Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.9 — Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռ կայացնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.9AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.9 — Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռ կայացնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 464.9. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռ կայացնելը 1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով դատարանը գրավոր ընթացակարգով կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները: 2. Դատավճիռը կայացվում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ հնարավորին չափ սեղմ ժ

Ամբողջ Տեքստ

Հոդված 464.9. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռ կայացնելը 1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով դատարանը գրավոր ընթացակարգով կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատավճիռը կայացվում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։

3. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նշանակում է պատիժ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի վերաբերելի դրույթները:

4. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

5. Դատավճիռը պետք է պարունակի պարզաբանում այն բողոքարկելու՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ։

6. Դատավճիռը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել