ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 791 — Կոմիսիայի պայմանագիր 1.
Ամփոփում
Հոդված 791. Կոմիսիայի պայմանագիր 1. Կոմիսիայի պայմանագրով մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք: Կոմիսիոների կողմից երրորդ անձի հետ կնքված գործարքով իրավունքները և պարտականությունները ձեռք է բերում կոմիսիոները, թեկուզև կոմիտենտը վկայակոչված լինի գործարքում կամ երրորդ անձի հետ մտած լինի գործարքը կատարելուն ուղղված անմիջական
Ամբողջ Տեքստ
Հոդված 791. Կոմիսիայի պայմանագիր 1. Կոմիսիայի պայմանագրով մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք: Կոմիսիոների կողմից երրորդ անձի հետ կնքված գործարքով իրավունքները և պարտականությունները ձեռք է բերում կոմիսիոները, թեկուզև կոմիտենտը վկայակոչված լինի գործարքում կամ երրորդ անձի հետ մտած լինի գործարքը կատարելուն ուղղված անմիջական հարաբերությունների մեջ:
2. Կոմիսիայի պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Կոմիսիայի պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետում կամ առանց ժամկետի, դրա կատարման տարածքի նշումով կամ առանց դրա, ի շահ կոմիտենտի և նրա հաշվին այնպիսի գործարքներ կնքելու իրավունքը երրորդ անձանց չտրամադրելու կոմիտենտի պարտավորությամբ, որոնց կնքելը հանձնարարված է կոմիսիոներին, կամ առանց նման պարտավորության` կոմիսիայի առարկա գույքի տեսականու վերաբերյալ պայմաններով կամ առանց այդ պայմանների:
4. Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են նախատեսվել կոմիսիայի պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
