Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-7013 հունիսի, 2000 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի հունիսի 13-ին ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է պետական բնակարանային ֆոնդում գտնվող` նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին (այսուհետ` արվեստագետներ) վարձակալությամբ տրված տարածքների (այսուհետ` արվեստանոցներ) մասնավորեցման (սեփականաշնորհման) հետ կապված հարաբերությունները: Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) օբյեկտ են համարվում սույն օրենքի 1 հոդվածում նշված այն արվեստանոցները, որոնք վարձակալության են տրվել մինչև 2000 թվականի մայիսի 1-ը: Հոդված 3. Մասնավորեցման սուբյեկտ են համարվում այն արվեստագետները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և մշտապես բնակվում են հանրապետությունում: Հոդված 4. Պետական արվեստանոցների մասնավորեցումն իրականացվում է համապատասխան մարզպետի, իսկ Երևան քաղաքում` քաղաքապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հոդված 5. Արվեստանոցների մասնավորեցումը կատարվում է տվյալ արվեստանոցի վարձակալի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա` այն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Հոդված 6. Արվեստանոցները մասնավորեցվում են անհատույց: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման` օրենքով նախատեսված կարգով: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերը ազատվում են պետական գրանցման համար տուրքի վճարից: Հոդված 7. Արվեստանոցների մասնավորեցումը մերժելը կամ սույն օրենքով սահմանված ժամկետում այն չիրականացնելը կարող է բողոքարկվել դատարան: Հոդված 8. Արվեստանոցների մասնավորեցման համար կնքված պայմանագիրը վավերացնում է նոտարը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով: Հոդված 9. Սույն օրենքով մասնավորեցումն իրականացվում է մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը: (9-րդ հոդվածը փոփ. 09.10.01 ՀՕ-238) Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 3 հուլիսի 2000 թ. ՀՕ-70 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ Համար ՀՕ-70 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (14.11.2001-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.07.10/15(113) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.06.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.07.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.07.2000 Հիմնական ակտ 13.06.2000, ՀՕ-70 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 09.10.2001, ՀՕ-238 13.06.2000, ՀՕ-70 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 05.05.1998, ՀՕ-239 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունիսի, 2000 թ.
Գործի #:
ՀՕ-70
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել