ՀՐԱՉ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 օգոստոսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 18 | ՀՐԱՉ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 28 օգոստոսի 2017թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Գյուլումյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Ա. Թունյանի Քննության առնելով Հրաչ Մկրտչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Հրաչ Մկրտչյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 11-րդ կետը` իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանություններով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ,իրավական պետությանե սկզբունքին հակասող և անվավեր: Դիմողը միաժամանակ խնդրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 և 89-րդ հոդվածներով ,հիմնականե և2 ,լրացուցիչե հայցապահանջների տեսակները տարանջատված չլինելու հետևանքով այդ նորմերը` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանություններով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված` ,իրավական պետությանե սկզբունքին և 63-րդ հոդվածում ամրագրված` գործի արդարացի քննության իրավունքին հակասող և անվավեր: Դիմողը գտնում է նաև, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 336-րդ հոդվածի իրավադրույթի անորոշության հետևանքով այդ նորմը` իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից տրված մեկնաբանություններով, նույնպես չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված` ,իրավական պետությանե սկզբունքի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասում և 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` ,սեփականությունե իրավունքի` որպես ,օրինական սպասելիքե սկզբունքի և 63-րդ հոդվածում ամրագրված` ,գործի արդարացի քննության իրավունքե սկզբունքի պահանջներին:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողը գտնում է, որ օրենսդրությունը հստակորեն չի տարբերակում, թե որոնք են հիմնական և լրացուցիչ հայցապահանջները, չի պատասխանում այն հարցին, թե արդյոք հնարավոր է ներկայացնել միայն լրացուցիչ /ավտոնոմ/ պահանջ` առանց հիմնական պահանջ ներկայացնելու: Դիմողի կարծիքով` գործող իրավակարգավորումների պայմաններում առկա է իրավական անորոշություն առ այն, թե ինչ է տուժանքը` պարտավորությունների կատարման ապահովման միջոց, թե` քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց: Ըստ դիմողի` իր կողմից վիճարկվող դրույթներում առկա անորոշության արդյունքում խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` իրավական պետության սկզբունքը և սեփականության ու գործի արդարացի քննության իրավունքները:3 3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատարանները դիմողի պահանջը մերժել են ոչ թե այն պատճառով, որ այն լրացուցիչ պահանջ է, այլ այն պատճառաբանությամբ, որ դիմողի կողմից ներկայացված պահանջը, իր բնույթով լրացուցիչ պատասխանատվության միջոց լինելով, ենթարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված կանոնակարգումներին: Այսինքն` դիմողի առաջադրած հարցադրումներն առ այն, որ հնարավոր չէ տարանջատել հիմնական և լրացուցիչ պահանջները և հստակ չէ` արդյո՞ք լրացուցիչ պահանջը կարող է ներկայացվել առանձին, առանց հիմնական պահանջի, խնդրահարույց չեն, և դիմողը փաստորեն բարձրացնում է ոչ թե դրույթի սահմանադրականության, այլ դրա կիրառման իրավաչափության հարց:
4. Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի վիճարկվող դրույթը: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ,օրենքի դրույթի կիրառումե հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ. ,...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` ,...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...ե, ինչպես նաև …բառակապակցություններում ,կիրառումե հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի ,կիրառումե, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի4 սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի ,կիրառումե: Սույն գործի շրջանակներում դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 11-րդ կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 և 89-րդ հոդվածները չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Ընդ որում, այդ դրույթներից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 11-րդ կետը չէր էլ կարող կիրառվել նրա նկատմամբ, քանի որ դիմողի հայցապահանջն ուղղված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձմանը, որը վերաբերում է դրամական պարտավորությունը չկատարելու համար սահմանված պատասխանատվությանը: Ինչ վերաբերում է տուժանքին, ապա դիմողը դրա վերաբերյալ պահանջ չի ներկայացրել ընդհանուր իրավասության դատարաններ, հետևաբար` վերջիններս չեն անդրադարձել և չէին էլ կարող անդրադառնալ դրան և ,տուժանքե եզրույթին վերաբերող կանոնակարգումներ կիրառել դիմողի նկատմամբ: Նույն կերպ դիմողի նկատմամբ չէր կարող կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածը, քանի որ դիմողն ընդամենը մեկ պահանջ է ներկայացրել, մինչդեռ նշյալ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները վերաբերում են մի քանի հայցապահանջների միացմանը և անջատմանն առնչվող հարաբերություններին: Ինչ վերաբերում է դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի կիրառմանը, չնայած այն հանգամանքին, որ նշված հոդվածը վկայակոչված չէ դատական ակտերում, սակայն այնքանով, որքանով այն կանոնակարգում է հայցադիմումի ձևին և բովանդակությանն առնչվող իրավահարաբերությունները, կարելի է դասել այն դեպքերի շարքին, երբ վիճարկվող դրույթը, դատական ակտում վկայակոչված չլինելով հանդերձ, կարող է դիտարկվել որպես ,օրենքի դրույթիե կիրառում, պայմանով` եթե այն առաջացրել է իրավական հետևանքներ դիմողի նկատմամբ: Սակայն խնդրո առարկա գործի շրջանակներում իրավական հետևանքներ առաջացրած լինելու պայմանն առկա չէ:5 Համաձայն 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել` ...,յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այն է` դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը` • որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, • որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է որևէ օրենքի դրույթ, • որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով, • որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը6 Ո Ր Ո Շ Ե Ց. Հրաչ Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 28 օգոստոսի 2017 թվականի ՍԴԴԿՈ/1- 18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 օգոստոսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
