու և անձի դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների, ինչպես նաև դատական ակտի վրա հիմնված՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության
1-ին
հոդվածի
իմաստով
սեփականության
իրավունքի
10
երաշխավորված իրացումն ապահովելու համար անհրաժեշտ նախադրյալներն ամբողջականացնելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ հաղթահարել օրենսդրական կարգավորման նշված բացը և որոշակիացնել
կատարողական
գործողությունների
կատարման
նպատակով
պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությունը, քննության կարգը, ժամկետներն ու կայացված դատական ակտի բողոքարկման հարցը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ սահմանված են համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմեր: Խոսքը վերաբերում է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով սահմանված՝ (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու,
դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման
ներկայացնելու
բաց
թողնված
ժամկետը
վերականգնելու,
(գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող կանոններին:
(ա) Դատական ակտի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման եղանակի և կարգի փոփոխման հետ կապված հարաբերությունները կարգավորված են (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով: (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը (...): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
(բ) Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորված են (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով: (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
11
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
(գ) Կատարողական թերթի պարզաբանման հետ կապված հարաբերությունները կարգավորված են (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով:
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար: Կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումը դատարան է ներկայացվում էլեկտրոնային եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում (...):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով սահմանված՝ (ա)
դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում կարելի է կատարել հետևյալ ընդհանրացումները.
1) օրենսդիրը հստակ սահմանել է վերոգրյալ դիմումների ընդդատությունը. այդ դիմումները ներկայացվում են կատարողական թերթ տված դատարան և քննվում են կատարողական թերթ տված դատարանի կողմից,
2) օրենսդիրը սահմանել է վերոգրյալ դիմումների քննության կարգին ներկայացվող նվազագույն պահանջները. դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացվում են պահանջատերը և պարտապանը (կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների դեպքում՝ նաև հարկադիր կատարողը), դիմումը քննվում է անկախ ծանուցված անձանց ներկայանալուց կամ չներկայանալուց,
3) օրենսդիրը սահմանել է վերոգրյալ դիմումների քննության ժամկետները. այդ դիմումները քննվում են դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,
4) օրենսդիրը սահմանել է դատական ակտի այն տեսակը, որը կայացվում է վերոգրյալ դիմումների քննության արդյունքում. այդ դիմումների քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում,
5) օրենսդիրը սահմանել է վերոգրյալ դիմումների քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումների բողոքարկման հնարավորություն:
12
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտի բողոքարկմանը վերաբերող հասարակական հարաբերություններն էապես չեն տարբերվում (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու,
դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման
ներկայացնելու
բաց
թողնված
ժամկետը
վերականգնելու,
(գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող վարույթային հարաբերություններից:
Թե՛ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի, թե՛ (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունները ծագում են դատական ակտերի հարկադիր կատարման փուլում վարույթի մասնակիցների կամ այլ շահագրգիռ անձանց իրավունքների պատշաճ իրացման կամ պարտականությունների պատշաճ կատարման ապահովման համար՝ վերջիվերջո նպատակ ունենալով դատական ներգործությամբ հավասարակշռելու հարկադիր կատարման վարույթի մասնակիցների կամ այլ շահագրգիռ անձանց շահերն ու այդ հավասարակշռության միջոցով նպաստելու հարկադիր կատարման ենթակա դատական ակտի պատշաճ կատարմանը: Հիշատակված դիմումների քննությանը վերաբերող հասարակական հարաբերություններն իրենց բնույթով ընթացակարգային (վարույթային) են. այդ ընթացակարգերի էությունն այն է, որ դրանց միջոցով ապահովվում է հարկադիր կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման փուլում որոշակի հարցերի կապակցությամբ օրենքով պահանջվող դատական ակտերի կայացումը, ինչը հնարավորություն է տալիս հաղթահարելու հարկադիր կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարումը սկսելու, շարունակելու կամ ավարտին հասցնելու իրավաբանական կամ փաստացի խոչընդոտները: Այսինքն՝ նշված դիմումների քննության ընթացակարգերում հաշվի է առնվում կատարողական վարույթում ներգրավված հակադիր սուբյեկտների կամ այլ շահագրգիռ անձանց ուշադրության
արժանի
շահերի
ու
իրավունքների
պաշտպանության
անհրաժեշտությունը:
Այդ իսկ պատճառով (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու,
դրա
կատարման
եղանակն
ու
կարգը
փոփոխելու,
(բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների քննությանը
վերաբերող
հասարակական
հարաբերությունները
կարգավորող
կանոնները, որոնք վերաբերում են այդ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը, հավասարապես կարող են կիրառելի լինել նաև կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ: Այլ կերպ
13
ասած՝ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությունը, քննության կարգը, ժամկետներն ու կայացված դատական ակտի բողոքարկումը կարող են կանոնակարգվել այն նույն կերպով, ինչպես որ կանոնակարգված են (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությունը, քննության կարգը, ժամկետներն ու կայացված դատական ակտերի բողոքարկումը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ (ա) դատական ակտի
կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող վկայակոչված իրավական նորմերի կիրառումը կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ չի հակասում դրանց էությանը: Այսպիսով,
Վճռաբեկ
դատարանը
գտնում
է,
որ
կատարողական
գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվեն համանման հարաբերություններ կարգավո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 2019 թ.
- Գործի #:
- ՎԴ/3973/05/15
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
