ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 54 — Առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրի օգտագործումը 1.
Ամփոփում
Հոդված 54. Առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրի օգտագործումը 1. Եթե առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագիրը կամ դրա օրինակը օգտագործվում է ուղղակիորեն հեռարձակման կամ ցանկացած միջոցներով հանրությանը հաղորդելու նպատակով, ապա օգտագործողի կողմից միանվագ արդարացի վարձատրություն է վճարվում կատարողին և հնչյունագիր արտադրողին: 2. Կատարողի և հնչյունագիր արտադրողի միջև վարձատրության բաշխումը կատարվում է նրանց միջև կնքված պայմանագրի համաձայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 54. Առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրի օգտագործումը 1. Եթե առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագիրը կամ դրա օրինակը օգտագործվում է ուղղակիորեն հեռարձակման կամ ցանկացած միջոցներով հանրությանը հաղորդելու նպատակով, ապա օգտագործողի կողմից միանվագ արդարացի վարձատրություն է վճարվում կատարողին և հնչյունագիր արտադրողին:
2. Կատարողի և հնչյունագիր արտադրողի միջև վարձատրության բաշխումը կատարվում է նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն, իսկ դրա բացակայության դեպքում հասանելիք վարձատրությունը նրանց միջև բաշխվում է հավասարաչափ:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված վարձատրության հավաքումը, կատարողների և հնչյունագրեր արտադրողների միջև բաշխումն իրականացվում է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունների միջոցով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
