ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Վճարահաշվարկային փաստաթղթերի անվերադարձելիությունը 1.
Ամփոփում
Հոդված 9. Վճարահաշվարկային փաստաթղթերի անվերադարձելիությունը 1. Եթե վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ և համարվում է անվերադարձելի մինչև վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը, ապա վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` վճարահաշվարկային փաստաթղթով սահմանված պարտավորություններն ուժի մեջ են մնում և ենթակա են անվերապահ կատարման ժամանակավոր կառավարչի կողմից: 2. Եթե
Ամբողջ Տեքստ
Հոդված 9. Վճարահաշվարկային փաստաթղթերի անվերադարձելիությունը 1. Եթե վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ և համարվում է անվերադարձելի մինչև վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը, ապա վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` վճարահաշվարկային փաստաթղթով սահմանված պարտավորություններն ուժի մեջ են մնում և ենթակա են անվերապահ կատարման ժամանակավոր կառավարչի կողմից:
2. Եթե վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ և համարվում է անվերադարձելի վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահից հետո, սակայն վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը վրա հասնելու օրվա ընթացքում, ապա վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն վճարահաշվարկային փաստաթղթով սահմանված պարտավորություններն ուժի մեջ են մնում և ժամանակավոր կառավարչի կողմից ենթակա են անվերապահ կատարման, եթե համակարգի օպերատորն ապացուցում է, որ տեղյակ չէր և (կամ) չէր կարող տեղյակ լինել մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահի մասին:
3. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահի մասին իրավասու մարմնի որոշումը հետադարձ ուժ չունի մասնակցի այն իրավունքների կամ պարտավորությունների վրա, որոնք կապված են վճարահաշվարկային համակարգում հաշվարկների իրականացման հետ և ծագել են մինչև վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը:
4. Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթի մուտքագրման, ինչպես նաև վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահը սահմանվում է վճարահաշվարկային համակարգի` Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կանոններով, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
