Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկի թույլտվությունը
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկի թույլտվությունը

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 5. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկի թույլտվությունը և դրա կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն) 1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերն ստեղծվում և գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմ

Ամբողջ Տեքստ

Հոդված 5. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկի թույլտվությունը և դրա կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն) 1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերն ստեղծվում և գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ներբանկային վճարահաշվարկային համակարգ ստեղծելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում: Սույն մասով սահմանված թույլտվություն ստանալու պահանջը չի տարածվում այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր:

2. Բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք, իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն, իրավասու են մատուցելու վճարահաշվարկային ծառայություններ, կարող են մասնակցել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ` արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ) Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայության, որի պարագայում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունն իրականացվում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել հետևյալ չափանիշները, որոնց առկայության դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված թույլտվությունը տրվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով` ա) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների քանակը. բ) համակարգով կատարվող առանձին վճարման ծավալը. գ) ընդհանուր վճարումների ծավալները. դ) մասնակիցների կապիտալի և վճարումների ծավալի հարաբերակցությունը. ե) վճարահաշվարկային համակարգերի անվանացանկը (հիմք ընդունելով համակարգերին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և (կամ) միջոցառումների առկայությունը):

4. Կենտրոնական բանկը կարող է փոփոխել իր սահմանած չափանիշների մեծությունները: Չափանիշների մեծությունը խստացնող Կենտրոնական բանկի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի սահմանվում:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ իր թույլտվությունը, եթե հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը և (կամ) մասնակիցները, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը` ա) խախտել են սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները. բ) սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում: Կասեցման ողջ ժամանակաշրջանում հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը և այլ մասնակիցներ, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը չեն կարող տվյալ վճարահաշվարկային համակարգով որևէ վճարահաշվարկային ծառայություն մատուցել, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կասեցման որոշման մեջ նշված առանձին վճարահաշվարկային ծառայությունների:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշների մեծության փոփոխման կամ վճարահաշվարկային համակարգի գործունեության փոփոխման հետևանքով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու դեպքերում հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության դեպքում` դրա մասնակիցը, պարտավոր են համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ` սույն օրենքով սահմանված կարգով նոր թույլտվություն ստանալու համար:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վճարահաշվարկային համակարգերի համար սահմանել տեխնիկական, անվտանգության, ծրագրային, ինչպես նաև համակարգի գործունեության կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջներ:

8. Կենտրոնական բանկը վարում է իր տված թույլտվությունների գրանցամատյանը: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները, համընդհանուր ծանոթացման համար տեղեկությունների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: (5-րդ հոդվածը լրաց.

14.04.11 ՀՕ-131-Ն, 28.06.19 ՀՕ-109-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել