Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Իրեղեն ապացույցը և դրա հետազոտումը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Իրեղեն ապացույցը և դրա հետազոտումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 47. Իրեղեն ապացույցը և դրա հետազոտումը 1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման միջոց դառնալ։ 2. Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները։ Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը

Ամբողջ Տեքստ

Հոդված 47. Իրեղեն ապացույցը և դրա հետազոտումը 1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման միջոց դառնալ։

2. Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները։ Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ օրենքը թույլատրում է տվյալ լուսանկարումը, ձայնագրումը կամ տեսագրումը առանց անձի համաձայնության։

3. Ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն արած դատավարության մասնակիցը իրեղեն ապացույցները ներկայացնում է դատաքննության ժամանակ հետազոտման համար, եթե դատարանն այլ բան չի որոշել։

4. Եթե իրեղեն ապացույցը հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո է, ապա այն կարող է պահանջվել սույն օրենսգրքի 28-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված կարգով։

5. Դատարանը վերադարձնում է գործում առկա իրեղեն ապացույցները՝ դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե առկա է, որ դրանք դատաքննության համար այլևս անհրաժեշտ չեն։ Իրեղեն ապացույցներն ամեն դեպքում վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց գործի քննության ավարտից հետո՝ անհապաղ, իսկ գործում դատարանի որոշմամբ թողնվում են իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը, եթե դա անհրաժեշտ է վերադաս ատյանում տվյալ ապացույցի գնահատումը ստուգելու համար։

6. Իրեղեն ապացույցները հետազոտվում են զննման միջոցով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել