Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-26-Ն9 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9- ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում «վարչական պալատում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն պալատներում» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը 1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ սնանկության դատարանից ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:

2. Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

3. Հակակոռուպցիոն դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում դատարանից ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը։

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում` Վճռաբեկ դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը։

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատների նախագահների մասնակցությամբ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք: Որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում:

7. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»: Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածում` 1) 6-րդ մասի «և վարչական պալատի» բառերը փոխարինել «պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի» բառերով.

2) 7-րդ մասի «իսկ Վճռաբեկ դատարանում` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարանում` քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բողոքը քննելիս դատական նիստը վարում է տարիքով ավագ դատավորը, եթե պալատի նախագահն ընդգրկված չէ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմում:»: Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում: 2. (մասն ուժը կորցրել է 07.02.24 ՀՕ-82-Ն) 3. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության և ենթակայության մասին վեճերը ենթակա են լուծման Օրենսգրքի` մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:

4. Մինչև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելը վճռաբեկության կարգով քաղաքացիական գործերի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը: Մինչև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը դեռևս չի գործում, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելուց հետո` քաղաքացիական պալատը: (5-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն) Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Սիմոնյան 2022 թ. փետրվարի 15 Երևան ՀՕ-26-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-26-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (14.03.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.02.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 15.02.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.02.2022 Հիմնական ակտ 09.02.2022, ՀՕ-26-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 07.02.2024, ՀՕ-82-Ն 09.02.2022, ՀՕ-26-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-26-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել