Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 431 — Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունն օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 431AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 431 — Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունն օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 431. Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունն օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով 1. Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանող օտարերկրյա ֆիզիկական անձը հայցի հարուցման պահին բնակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ պատասխանող օտարերկրյա մյուս անձինք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: 2. Հայաստանի Հանրապետության դատարաններն իրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 431. Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունն օտարերկրյա անձանց

մասնակցությամբ գործերով 1. Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց

մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանող օտարերկրյա ֆիզիկական անձը հայցի հարուցման պահին բնակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ պատասխանող օտարերկրյա մյուս անձինք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննելու օտարերկրյա անձանց

մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե` 1) այդ մասին առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ իրավաբանական անձի և օտարերկրյա անձի միջև համաձայնություն. 2) գույքային վեճով պատասխանողը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գույք. 3) ամուսնալուծության վերաբերյալ գործով` ամուսիններից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. 4) առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին և կերակրողի մահվամբ պատճառված վնասի վերաբերյալ գործով վնասը պատճառվել է Հայաստանի Հանրապետության տարածքում. 5) գույքին պատճառված վնասը հատուցելու գործով վնասի հատուցման պահանջը ներկայացնելու համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում. 6) օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում. 7) հայցը բխում է պայմանագրից, որով կատարումը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում. 8) հայցը բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած անհիմն հարստացումից. 9) գործին մասնակցող անձանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և գործին մասնակցող օտարերկրյա անձն ընդունում է Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորությունը՝ այդ մասին հայտարարելով կամ իրավազորության իրականացմանն ուղղված համապատասխան միջնորդություններ ներկայացնելով:

3. Սույն հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ դատարանի կողմից քննության ընդունված գործը դատարանը լուծում է ըստ էության, եթե անգամ գործի քննության ընթացքում որևէ հանգամանքի ուժով գործն ընդդատյա է դարձել այլ պետության դատարանին:

4. Օտարերկրյա անձի

մասնակցությամբ գործի ընդդատությունը որոշվում է սույն օրենսգրքի 3-րդ գլխի կանոններով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել