Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 525 — Ապրանքները տեղ հասցնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 525AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 525 — Ապրանքները տեղ հասցնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 525. Ապրանքները տեղ հասցնելը 1. Մատակարարն ապրանքները տեղ է հասցնում մատակարարման պայմանագրով նախատեսված տրանսպորտով և պայմանագրով սահմանված պայմաններով: 2. Այն դեպքերում, երբ պայմանագրում որոշված չէ, թե տրանսպորտի ինչ տեսակով կամ ինչ պայմաններով են ապրանքները տեղ հասցվելու, տրանսպորտի տեսակն ընտրելու կամ ապրանքները տեղ հասցնելու պայմանները որոշելու իրավունքը պատկանում է մատակարարին, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտ

Ամբողջ Տեքստ

Հոդված 525. Ապրանքները տեղ հասցնելը 1. Մատակարարն ապրանքները տեղ է հասցնում մատակարարման պայմանագրով նախատեսված տրանսպորտով և պայմանագրով սահմանված պայմաններով:

2. Այն դեպքերում, երբ պայմանագրում որոշված չէ, թե տրանսպորտի ինչ տեսակով կամ ինչ պայմաններով են ապրանքները տեղ հասցվելու, տրանսպորտի տեսակն ընտրելու կամ ապրանքները տեղ հասցնելու պայմանները որոշելու իրավունքը պատկանում է մատակարարին, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

3. Մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքները մատակարարի գտնվելու վայրում ստանալու (ապրանքների ընտրության) գնորդի (ստացողի) իրավունքը: Եթե ապրանքների ընտրության ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, գնորդը (ստացողը) ապրանքների ընտրությունը պետք է կատարի ապրանքները պատրաստ լինելու մասին մատակարարի ծանուցումն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել