ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 745 — Շինարարական կապալի պայմանագրով պատվիրատուի լրացուցիչ պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 745. Շինարարական կապալի պայմանագրով պատվիրատուի լրացուցիչ պարտականությունները 1. Պատվիրատուն պարտավոր է շինարարության համար ժամանակին հատկացնել հողամաս, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Հատկացված հողամասի մակերեսը և վիճակը պետք է համապատասխանեն շինարարական կապալի պայմանագրում նշված պայմաններին, իսկ նման պայմանների բացակայության դեպքում` ապահովեն աշխատանքները ժամանակին սկսելը, դրանց բնականոն ընթացքն ու նշված ժամկետում ավարտելը: 2. Պատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 745. Շինարարական կապալի պայմանագրով պատվիրատուի լրացուցիչ պարտականությունները 1. Պատվիրատուն պարտավոր է շինարարության համար ժամանակին հատկացնել հողամաս, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Հատկացված հողամասի մակերեսը և վիճակը պետք է համապատասխանեն շինարարական կապալի պայմանագրում նշված պայմաններին, իսկ նման պայմանների բացակայության դեպքում` ապահովեն աշխատանքները ժամանակին սկսելը, դրանց բնականոն ընթացքն ու նշված ժամկետում ավարտելը:
2. Պատվիրատուն պարտավոր է, շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով, կապալառուի օգտագործմանը հանձնել աշխատանքների կատարման համար անհրաժեշտ շենքեր ու շինություններ, ապահովել նրա հասցեով բեռների փոխադրումը, էներգամատակարարման և ջրագծերի ժամանակավոր միացումը, ինչպես նաև մատուցել այլ ծառայություններ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված` պատվիրատուի մատուցած ծառայությունների վարձատրությունը կատարվում է շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և պայմաններում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
