Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խուրշուդյան — ՎԴ/0324/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Խուրշուդյան — ՎԴ/0324/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/0324/05/231 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Մխիթար Խուրշուդյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով Մխիթար Խուրշուդյանի կողմից տատ՛ հարակից տարածքում կառուցված ինքնակամ բնակելի տունը ն հողամասն օրինականացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն Երեանի քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջի մասին, ' Հանդիսանու

Ամբողջ Տեքստ

ԱԿՆ

վու ՐՀ Վ Ր Հ)

ն ԽՏ 52 ՐՀ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0324/05/23

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0324/05/23

Նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան

Դատավորներ՝ Ռ. Խանդանյան

Ա. Հարությունյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի հոկտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Մխիթար Խուրշուդյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով Մխիթար Խուրշուդյանի կողմից տատ՛ հարակից տարածքում կառուցված ինքնակամ բնակելի տունը ն հողամասն օրինականացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն Երեանի քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջի մասին, ' Հանդիսանում է անձնական տվյալ

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Մխիթար Խուրշուդյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով իր կողմից տատ հարակից տարածքում կառուցված ինքնակամ բնակելի տունը ն հողամասն օրինականացնելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Վ. Միքաելյան) (այսուհետ` Դատարան) 06.10.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2024 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 06.10.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լաուրա Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մխիթար Խուրշուդյանը (ներկայացուցիչ՝ Սամվել Ամիրզադյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ ն 126-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետով սահմանված օրինականացումը բացառող հանգամանքները, մինչդեռ նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար այն հարցադրումներին, թե՝

- վեճի առարկա հանդիսացող ինքնակամ շինությունն արդյոք կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, թե՝ ոչ,

- արդյո՞ք ինքնակամ շինության առկայությունն առաջացնում է հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, թե՝ ոչ,

2 Հանդիսանում է անձնական տվյալ

3

- ինքնակամ շինության պահպանումն արդյո՞ք խախտում է այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է առաջացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, թե՝ ոչ,

- հայցի առարկա ինքնակամ կառուցված շինությամբ զբաղեցրած հողամասն արդյո՞ք գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, թե՝ ոչ:

Նշված հարցադրումների պատասխաններն իրենց հերթին կանխորոշում են տրամադրվող վարչական ակտի անվավերության հիմքերի առկայության հարցի լուծումը, քանի որ այդ հարցադրումներից որնիցե մեկի դրական պատասխանի դեպքում անձին տրվում է ոչ իրավաչափ իրավունք:

Սույն վարչական գործով քննության ենթակա պարտավորեցման հայցապահանջի շրջանակներում քննվում է վարչական մարմնին տատ: հարակից տարածքում կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնելու, պարտավորեցնելու պահանջը, ուստի այդ պահանջի շրջանակներում Վերաքննիչ դատարանը պետք է ստուգեր տրամադրվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, ինչը տվյալ դեպքում չի կատարվել:

Վերաքննիչ դատարանը սույն գործով վերաքննիչ բողոքը քննելիս հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, գործը քննել է թերի, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը չի պարզել, չի անդրադարձել վեճի լոծման համար անհրաժեշտ բոլոր փաստական ն իրավական հիմնավորումներին, բողոքարկվող որոշումը բավականաչափ պատճառաբանված ն հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն սխալ է կիրառել տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերը, ինչն էլ հանգեցրել է նյութական ն դատավարական իրավունքի նորմերի էական խախտումների:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Երնանի քաղաքապետարանի կողմից դատական ակտն անհիմն ն չպատճառաբանված որակելն առարկայազուրկ է, քանի որ հենց վարչական մարմինն էր պարտավոր դատարան ներկայացնել հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերն ու ապացույցները ն այդպիսիք չներկայացնելով ենթադրվում է, որ այդ փաստերն ու ապացույցները բացակայում են, հետնաբար դրա բացակայությամբ պայմանավորված՝ բացասական հետնանքները կրում է պատասխանող կողմը:

Ավելին, վարչական մարմինն իրավասու չէր նան նման պատճառաբանությամբ մերժել ինքնակամ կառույցի օրինականացման դիմումը, քանի որ ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի «Երնան քաղաքի գլխավոր հատակագիծը (2005-2020թթ.) հաստատելու մասին» թիվ 2330-Ն որոշումն ունի ժամկետային բնույթ, մասնավորապես՝ վերաբերում է 2005 3 Հանդիսանում է անձնական տվյալ

4

թվականից մինչն 2020 թվականն ընկած ժամանակահատվածին, որպիսի պայմաններում Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 21.11.2022 թվականի թիվ 18/129859-22 գրությամբ հայցվորի դիմումի մերժման պահին այն այլնս համարվել է ուժը կորցրած:

Վերոգրյալից բխում է, որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացնելիս մանրամասն անդրադարձել է բոլոր հիմքերին ն գնահատման առարկա է դարձրել բոլոր փաստերը, հետնաբար հայցվորի նման դիրքորոշում հայտնելը որնէ աղերս չունի հայցապահանջի մերժման կամ վարչական գործը նոր քննության առարկա դարձնելու անհրաժեշտության հետ:

Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

9 Երնանի քաղաքապետին ուղղված 25.01.2021 թվականի դիմումով Մխիթար Խուրշուդյանը խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման համաձայն՝ օրինականացնել աատո՛ հարակից տարածքում կառուցված շինությունը (հողամասը) (հատոր 1-ին, գ.թ. 115).

2) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճՃարտարապետութան ն քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Մխիթար Խուրշուդյանին ուղղված 25.02.2021 թվականի թիվ 18-06/1-Խ-278 գրությամբ նշվել է. «(.,) հարցի քննարկման համար անհրաժեշտ է ներկայացնել քննարկվող տարածքի տեղագրական հանույթ, իրականացված /ԸՇՏ84 կոորդինատային համակարգով, որը կարող եք պատվիրել «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերությունում (...)» (հատոր 1-ին, գ.թ. 114).

3) 7Մխիթար Խուրշուդյանը 13.05.2021 թվականին Երնանի քաղաքապետարան է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ ի պատասխան 25.02.2021 թվականի թիվ 18-06/1-Խ-278 գրության ներկայացրել է պահանջվող փաստաթուղթը (գրանցման համար Խ2075, ամսաթիվ՝ 13.05.2021 թվական) (հատոր 1-ին, գ.թ. 109).

4) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճՃարտարապետութան ն քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Մխիթար Խուրշուդյանին ուղղված 21.07.2021 թվականի թիվ 18-06/1-Խ-2075 գրությամբ հայտնվել է. «(...) Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.07.2021թ. տրված հ. ԱՏ-070702021-01-0595 տեղեկանքի, առկա է համադրում: (...) բարձրացված հարցին հեարավոր կլինի անդրադառնալ կադաստրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզում ուղղում կատարելուց ն նշված համադրումը վերացնելուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 92).

5) Ի պատասխան վերը նշված գրության՝ Մխիթար Խուրշուդյանի կողմից 17.05.2022 թվականին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման» տեղեկանքը (մուտքագրման ամսաթիվ՝ 16.05.2022 թվական, ծածկագիր՝ 2022 //Լք) (հատոր 1-ին, գ.թ. 94, 97).

4 Հանդիսանում է անձնական տվյալ

5

6) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետութան ն

քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի տեղակալի 21.11.2022 թվականի թիվ 18/129859-22 գրությամբ Մխիթար Խուրշուդյանին հայտնվել է հետնյալը. «(...) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ. 2330-Ն որոշմամբ հաստատված Երնան քաղաքի գլխավոր հատակագծի, քննարկվող տարածքը գտեվում է բարձրահարկ բեակելի կառուցապատման գոտում, ավտոտնակների շարքին կից, որը ցածրահարկ բնակելի կառուցապատման համար նախատեսված չէ: Հաշվի առնելով վերը եշված հանգամանքները, Ձեր խեդրանքը բավարարել չենք կարող» (հատոր 1-ին, գ.թ. 31:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության առանձեահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (Փ: Օոռօ") պարզելու մասնավորապես մատնեանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը՝ պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնելու օրենսդրական պահաեջը կատարելու անհրաժեշտությանը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ

6

պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի 6Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետություն՝ ն լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վարչական դատավարությունում կողմերի մրցակցության ն իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսնորումներից մեկն այն է, որ վարչական դատարանը պարտավոր է նախ ն առաջ ապահովել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("54 օ1ի օօ") պարզելու սկզբունքը, որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական Ա իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումը, համաձայն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոնակարգումների, ի թիվս այլնի, բովանդակում է նան այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:

Վերոգրյալ իրավական կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում նախնական պատկերացում կազմել ինչպես հայց ներկայացրած անձի իրավունքների ն օրինական շահերի հնարավոր խախտման մասին, այնպես էլ այդ իրավունքները վերականգնելու համար ընտրված դատական պաշտպանության եղանակի արդյունավետ լինելու մասին, մասնավորապես՝ պարզել, թե արդյո՞ք հայցվորի կողմից ընտրված հայցատեսակը կարող է հանդիսանալ վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար պատշաճ հայցատեսակ: Այլ կերպ ասած, հայցվորի պահանջի հիմքում ընկած փաստերը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները հայցադիմումում շարադրելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պարտադիր կանոնը հայցվորի կողմից պահպանելու դեպքում միայն դատարանը կարող է հետնություն անել այն մասին, որ ընտրվել է պատշաճ հայցատեսակ, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր կլինի գործնականում հասնել անձի իրավունքների Ա շահերի դատական պաշտպանության ապահովմանը:

7

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն՝ հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը ն այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողություններ ն անգործության դեմ ֆիզիկական Աե իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու ն վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ: Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի ենթակա իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ՝ գործն ի պաշտոնե քննելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխել է նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը ն կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը (տե'ս, Ա/Ձ Գնորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պերական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների Ա շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների Ա շահերի դատական պաշտպանության ապահովմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպում իրենց հայցային պահանջները:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Թ օքոօլօ") պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարնորագույն առանձնահատկություններից մեկն է (տե'ս,

8

Ռազմիկ Խոջումյանիի իրավահաջորդ Արթուր ՒԽոջումյաանն ընդդեմ 6Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3331/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի՝ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական Ա ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:

Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները, որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.

-մատնանշել հայցադիմումում առկա ձնական սխալները,

-առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները,

- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,

-առաջարկել տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները,

-առաջարկել համալրել ոջ բավարար փաստական տվյալները,

-պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նան ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձնակերպելու իրավական հետնանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (տե՛ս, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):

Մասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում

հայցատեսակների առկայությանը նե դրա նպատակին ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները նե դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ

9

կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու ն վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (տե'ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երնաեի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ նս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("624 ՕքԲ6/օ") պարզելու դատավարական սկզբունքի էությանը ն բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("« ՓՕքօօ"») պարզելւ սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի սպլարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները՝ առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("54 օքըօյօ") պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նան՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, ն եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված

10

(տես, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական ն իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների ն շահերի դատական պաշտպանությու: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական ն իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վարչական դատարանին ընդդատյա՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային Ա հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել|լրլէ, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքնեի դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նան այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության ն լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նան գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նան տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովելՐրլանձի խախտված իրավունքների վերականգնումը՝ ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության 0ընպատակայնություեը ն սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ ն բավարար իրավական գործիքակազմը (տե'ս, Շուշանիկ Վարդանյանը, (Թորոս Վարդանյանը ն Արարատ խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական

11

ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է հետնյալը. «(-) Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայե' պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմեի կողմից սույն հոդվածի Լին մասում եշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը» (տե'ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (րես, Նազելի Նահատակյանը ն Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05//3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ

12

մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Աո դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ն պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում Ան դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նան հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը /րե'ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Տ օր օ.օ") պարզելու դատավարական սկզբունքից ելնելով դատարանը պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ այնպիսի փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, որպիսիք հնարավորություն կտան եզրահանգում անել պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանների առկայության մասին, ինչն իր հերթին հնարավոր կդարձնի նան պարզել պարտավորեցման հայցի՝ պատշաճ հայցատեսակ հանդիսանալու հանգամանքը ն անհրաժեշտության դեպքում՝ մատնանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնել հայցվորին: Ընդ որում` հայց ներկայացրած անձի իրավունքների ն

13

շահերի արդյունավետ դատական պաշտպանության ապահովումը ն վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումը պարտավորեցման հայցի միջոցով գործնականում իրացնելու համար դատարանը պետք է պարզի ոչ միայն այն հանգամանքը, թե հայցվորը համապատասխան պահանջով արդյո՞ք դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, այլ այն հանգամանքը, որ հայցվորի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը եզրափակվել է, այսինքն` բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասին միջամտող վարչական ակտն ընդունվել է օրենքով սահմանված ժամկետում:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը հիմնավորվում է ներքոշարադրյալով.

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նան՝ Օրենք), որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելուՆչ, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները Ա անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:

Անձի պատշաճ վարչարարության իրավունքը՝ որպես սահմանադրական իրավունք, իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում, որը պարունակում է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝

- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),

- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),

- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս):

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված` վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացումը գործնականում երաշխավորելու նպատակով օրենսդիրը նախնառաջ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը: Այդ նպատակով օրենսդիրը նան «ողջամիտ ժամկետ» հասկացությանը կոնկրետ բովանդակություն է հաղորդել՝ սահմանելով վարչական վարույթի առավելագույն ժամկետ. Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը՝ 30 օր՝ օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ:

Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երնակայական՝ առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական

14

երաշխիքների՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետնանքները՝ որպես վարչական մարմինների անգործությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու գործուն միջոց:

Այսպես. «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՇ հվճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի բովանդակությանը, իրավական դ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/0324/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել