Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան18 հունիսի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 18 հունիսի 2007թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

18 հունիսի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Ռ.Պապայանի

Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Հ.Դանիելյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուզաննա Մանուկյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ

1. Քաղ. Ռուզաննա Մանուկյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի եւ 407 հոդվածի 4- րդ մասի սահմանադրականությունը։

2. Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ Սահմանադրական դատարանի 2007 թ. ապրիլի 11-ի ՍԴՈ-691 որոշումը, անհրաժեշտ է, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի դրույթները, Ռուզաննա Մանուկյանի դիմումի քննության ընդունումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի մասով մերժել:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքքի 407 հոդվածի 4-րդ մասի եւ 414.2 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերի մասով ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը։

Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդություն Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1. Ռ. Մանուկյանի դիմումի քննության ընդունումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի մասով մերժել:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասի եւ 414.2 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերի մասով Ռ. Մանուկյանի դիմումն ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

3. Ռ. Մանուկյանին ազատել պետական տուրքի վճարումից, նկատի ունալով, որ նա չի աշխատում եւ գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։

ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՐՈՒԹՅՈՒՆ

S

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունիսի, 2007 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել