Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1236 — Ժառանգության բաժանելը ժառանգների համաձայնությամբ 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1236AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1236 — Ժառանգության բաժանելը ժառանգների համաձայնությամբ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1236. Ժառանգության բաժանելը ժառանգների համաձայնությամբ 1. Ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությամբ: 2. Ժառանգությունը բաժանելու` ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու, վերաբերյալ համաձայնությունը, եթե այն կնքվել է մինչև ժառանգության իրավունքի վկայագիր տալը և վավերացվել է նոտարի կողմից, հիմք է ժառանգներին ժա

Ամբողջ Տեքստ

Հոդված 1236. Ժառանգության բաժանելը ժառանգների համաձայնությամբ 1. Ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությամբ:

2. Ժառանգությունը բաժանելու` ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու, վերաբերյալ համաձայնությունը, եթե այն կնքվել է մինչև ժառանգության իրավունքի վկայագիր տալը և վավերացվել է նոտարի կողմից, հիմք է ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագրեր տալու համար` դրանցում նշելով համաձայնությանը համապատասխան ժառանգներից յուրաքանչյուրի ժառանգած կոնկրետ գույքը և իրավունքները:

3. Ժառանգությունում ժառանգներին հասանելիք ժառանգության բաժինների անհամաչափ բաժանումը, որը կատարվել է նրանց համաձայնությամբ, հիմք չէ նրանց ժառանգության իրավունքի վկայագրեր տալը մերժելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել