ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1268 — Խնամակալությունը և հոգաբարձությունը որոշող օրենքը և կիրառվող իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 1268. Խնամակալությունը և հոգաբարձությունը որոշող օրենքը և կիրառվող իրավունքը 1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ չափահաս անձանց նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում և վերացվում է այն անձի անձնական օրենքով, որի կիրառմամբ սահմանվել կամ վերացվել է խնամակալությունը կամ հոգաբարձությունը: 2. Խնամակալություն (հոգաբարձություն) ստանձնելու խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունը որոշվում է խնամակալ (հոգաբարձու)
Ամբողջ Տեքստ
Հոդված 1268. Խնամակալությունը և հոգաբարձությունը որոշող օրենքը և կիրառվող իրավունքը 1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ չափահաս անձանց նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում և վերացվում է այն անձի անձնական օրենքով, որի կիրառմամբ սահմանվել կամ վերացվել է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:
2. Խնամակալություն (հոգաբարձություն) ստանձնելու խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունը որոշվում է խնամակալ (հոգաբարձու) նշանակված անձի անձնական օրենքով:
3. Խնամակալի (հոգաբարձուի) և խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձի միջև հարաբերությունները կարգավորվում են այն պետության իրավունքով, որի մարմինը նշանակել է խնամակալ (հոգաբարձու): Սակայն, եթե խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը, եթե այն առավել բարենպաստ է տվյալ անձի համար:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ սահմանված խնամակալությունը (հոգաբարձությունը) Հայաստանի Հանրապետությունում համարվում է վավեր, եթե դրա դեմ օրենքի վրա հիմնված առարկություններ չունի Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հաստատությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
