Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԿՈՐՍԱՆ ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԿՈՐՍԱՆ ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5324 օգոստոսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 53 | «ԿՈՐՍԱՆ ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան 24 օգոստոսի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Վաղարշյանի

«ԿՈՐՍԱՆ ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԵՑ.

1. «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերությունը փոստային առաքման եղանակով 2021 թվականի հուլիսի 29-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 4-ին)։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 2021 թվականի օգոստոսի 6-ի Ա/1003-2021 գրությամբ «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Լ. Գևորգյանին տեղեկացրել է, որ դիմումում չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը կցելու) և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (իրավաբանական անձի պետական գրանցման համարը ներկայացնելու) պահանջները։ Ի պատասխան Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի նշված գրության «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Լ. Գևորգյանը 2021 թվականի օգոստոսի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված գրությամբ հայտնել է «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության գրանցման համարը (իրավաբանական անձի նույնականացման համարը) և պետական տուրքի վճարման փաստը հաստատող էլեկտրոնային անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը, իսկ գրությանը կից ներկայացրել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգից գեներացված անդորրագիրը և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության գրանցման վկայականի իսպաներենից կատարված թարգմանությունը։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 2021 թվականի օգոստոսի 16-ի Ա/1036-2021 գրությամբ դիմումը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ «(…) թեև (…) ներկայացվել է պետական տուրքի վճարման փաստը հավաստող «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» նշումով փաստաթուղթ /էլ. անդորրագիր/, սակայն տվյալների ստուգման արդյունքում պարզվել է, որ (…) գանձապետական հաշվեհամարին «Լևոն Գևորգյան» շահառուի անունից 10000 դրամ պետական տուրքի վճարում դեռ առկա չէ, ինչպես նաև չի ներկայացվել օտար լեզվով շարադրված «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ-ի գրանցման համարը պարունակող վկայականի օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը»։ «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերությունը 2021 թվականի օգոստոսի 23-ին ներկայացրել է անհատական դիմումը վերադարձնելու կապակցությամբ բողոք։

2. Ուսումնասիրելով բողոքը, դիմումը և գործում առկա փաստաթղթերը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ բողոքը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. 2.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն նույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին։ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» թիվ 496-Ն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական տուրքի (…) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրանց վճարումն իրականացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած կազմակերպությունների միջոցով: Նույն որոշման 2-րդ կետի համաձայն բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է պետական տուրքի (…) վճարման անդորրագրի (…) ներկայացման պահանջ, ապա այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից համարվում է կատարված, եթե ներկայացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, 2021 թվականի օգոստոսի 16-ի Ա/1036-2021 գրությամբ վերադարձնելով «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության դիմումը, նշված գրության հիմքում դրել է այն հանգամանքը, որ գանձապետական հաշվեհամարին համապատասխան պետական տուրքի վճարում դեռ առկա չի եղել։ Մինչդեռ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության կողմից ներկայացվել է թե՛ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը և թե՛ նշված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը, որոնցից նույնիսկ մեկի առկայությունն էլ բավարար է պետական տուրքը վճարելու վերաբերյալ անդորրագրի ներկայացման պահանջը ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» թիվ 496-Ն որոշման 2-րդ կետի հիմքով կատարված համարելու համար։ Ավելին դիմողի կողմից տրամադրված տեղեկությունները բավարար են պետական տուրքի վճարման հանգամանքը պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ինտերնետային կայքի (www.e-payments.am) միջոցով պարզելու համար։ Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի օգոստոսի 24-ի տեղեկանքի համաձայն «(…) Ընկերության կողմից Սահմանադրական դատարան 23.08.2021թ. ներկայացված թիվ ԱԴ-70 բողոքին կից պետական տուրքի վճարման փաստը հավաստող «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» նշումով փաստաթուղթի /էլ. անդորրագիր/ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ «Լևոն Գևորգյան» շահառուի կողմից «դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների (…)» համար իրականացրած 10.000 ՀՀ դրամի վճարումը 900005016010 գանձապետական հաշվեհամարին է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 17-ին»։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պարտականությունը դիմողի կողմից կատարվել է, որպիսի պայմաններում բողոքն այս մասով ենթակա է բավարարման։ 2.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն նույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև իրավաբանական անձի պետական գրանցման (…) համարը։ Վերոգրյալ իրավանորմից հետևում է, որ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս իրավաբանական անձը, ի թիվս այլնի, պետք է ներկայացնի իրավաբանական անձի պետական գրանցման համարը։ Ընդ որում, հատկանշական է, որ օրենսդիրը քննարկվող դրույթով անհրաժեշտ է համարել ոչ թե իրավաբանական անձի պետական գրանցման համարը պարունակող որոշակի փաստաթղթի (պատճենի), այլ իրավաբանական անձի պետական գրանցման համարի ներկայացումը ի տարբերություն, օրինակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 5 և 6-րդ կետերով նախատեսված դրույթների, որոնք պահանջում են Սահմանադրական դատարան ներկայացնել համապատասխան փաստաթղթերի պատճենները։ Տվյալ դեպքում ի պատասխան Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի օգոստոսի 6-ի Ա/1003-2021 գրության «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Լ. Գևորգյանը 2021 թվականի օգոստոսի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված գրությամբ հայտնել է «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության գրանցման համարը (իրավաբանական անձի նույնականացման համարը), ինչն արդեն իսկ բավարար է փաստելու համար, որ դիմողը կատարել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված պահանջը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության գրանցման վկայականի իսպաներենից կատարված թարգմանությունը վավերացվել է օրենքով սահմանված կարգով, թե ոչ, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ իրավաբանական անձի պետական գրանցման համարը ներկայացնելու պահանջի դեպքում օրենսդիրը չի պարտադրում դիմումին կից համապատասխան փաստաթղթի (պատճենի) առկայությունը։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումը բավարարել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահանջը, որպիսի պայմաններում բողոքն այս մասով ևս ենթակա է բավարարման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության բողոքը բավարարել և դիմումը մուտքագրել Սահմանադրական դատարան նախնական ուսումնասիրություն իրականացնելու համար։ 24 օգոստոսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-53

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 օգոստոսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-53
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել