Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0398/06/25
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0398/06/25

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0398/06/2528 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը · Հոդված 118. Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով և 219-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը։ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Ալեքյանի որոշմամբ՝ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46- 219-րդ հ

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0398/06/25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ժ.Մելիքսեթյան

2026 թվականի ապրիլի 28-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0398/06/25 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2026 թվականի փետրվարի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով և 219-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը։

2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Ալեքյանի որոշմամբ՝ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46- 219-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 1.

1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ նույն ժամանակահատվածում սահմանափակվելով նրա՝ այլ անձանց, բացառությամբ մերձավոր ազգականների, հետ հաղորդակցվելու կամ տեսակցություններ ունենալու իրավունքը։

2. Մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան Ս.Պողոսյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2026 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը մասնակի բեկանել է և մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոցներ, համակցված կիրառել է տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, և գրավը՝ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի մարտի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 3.

1. 2026 թվականի մարտի 5-ին պաշտպան [անընթեռնելի] կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոքի պատասխան, որով վերջինը խնդրել է հատուկ

3

վերանայման բողոքը մերժել և անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի դատական ակտը։

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․

4. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, և արդյունքում հանգել է անհիմն հետևության առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ՝ հնարավոր է ապահովել մեղադրյալ [անընթեռնելի] պատշաճ վարքագիծը։

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել մեղադրյալի կողմից ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մասնավորապես այն, որ [անընթեռնելի] մեղադրվում է բարձր հանրային վտանգավորություն ունեցող՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված ծանր հանցանքի կատարման մեջ, որի համար որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը՝ չորսից ութ տարի ժամկետով։

Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանը պատշաճ չի գնահատել այն, որ [անընթեռնելի] մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել քրեական վարույթով մյուս մեղադրյալների հետ, վերջիններիս շրջանակում ունեցել է որոշակի ազդեցություն, որպիսի հանգամանքը բարձրացնում է նրա կողմից վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականությունը, և տվյալ դեպքում այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

4.

2. Բողոքաբերը նշել է, որ քրեական վարույթը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, ձեռնարկվում են մի շարք ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ մեղադրյալին մեղսագրվող արարքը նրա կողմից կատարած լինելու վերաբերյալ նոր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ են ստացել տասնյակից ավել անձինք, որոնք մեղադրյալ [անընթեռնելի] հետ գտնվել են որոշակի

4

հարաբերությունների մեջ, ինչպես անմիջական, այնպես էլ փոխկապակցված ձևով։ Հիշյալ անձանցից ոմանք տվել են խոստովանական ցուցմունքներ, իսկ որոշները հրաժարվել են ցուցմունք տալուց։

Բողոքաբերի պնդմամբ` քրեական վարույթում առկա են նաև այնպիսի տվյալներ, որոնց հիման վրա մեղադրյալներին մեղսագրվող արարքները հնարավոր է ենթարկվեն փոփոխության, լրացվեն նրանց առաջադրված մեղադրանքները։ Բացի այդ, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելիս՝ էական նշանակություն ունի նաև վերջինիս մեղսագրվող արարքի բնույթը՝ այն, որ մեղադրյալը անօրինական ճանապարհով ազդել է քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված որոշումների վրա։ Ընդ որում՝ հատկանշական է նաև [անընթեռնելի] առանձնակի ակտիվ դերը կատարված հանցագործությունում։

4.

3. Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, մասնավորապես՝ նախկինում դատապարտված չլինելուն, 44-օրյա պատերազմի մասնակից լինելուն, ընտանիքի առկայությանը, առողջական որոշակի խնդիրներ և մշտական բնակության վայր ունենալուն, բողոքաբերը փաստել է, որ դրանք քրեական վարույթում առկա` վերը վկայակոչված փաստական տվյալների պայմաններում նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն, և ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու համար։ Բողոքաբերը նշել է նաև, որ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված է կալանավորման եղանակով ազատությունից զրկված անձանց ֆիզիկական առողջության պահպանությունը՝ պահանջվող բժշկական օգնություն տրամադրելու միջոցով, ընդ որում՝ նաև իր կողմից ընտրված բժշկի կողմից զննվելու, հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն փոխադրվելու միջոցով։

Վերը նշված հանգամանքների հաշվառմամբ բողոքաբերը գտել է, որ մեղադրյալ [անընթեռնելի] կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը քննության տվյալ փուլում դեռևս շարունակվում է այն աստիճան բարձր լինել, որ վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր կլինի ապահովել միայն խափանման միջոց կալանքի կիրառմամբ:

5

4.

4. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 29-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։

Հատուկ վերանայման բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները․

5. Մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան Ս.Պողոսյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ սույն վարույթով ենթադրյալ առանցքային դերակատարում ունեցող մի շարք անձինք արդեն հարցաքննվել են, մեղադրյալի կարգավիճակ են ստացել 6 տասնյակից ավել անձինք, կատարվել են խուզարկություններ, և ձեռք են բերվել վարույթի համար առերևույթ նշանակություն ունեցող փաստական տվյալներ, 2025 թվականի նոյեմբերի 14-ից սկսած իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ թվային, հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում, հետևաբար, քրեական վարույթով ապացուցողական զանգվածի մի մասն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալներն են, ինչը վկայում է քրեական վարույթին խոչընդոտելու ռիսկի նվազ լինելու մասին։

Ըստ պաշտպան Ս.Պողոսյանի՝ բողոք բերած անձի դատողությունն առ այն, որ [անընթեռնելի] քրեական վարույթով մեղադրյալների շրջանակում ունի որոշակի ազդեցություն, վարույթում առկա որևէ փաստական տվյալով՝ չի հաստատվում և վերացական դատողություն է։ Պաշտպանը նշել է նաև, որ [անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուց հետո պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին կատարելու մեղադրյալ [անընթեռնելի] հարցաքննություն, սակայն մինչ օրս [անընթեռնելի] չի հարցաքննվել, մինչդեռ այդ հարցաքննությամբ կներկայացվեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն թե' հիմնավոր կասկածի, թե' քրեական վարույթին խոչընդոտելու տեսական անհրաժեշտության բացակայության մասին։ Պաշտպանը նշել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը, պետք է հաշվի առնի նաև մեղադրյալի անձը, ընտանեկան և առողջական վիճակը բնութագրող

6

հանգամանքները, որպիսի հանգամանքները իրավաչափորեն հաշվի են առնվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից։

Ամփոփելով վերոգրյալը` պաշտպանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է, այն բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր առկա չեն, իսկ ներկայացված հատուկ վերանայման բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-219-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ․ «(…) [Նա] [անընթեռնելի] (այսուհետ՝

Կուսակցություն) պատասխանատու անձանց կողմից կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրելու իրավունք ունեցող համայնքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելուն և խոստանալուն։

Այսպես.

[անընթեռնելի] համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն նշանակելու և անցկացնելու վերաբերյալ:

Ինքնությունները դեռևս չպարզված կուսակցության պատասխանատու անձինք, հանդիսանալով [անընթեռնելի] համանուն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, Ընտրության նախընտրական փուլում գիտակցելով, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների պահպանմամբ նախընտրական քարոզչության միջոցով հնարավոր չէ ապահովել ընտրողների՝ Կուսակցության օգտին ակնկալվող քանակի ձայներ, նպատակադրվել են Համայնքի բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ Համայնքի՝ ընտրական իրավունք ունեցող

7

քաղաքացիներին տալ ընտրակաշառք և այդ կերպ Կուսակցության օգտին ապահովել ձայներ:

Կուսակցության պատասխանատու անձինք, պլանավորած առերևույթ հանցավոր արարքը քողարկելու, հնարավոր բացահայտումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով, Կուսակցության համակիրների փոխարեն դրա կատարմանն օժանդակելու համար դիմել են Համայնքի բնակիչ, [անընթեռնելի] ինչպես նաև «Հայաստանի հանրապետական

կուսակցության» համակիր [անընթեռնելի] իսկ վերջինի միջոցով նաև Համայնքի բնակիչներ և նրա մտերիմներ [անընթեռնելի]

և ինքնությունները դեռևս չպարզված

այլ անձանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել, ինչպես իրենց ազգականներին, այնպես էլ շրջապատի անձանց ընտակաշառքի դիմաց հավաքագրել, ընտրողների վերաբերյալ կազմել ցուցակներ և նրանց ուղղորդել ընտրություն կատարել Կուսակցության օգտին, իսկ ընտրակաշառքի գումարները նկարագրված «խողովակով» փոխանցել ընտրողներին՝ այդ կերպ տեղեկություններ, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն: Ընդ որում՝ ընտրակաշառք տվող անձինք հանցակիցներին հավաստիացրել են յուրաքանչյուր ընտրական ձայնի դիմաց 50.000-ական (հիսուն հազարական) ՀՀ դրամ տալու պատրաստակամության մասին։

Հանցակիցների միջև կատարված նախնական դերաբաշխման համաձայն՝ հանցանքի կատարմանն օժանդակելու դերակատարում ստանձնած հիշյալ անձինք, այդ թվում՝ [անընթեռնելի] մինչև ընտրության օրը հավաքագրել և կազմել են Կուսակցության օգտին 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ ընտրակաշառքի դիմաց ընտրելու պատրաստակամություն հայտնած՝ ընտրակաշառք ստանալու առաջարկն ու խոստումն ընդունած, ընտրական իրավունք ունեցող թվով 57 (հիսունյոթ) քաղաքացիների, այդ թվում՝ [անընթեռնելի]

8

[անընթեռնելի] տվյալները, որոնք նրանց կողմից փոխանցվել են Կուսակցության՝ ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու անձանց՝ ակնկալելով դրանց դիմաց ստանալ ընդհանուրը՝ 2.850.000 (երկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ընտրակաշառք:

Մինչդեռ, Կուսակցության պատասխանատու անձինք, խախտելով իրենց և հանցանքի կատարմանն օժանդակած հիշյալ անձանց հետ ձեռք բերված՝ յուրաքանչյուր ընտրական ձայնի դիմաց 50.000-ական (հիսուն հազարական) ՀՀ դրամ տալու պայմանավորվածությունը, 2025 թվականի նոյեմբերի 14-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, օժանդակողների շրջանում ընտրակաշառքը բաժանելու գործընթացը համակարգող [անընթեռնելի] են փոխանցել

ընտրակաշառքի առարկա հանդիսացող՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ այդ կերպ առաջացնելով ինչպես վերջինի, այնպես էլ հանցանքի կատարմանն օժանդակած [անընթեռնելի] և մյուսների

դժգոհությունը։ (...)»:

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ «(…) Վկայակոչած իրավանորմերը համադրելով սույն գործի փաստերի հետ և անդրադառնալով կալանքի կիրառման անհրաժեշտությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը՝

(...)

3. Ինչ վերաբերում է միջնորդությամբ ներկայացված՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների

կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ

պայմանավորված կալանք կիրառելուն, ապա Դատարանը նշված հիմքի առկայությունը իրատեսական է համարում:

Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական վարույթը գտնվում է դեռևս սկզբնական՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլում, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցանքի կատարման բոլոր 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 128-130։

9

հանգամանքները պարզելու ուղղությամբ, կատարվում են ապացույցների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանն ուղղված ապացուցողական գործողություններ, ուստի հավանական է, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ չի կատարի քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները, մասնավորապես` անօրինական ազդեցություն կգործադրի քրեական վարույթի մասնավոր մասնակիցների և օժանդակող անձանց վրա ապացույց ձեռք բերելու համար կատարվելիք ապացուցողական և վարութային այլ գործողություններին ապօրինի միջամտելու եղանակով կխոչընդոտի քրեական վարույթին, ինչպես նաև՝ ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին՝ իր համար դրական դատավարական իրավիճակ ստեղծելով:

Այսպիսով Դատարանը փաստում է, որ ելնելով կողմից

արարքի ենթադրաբար կատարման ձևից մասնավորապես, որ անձը օգտագործել է իր անձնական՝ գործնականում ձեռք բերած կապերը, ինչպես նաև այն, որ անձը տևական ժամանակ՝

և պաշտոնը, ինչպես նաև հանդիսացել

ինչը ողջամտորեն ենթադրում է

որոշակի հեղինակության, կապերի և լծակների առկայություն պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև հասարակության շրջանում, ուստի այս պայմաններում ևս կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, խոչընդոտել հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց բացահայտմանը, ազդեցություն ունենալ վերջիններիս վրա ապացույցների հավաքման և ստուգման փուլում, փորձել՝ համոզելու, հարկադրելու կամ այլ անօրինական եղանակով ներգործելու ինչպես իր դեմ վկայած, այնպես էլ հետագայում` քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա, ովքեր կարող են հայտնել գործով պարզման ենթակա հանգամանքների մասին կարևոր տեղեկություններ, ուստի այս հիմքի հավանականությունը, Դատարանի գնահատմամբ, բավական բարձր է։

Ավելին` նախաքննությունը սկսվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ին, ուստի վարույթին ներգրավված անձինք սույն վարույթի մասին տեղեկացել են վերջերս,

10

այսպիսով դեռևս անհրաժեշտ է կատարել բազում` քննչական և վարութային այլ գործողություններ։

Դատարանի վերը նշված դիրքորոշումը պայմանավորված է ինչպես մեղսագրվող արարքների բնույթով, հանրային վտանգավորության աստիճանով, ենթադրյալ կատարման եղանակով, այնպես էլ ընդհանուր քրեական վարույթին հնարավոր մասնակցություն ունեցած անձանց շրջանակով։

Ավելին` Դատարանի համար ընդունելի է այն դիրքորոշումը, որ օգտագործելով անձնական կապերը կարող է անօրինական

ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, խոչընդոտել հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց բացահայտմանը, ազդեցություն ունենալ վերջիններիս վրա ապացույցների հավաքման և ստուգման փուլում, փորձել՝ համոզելու, հարկադրելու կամ այլ անօրինական եղանակով ներգործելու ինչպես իր դեմ վկայած, այնպես էլ հետագայում` քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա:

Վերոգրյալով պայմանավորված՝ ապօրինի ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու վտանգը գործի քննության սույն փուլում իրական է։

(...) Ավելին` Դատարանը գտնում է, որ բոլոր հանգամանքների հաշվառումը կարևորվում է նաև անձի բարոյական կերպարի ընդհանուր նկարագիրը կազմելու հարցում:

Այլ կերպ՝ թեև անձը բնութագրող հանգամանքները, որպես կանոն, չեն կարող խափանման միջոցի ընտրման կամ փոփոխման հարցում առանցքային դեր ունենալ, այնուամենայնիվ դրանց անտեսման պարագայում Դատարանը կարող է անարդյունավետ և նպատակների չծառայող խափանման միջոցներ կիրառել: Ուստի, Դատարանը որպես մեղադրյալի անձը բնութագրող և հաշվառման ենթակա հանգամանքներ է գնահատում մեղադրյալի հաշվառման և մշտական բնակության վայր ունենալը, նախկինում դատապարտված չլինելը, խնամքին ընտանիք ունենալը, ինչպես նաև առողջական խնդիրներ ունենալը, սակայն գտնում է, որ դրանք, վերը նշված հիմնավորումներով պայմանավորված, սույն փուլում

11

մեղադրյալի պատշաճ վարքագիծը հակակշռող գործոններ հանդիսանալ չեն կարող, ուստի այլընտրանքային խափանման միջոցի/միջոցների կիրառումն անթույլատրելի է:

Վերը նշվածն հաշվի առնելով Դատարանն արձանագրում է, որ պաշտպանական կողմից միջնորդված այլընտրանքային խափանման միջոցները կամ դրանց համակցությունը չեն կարող բավարար երաշխիք հանդիսանալ և չեզոքացնել հնարավոր ռիսկերը և զսպող խթան հանդիսանալ մեղադրյալի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված

պարտականությունների կատարումն ապահովելու համար, այսինքն Դատարանն առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով և հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, գտնում է, որ դրանք ի զորու չեն ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված հիմքերի վերաբերյալ կանխատեսական ենթադրությունները չեզոքացնելու նպատակով այլընտրանքային խափանման միջոցները սույն փուլում չեն կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որոնք զերծ կպահեն նրան ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց և որոնք կչեզոքացնեն նաև նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։

Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք առաջ են բերում անձի ազատության իրավունքի սահմանափակում, հիմնված են վարույթի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար փաստարկներ, այսինքն՝ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման: Միաժամանակ, Դատարանը, հաշվի առնելով սույն միջնորդությամբ նկարագրված հանգամանքները, ինչպես նաև նկարագրված առերևույթ հանցանքներին առնչություն ունեցած անձանց շրջանակը, գտնում է, որ միջնորդված ժամանակահատվածում անհրաժեշտ է սահմանափակել մեղադրյալի՝ այլ անձանց,

12

բացառությամբ՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու կամ տեսակցություններ ունենալու իրավունքը։ (…)»։

8. Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի որոշման համաձայն՝ «(...) Վերը նշված իրավակարգավորումների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով մեղադրյալ խափանման միջոցի

կիրառման հարցին և վերլուծելով սույն գործում առկա փաստական տվյալները՝ Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանք խափանման միջոցի կիրառումը պայմանավորել է վերջինիս կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ իրատեսական համարելով մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականությունը, ներառյալ՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու ձևով:

Վերաքննիչ դատարանը ևս փաստում է, որ քննության տվյալ փուլում չի բացառվում որոշակի հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ մեղադրյալ կարող է խոչընդոտել գործի քննությանը` հաշվի

առնելով վերջինիս և սույն քրեական վարույթով անցնող անձանց միջև միջանձնային և աշխատանքային փոխհարաբերությունները: Սակայն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ և հիմնավորումներ, որոնք կանխորոշում են մեղադրյալ անձնական ազատությանը միջամտող առավել

հնտենսիվ, ամենախիստ խափանման միջոց հանդիսացող կալանքի՝ որպես դատավարական ծայրահեղ միջոցի, կիրառման անհրաժեշտությունը, ուստի, Վերաքննիչ դատարանը գալիս է եզրահանգման, որ օրինական

վարքագիծը հնարավոր է ապահովել քրեադատավարական

ներգործության այլ միջոցներով, մասնավորապես՝ տնային կալանք և գրավ խափանման միջոցների համակցված կիրառմամբ։

Վերաքննիչ դատարանի հիշյալ դիրքորոշումը հիմնված է նաև այն պատճառաբանության վրա, որ վարույթն իրականացնող մարմինը, անձի նկատմամբ 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 58-86:

13

խափանման միջոց ընտրելիս, պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չպետք է ընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը, իսկ քննարկվող դեպքում` Վերաքննիչ դատարանի համոզմամբ էական նշանակություն ունեն այն հանգամանքները, որ սույն քրեական վարույթով մեղադրյալ ներկայացված մեղադրանքի հիմքում դրված են առավելապես

օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներ, այսինքն՝ նշված տվյալներն ամրագրվել են տեխնիկական միջոցների կիրառմամբ, որոնք ունեն օբյեկտիվության և արժանահավատության ավելի բարձր չափանիշ, և որոնց վրա մեղադրյալի կողմից հնարավոր միջամտության ռիսկն էականորեն ցածր է։ Բացի այդ, հարկ է արձանագրել, որ սույն վարույթով անցնող մի շարք անձինք, այդ թվում մեղադրյալներն ու վկաները, նախաքննության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել են՝ տալով բովանդակալից և ծավալուն ցուցմունքներ, ոմանք, նույնիսկ, ընդունել են մեղսագրվող մեղադրանքը: Ասվածից ենթադրվում է, որ, հաշվի առնելով արդեն իսկ ձևավորված և ձեռք բերված ապացույցները կողմից

քրեական գործով անցնող անձանց վրա ազդեցություն ունենալու միջոցով վարույթի քննությանը խոչընդոտելու վտանգը չի կարող գնահատվել այն աստիճանի բարձր, որ կիրառվի ամենից ծայրահեղ խափանման միջոց կալանքը։ Նշվածի համատեքստում գնահատելով մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես՝ այն, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, ունի որոշակի առողջական խնդիրներ, բացի այդ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, հատկանշական է, որ մեղադրյալը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ինչպես նաև 44-օրյա պատերազմին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ կողմից ոչ պատշաճ

վարքագիծ դրսևորելու և քրեական դատավարության բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականության աստիճանը բարձր գնահատելու՝ Առաջին ատյանի դատարանի դատողությունը չի բխում վարույթի նյութերում առկա փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից և Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոթվարկված հանգամանքներն իրենց համակցությամբ թույլ են տալիս գալ այն հետևության, որ օրինական

վարքագիծը հնարավոր է ապահովել համապատասխան սահմանափակումներով

14

տնային կալանք և գրավ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, որոնք, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող են հաղթահարել նրա կողմից հնարավոր ոչ օրինական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ մտավախությունները, նշված խափանման միջոցներն առավել պիտանի են հետապնդվող նպատակին հասնելու համար, ավելին՝ հնարավորություն կտան ապահովելու մեղադրյալի ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։

Բացի այդ, հարկ է նկատել, որ խափանման միջոցներից կալանավորումը պետք է լինի ծայրահեղ միջոց՝ այն պայմաններում, երբ հարկադրանքի այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, մինչդեռ, սույն դեպքում և վերոշարադրյալ հանգամանքների հաշվառմամբ անձի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հնարավոր է նաև չեզոքացնել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ:

(...)

Ամփոփելով վերոգրյալը՝ հաշվի առնելով մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև վերը արձանագրված հանգամանքները, առաջնորդվելով անձի ազատության սահմանափակման նվազագույնի սկզբունքով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի կիրառմամբ հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին, այն է՝ ապահովել մեղադրյալի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումը: Անդրադառնալով գրավի չափի հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամն այն ողջամիտ չափն է, որը, մեղադրյալին մեղսագրված ենթադրյալ հանցանքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի համատեքստում, վերը արձանագրված խափանման միջոց կիրառելու նպատակի պայմաններում, կարող է զսպիչ միջոց հանդիսանալ մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համատեքստում։

Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տնային կալանքը և 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցները կարող են հանդիսանալ օրենքով նախատեսված երաշխիք մեղադրյալ

15

պատշաճ վարքագիծն ապահովելու համար, հետևաբար, հիմնավոր չեն Առաջին ատյանի դատարանի այն հետևությունները, որ սույն քրեական վարույթի քննության տվյալ փուլում կալանքն այն բացառիկ խափանման միջոցն է, որը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ վարույթով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի` 2025 թվականի

դեկտեմբերի 27-ի՝ «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը պետք է մասնակի բեկանել և բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար Գ.Մինասյանի միջնորդությունը բավարարել մասնակի և թիվ քրեական վարույթով մեղադրյալ նկատմամբ, որպես

համակցված խափանման միջոցներ, կիրառել տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով և գրավը՝ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով: Տնային կալանքի կիրառման ժամանակահատվածում մեղադրյալ

պարտավորեցնել չլքել իր բնակության տարածքը՝

հասցեն, նույն ժամանակահատվածում շփում չունենալ և բնակության վայրում չհյուրընկալել այլ անձանց՝ բացառությամբ իր պաշտպանների և նույն տանը համատեղ բնակվող անձանց, ինչպես նաև չունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, չօգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց։

Մեղադրյալ վարքագծի նկատմամբ

հսկողությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալին պարտավորեցնել իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին։

16

Տնային կալանքի սկիզբը հաշվել նկատմամբ

էլեկտրոնային հսկողության միջոցներ կիրառելու պահից` հաշվակցելով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը:

Սահմանված գրավի գումարը սույն որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում անհրաժեշտ է վճարել Վերաքննիչ դատարանի՝ 900018009606 դեպոզիտ հաշվին: Գրավը կիրառված համարել գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից: (…)»՚: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ օրինական վարքագիծն

ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

10. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(...)

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝

3 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 47-104։

17

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Անձին կալանավորելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:

Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝

«(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար։

3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»:

Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»:

11. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս արձանագրել է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման և կալանքին

18

այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը։ Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ և հետապնդվող նպատակներին՝ այդ

19

համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները*։

12. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա°։

13. Վճռաբեկ դատարանը միաժամանակ կրկնում է, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս։ Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին?:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` [անընթեռնելի] նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-219-րդ հոդվածի 2-րդ 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 13.1-րդ կետը։

5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները։ 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը։

20

մասով այն բանի համար, որ նա օժանդակել է [անընթեռնելի] կուսակցության պատասխանատու անձանց կողմից կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրելու իրավունք ունեցող համայնքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելուն և խոստանալուն,

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ

[անընթեռնելի] կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը և անդրադառնալով միջնորդության մեջ նշված՝ կալանավորման նպատակներին՝ գտել է, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինիս նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու միջոցով։

Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է սկզբնական փուլում, պարզված չեն դեպքի բոլոր հանգամանքները, կատարվում են ապացույցների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանն ուղղված ապացուցողական գործողություններ, իսկ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Վերոգրյալի առնչությամբ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ [անընթեռնելի] տեղ օգտագործել է գործնականում ձեռք բերած իր անձնական կապերը, և համաձայնել է նախաքննության մարմնի դիրքորոշմանն առ այն, որ օգտագործելով անձնական կապերը, նախկինում զբաղեցնելով [անընթեռնելի] տեղակալի պաշտոնը, հանդիսանալով [անընթեռնելի] կարող է անօրինական ազդեցություն

ունենալ գործով անցնող անձանց վրա, խոչընդոտել հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց բացահայտմանը, ազդեցություն ունենալ վերջիններիս վրա ապացույցների հավաքման և ստուգման փուլում, փորձել՝ համոզելու, հարկադրելու կամ այլ անօրինական եղանակով ներգործել ինչպես իր դեմ վկայած, այնպես էլ հետագայում քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա, ովքեր կարող են հայտնել գործով պարզման ենթակա հանգամանքների մասին կարևոր տեղեկություններ՝ այդ կերպ խոչընդոտելով վարույթի քննությանը: Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով [անընթեռնելի] անձը բնութագրող և անհատական մյուս տվյալները, գտել է, որ 8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

21

դրանք սույն փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու ռիսկը հակակշռող գործոններ հանդիսանալ չեն կարող։

-Մասնակի բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ մեղադրյալ [անընթեռնելի] ներկայացված մեղադրանքի հիմքում դրված են առավելապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներ, այսինքն՝ նշված տվյալներն ամրագրվել են տեխնիկական միջոցների կիրառմամբ, որոնք ունեն օբյեկտիվության և արժանահավատության ավելի բարձր չափանիշ, և որոնց վրա մեղադրյալի կողմից հնարավոր միջամտության ռիսկն էականորեն ցածր է, ինչպես նաև մի շարք անձինք, այդ թվում՝ մեղադրյալներն ու վկաները, նախաքննության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել են՝ տալով բովանդակալից և ծավալուն ցուցմունքներ, ոմանք, նույնիսկ, ընդունել են ներկայացված մեղադրանքը, որպիսի պայմաններում խոչընդոտելու վտանգը չի կարող գնահատվել այն աստիճանի բարձր, որ կիրառվի ամենախիստ խափանման միջոց կալանքը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեղադրյալի անձը բնութագրող տվյալները՝ Վերաքննիչ դատարանը հագնել է այն հետևության, որ մեղադրյալ [անընթեռնելի] օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել քրեադատավարական

ներգործության այլ միջոցներով, մասնավորապես՝ տնային կալանք և գրավ խափանման միջոցների համակցված կիրառմամբ":

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ [անընթեռնելի] օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ։

15.

1. Այսպես՝ տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել այն փաստական տվյալը, որ մեղադրյալ [անընթեռնելի] մեղսագրվում է բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն 9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

22

բնույթի ծանր հանցագործություն՝ ընտրակաշառք տալու օժանդակություն, որպիսի ենթադրյալ հանցանքը ոտնձգում է այնպիսի կարևոր արժեքի դեմ, ինչպիսին է անձի սահմանադրական իրավունքն ու ազատությունը։ Բացի այդ, հաշվի չի առնվել ենթադրյալ հանցանքի կատարմանը` մեղադրյալ [անընթեռնելի] ունեցած ակտիվ դերը։ Մասնավորապես, այս առումով հատկապես ուշագրավ է, որ սույն վարույթով իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների համաձայն"՝ նշված ենթադրյալ արարքի կատարմանը ներգրավված են եղել նաև անձինք, ովքեր [անընթեռնելի] հետ ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդավորված կերպով որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [անընթեռնելի] գտնվելով ազատության մեջ, կարող է օգտագործել անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած գործնական կամ այլ բնույթի կապերը, և իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևությանն առ այն, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել վարույթի քննությանը, այդ թվում՝ ազդեցություն ունենալ ինչպես վարույթին ներգրավված և իր դեմ ցուցմունք տված, այնպես էլ դեռևս հետագայում վարույթով ներգրավման ենթակա այլ անձանց վրա, որպիսի հանգամանքը պատշաճ չի գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից։

Հարկ է նկատել նաև, որ տվյալ դեպքում քրեական վարույթը գտնվել է սկզբնական՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլում, հետևաբար ենթադրյալ դեպքի, դրան նախորդող և հաջորդող մի շարք իրադարձություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ենթակա են եղել պարզման միայն վարույթի հետագա քննության ընթացքում, որին [անընթեռնելի] մասում կողմից խոչընդոտելու վտանգը, նշվածի համատեքստում, ավելի մեծ է եղել։

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ քրեական վարույթի քննության տվյալ փուլում առկա է եղել մեղադրյալ [անընթեռնելի] 11 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 51-84։

23

կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում` ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականության ռիսկ, ինչը ողջամտորեն չէր կարող չեզոքացվել այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի կիրառմամ

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով գրավի կիրառմամբ մեղադրյալ [անընթեռնելի] օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

Միաժամանակ, անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող տվյալներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, [անընթեռնելի] ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող բավարար գործոններ չեն և ի զորու չեն այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմանն օրինական ուժ տալու համար։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում մինչդատական վարույթն ավարտվել է և [անընթեռնելի] վերաբերյալ քրեական վարույթն ըստ էության քննության առնելու համար, փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան2, և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցն արդեն իսկ գտնվում է վարույթն իրականացնող դատարանի տիրույթում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի դատական ակտերը բեկանելու իրավական

հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ 12 Տե՛ս Datalex.am դատական տեղեկատվական համակարգ, թիվ [անընթեռնելի] քրեական գործ։

24

դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ u 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը [անընթեռնելի]

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ՀԿԴ/0398/06/25 դատական վարույթով մեղադրյալ [անընթեռնելի] վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026

թվականի փետրվարի 5-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀԿԴ/0398/06/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել