ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 21 — Դատապարտյալի վերասոցիալականացման և նրա դրական վարքագծի խթանման ծրագրերի և գործընթացի գնահատումը 1.
Ամփոփում
Հոդված 21. Դատապարտյալի վերասոցիալականացման և նրա դրական վարքագծի խթանման ծրագրերի և գործընթացի գնահատումը 1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով): 2. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների գնահատումը դատապարտյալի հետ համատեղ աշխատանքների արդյունքների պարբերական վերլուծությունն է՝ նրա դրական վարքագծի խթանման, փոփ
Ամբողջ Տեքստ
Հոդված 21. Դատապարտյալի վերասոցիալականացման և նրա դրական վարքագծի խթանման ծրագրերի և գործընթացի գնահատումը 1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով):
2. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների գնահատումը դատապարտյալի հետ համատեղ աշխատանքների արդյունքների պարբերական վերլուծությունն է՝ նրա դրական վարքագծի խթանման, փոփոխությունների ամրագրման ու ըստ անհրաժեշտության կիրառվող մեթոդների, ձևերի ու միջոցների վերանայման համար:
3. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի հոգեբանը կամ սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության՝ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովում կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ:
4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից:
5. Ըստ անհրաժեշտության՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը կարող է փոփոխել դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների բնույթը, ավելացնել կամ նվազեցնել դրանց ծավալն ու հաճախականությունը: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա և ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցվելով եզրակացությանը:
6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովն իր կարծիքն արտահայտում է դատապարտյալի՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, խրախուսանքի կամ տույժի միջոցներ կիրառելու, պատժից ազատելու և վերասոցիալականացման գործընթացն ապահովող ցանկացած այլ գործառույթ իրականացնելիս:
7. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, անհատական կազմը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները համապատասխանաբար հաստատում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
