Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Դատապարտյալի՝ հեռախոսակապից և տեսազանգից օգտվելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Դատապարտյալի՝ հեռախոսակապից և տեսազանգից օգտվելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 83. Դատապարտյալի՝ հեռախոսակապից և տեսազանգից օգտվելը 1. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում այն կարող է երկարա

Ամբողջ Տեքստ

Հոդված 83. Դատապարտյալի՝ հեռախոսակապից և տեսազանգից օգտվելը 1. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում այն կարող է երկարաձգվել ևս 10 րոպեով։

2. Դատապարտյալն իր ցանկությամբ հեռախոսակապից և տեսազանգից լրացուցիչ օգտվելու իրավունք կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո, ինչպես նաև բացառիկ հանգամանքների դեպքում։

3. Կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսակապն ու տեսազանգն արգելվում է։

4. Քրեակատարողական հիմնարկում հեռախոսակապը և տեսազանգը կարող են տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ՝ բացառելով խոսակցությունը լսելը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել