Առաքելյան — ՍԴ/0058/15/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով Մհեր Վլադիմիրի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՇ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով, գույք
Ամբողջ Տեքստ
Լ թ ՍԴ/0058/15/22
է 1///| Ո» 6 ԳԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ն.Օհանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան
դատավորներ՝ Ա՛Նիկողոսյան
Գ.Հովհաննիսյան
19 հուլիսի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Մհեր Վլադիմիրի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ դատապարտյալ Մ.Առաքելյանի ն վերջինի պաշտպան ԱՀալուլյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով Մհեր Վլադիմիրի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով, գույքի մաքսանենգության առարկայի՝ 109.7 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 12 (տասներկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ գույքի՝ մաքսանենգության առարկայի՝ 109.7 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
2. 2022 թվականի հուլիսի 20-ին դատապարտյալ Մ.Առաքելյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ իր կողմից կատարված ն վերոնշյալ դատավճռով հաստատված հանցանքները ն դրանց համար նշանակված պատիժը՝ 2021 թվականի մայիսի 5ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հուլիսի 29ի որոշմամբ դատապարտյալ Մ.Առաքելյանի միջնորդությունը մերժվել է:
3. Դատապարտյալ Մ.Առաքելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 26ի որոշմամբ բողոքը վերադարձրել է՝ որոշմամբ
3
արձանագրված թերությունները շտկելու ն տասնօրյա ժամկետում այն կրկին ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 20ի որոշմամբ դատապարտյալ Մ.Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:
Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8ի որոշմամբ
դատապարտյալ Մ.Առաքելյանի պաշտպան Ա«Հալուլյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ դատապարտյալ Մ.Առաքելյանը ն պաշտպան ԱՀալուլյանը բերել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 3-ի որոշմամբ վարույթ է ընդունվել, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է ն ենթակա է բեկանման, վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական ն դատավարական նորմերի խախտումներ, որոնք էապես ազդել են վարույթի ելքի վրա ն խաթարել արդարադատության շահը:
6. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերներն ընդգծել են, որ վիճարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված այն հանգամանքը, որ որպես հանրային պաշտպան` ԱՀալուլյանը 2022 թվականի հոկտեմբերի 14-ից լիազորված է եղել ներկայացնելու վերաքննիչ բողոք իրականությանը չի համապատասխանում, քանի որ պաշտպանն իրավասու է եղել տեսակցելու դատապարտյալին ն տրամադրելու իրավախորհրդատվություն՝ միայն 2022 թվականի հոկտեմբերի 12-ից:
Վերոգրյալի հետ միաժամանակ պաշտպանն ընդգծել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին իրեն հանձնված է եղել դատապարտյալին տեսակցելու որոշումը,
4
որը հանձնելով քրեակատարողական հիմնարկին՝ տեսակցել է դատապարտյալին, բայց այդ փաստաթուղթն իրեն իրավունք չի վերապահել ներկայացնելու վերաքննիչ բողոք: Ըստ բողոքաբերների վերաքննիչ բողոք ներկայացնելու պաշտպանի իրավասությունը ծագել է 2022 թվականի հոկտեմբերի 27ին պաշտպանին տրամադրված՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի՝ թիվ ՀՊԳ-Ք/3486/22-Ա որոշմամբ, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացված է եղել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, ուստի ժամկետի բացթողման հարց չի կարող առաջանալ, քանի որ տասնօրյա ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոքը, ն «բաց թողնված» ժամկետի վերականգնման համար բողոքում ներկայացված է եղել նան միջնորդություն:
Ինչ վերաբերում է դատապարտյալի կողմից բողոքի ն միջնորդության անձամբ ստորագրված չլինելու հանգամանքին, ապա այդպիսի օրենսդրական պահանջ նախատեսված չէ, քանի որ բողոքաբերը հանդիսացել է ։պաշտպանը՝ դատապարտյալի ներկայացուցիչը, նե դատապարտյալի ստորագրությունը պարտադիր չէր:
61. Արդյունքում բողոքաբերների խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը՝ դատապարտյալ Մ.Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, վերջինը ստացել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին:
8. ՇԸ փաստաբաննեի պալատի հանրային պաշտպանի գրասենյակի
ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 27ի թիվ ՇՀՊԳ-Ք/3486/22-Ա որոշման համաձայն` Մ.Առաքելյանի դիմումը բավարարվել է ն հանրային պաշտպան ԱՀալուլյանին հանձնարարվել է կազմել վերաքննիչ բողոք»:
«Տես կյութեր, հատոր 2, թերթ 2/
2Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 28-29:
5
9. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատապարտյալ Մ.Առաքելյանի պաշտպան Ա.Հալուլյանի վերաքննիչ բողոքը, իր 2022 թվականի նոյեմբերի 8-ի դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հանրային պաշտպան Անի Հալուլյանի միջնորդությունը` թերությունների շտկմամի բողոքը ներկայացնելու համար սահմանված 10-օրյա ժամկետի բացթողումը հարգելի համարելու ն վերականգնելու վերաբերյալ, անհիմն է, ենթակա է մերժման՝ հետնյալ պատճառարթաւնությամը:
- Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամի արձանագրված թերությունները շտկելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար դատապարտյալ Մ.Առաքելյանի համար սահմանվել էր 10-օրյա ժամկեվ (լրանում էր հոկտեմբերի 6-ին),
-. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը անազատության մեջ գտնվող դատապարտյալ Մհեր Առաքելյանը ՔԿՀ վարչակազմի միջոցով արացել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին.
- Խույն օրր՝ 2022 թվականի հոկտեմբերի 5ին, դատապարվփյալ Մհեր Առաքելյանը ՔԿՀ վարչակազմի միջոցով դիմել է ՀՀ փաարաբանների պալատի հանրային պաշվպանի գրասենյակի ղեկավարին` խնդրելով փրամադրել հանրային պաշտպան, որպեսզի ընդհանուր իրավատաթյան դատարանի որոշումը բողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան, նախազգուշացրել, որ բողոքարկման համար ունի 7 օրյա ժամկեվտ, թեն իրականում Վերաքննիչ դատարանը վվե էր տասնօրյա ժամկետ (համաձայն ներկայացված վերաքննիչ րողոքի ն Դատապարվյալի դիմումի):
- 2022 թվականի հոկտեմբերի 1Էին դատապարտյալ Մ. Առաքելյանի վերոնշյալ դիմումի մուրք է եղել ՀՀ փաստաբանների պալատի ՀՊԳ (րստ ՔԿՀ պետի ուղեկցական նամակի վրա առկա դրոշմակնիքի տվյալների), իսկ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին հանրային պաշտպան Ա.Հալուլյանին տրամադրվել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը (Ա.Հալուլյանի բողոքին կից Վերաքննիչ դատարան չի ներկայացվել), րար որի՝ դատապարվյալ Մ.Առաքելյանին պետք է տրամադրվեր խորհրդատվություն (համաձայն ներկայացված վերաքննիչ ոողոքի),
6
-2022 թվականի հոկտեմբերի 25ին հանրային պաշտպան Ա.Հալուլյանը ՔԿՀ-ում տեսակցել է դատապարտյալ Մ.Առաքելյանին, որի ընթացքում պարզել է, որ ներա կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է (համաձայն ներկայացված վերաքննիչ բողոքի):
- Քողոքարկման ժամկետը բաց թողնելու միջնորդությունը հիմնավորելիս՝ հանրային պաշտպանը խնդրել է «Օօրյա ժամկարի սկիզբր հաշվարկել դափապարտյալի` «պաշտպան ունենալու պահից՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ից», քանի որ «Մ.Առաքելյանը ցուցաբերել է հետնողականություն, իր կողմից համապատասխան գործողություները կատարվել են 10-օրյա ժամկետի շիջանակում, վերջինս առանց պաշտպանի օգնության չէր կարող ուղղել արձանագրությամբ նշված թերությունները»:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թերությունները վերացնելու ն նոր բողոք ներկայացնելու համար Վերաքննիչ դատարանի սահմանած 10օրյա ժամկետի հոսքը րար էության պետք է հաշվարկվեր 2022 թվականի հոկտեմբերի 5ից, այսինքն` Դատապարվյավի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը փաստացի արանալու օրվանից, սակայն անազատության մեջ գտնվող Դատապարտյալը նայն օրը ՔԿՀ վարչակազմի միջոցով դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակի դղեկավարին՝ խնդրելով փրամադրել անվճար իրավարանական օգնություն ն ներկայացնելով ակնկալվող այդ օգնության ձնաչափր՝ մնացած 7օրյա ժամկետում վերաքննիչ րողոք ներկայացնելու անհրաժեշտությունը: Դատապարտյալի տվյալ դիմումը ՀՊԳ է մուրք եղել հոկտեմբերի 1Լին ն ՀՊԳ ղեկավարի նույն թվականի հոկտեմբերի 14-ի որոշմաւմը Դատապարմյսվին իրավական օգնություն տրամադրելը հանձնարարվել է բողոքարբերին՝ հանրային պաշտպան Ա.Հալուլյանին, ով այդ պահից լիազորված էր հանդես գալու վարահորի անունից, թեն Դատապարտյալին փեսակցել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին (րար վերաքննիչ բողոքի վվյալների):
Հաշվի առնելով Դատապարվյալի դիմումի բովանդակությունը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ միջնորդության մեջ Ա.Հալուլյանի ներկայացված փաստարկները բավարար են եզրակացնելու, որ վերաքննիչ (սկզբնական) բողոքում, արձանագրված թերությունների վերացման ն նոր վերաքննիչ բողոք ներկայացնելու
7
10-օրյա ժամկետի հոսքը կարող է ն ողջամտորեն պետք է հաշվարկել 2022 թվականի հոկտեմբերի 14ից, ուսվփ՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից Դատապարտյալի շահերը ներկայացնող հանրային պաշտպանը՝ նոր բողոքով ն քննարկվող ժամկետի բաց թողումը վերականգնելու միջնորդությամբ Վերաքննիչ դատարան կարող էր դիմել մինչն 2022 թվականի հոկտեմբերի 24-ր՝ ժամր 24:00-ն:
Մինչդեռ, նախ՝ Դատապարտյալը նոր բողոք ներկայացնելու ն բողոքարկման ժամկետը վերականգնելու իր իրավունքից անմիջականորեն չի օգտվել, իսկ վերջինիս լիազորած անձը` տվյալ գործով որպես հանրային պաշտպան նշանակված Անի Հալուլյանը նոր վերաքննիչ բողոքը ն դրա բաց թողած ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը փտարային ծառայությանն է հանձնել միայն 2022 թվականի հոկտեմբերի 3Լին, այսինքն` քննարկվող ժամկեւրի ավարտից միայն 7 օր անց: (...)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի Յին կերի պահանջը, մասնավորապես` Վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 2022 թվականի սեպտեմբերի 26ի որոշմամբ արձանագրված թերությունները 10-օրյա, ժամկետում (2022 թվականի հոկտեմբերի 24ր ներառյալ) վերացնող նոր (ուղղված) բողոքը ներկայացրել է բողոքարկման ժամկետի խախտմամբ, իսկ այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է:
Տվյալ հենության հանգելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նան այն, որ վերաքննիչ բողոք ն այն բերելու ժամկետրր վերականգնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող դատապարտյալ Մ.Առաքելյանը նոր բողոք ն վերոնշյալ բովանդակությամբ միջնորդություն անձամիը չի ներկայացրել:
Նման պայմաններում դատապարվյալ Ս-Առաքելյանի պաշտպան ԱՀալուլյաւնի ներկայացրած վերաքննիչ բողոքը նս անհրաժեշտ է թողնել առանց քննության (..)»: ՅՏե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 54-58:
8
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյոք դատապարտյալ Մ.Առաքելյանի պաշտպան Ա.Հալուլլյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունները:
1 ՀՀ Սահմանադրության 6Լրդ հոդվածի Լին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՃՇՇ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իրավարանական օգնություն ատանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում: իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
2. Իրավաբանական օգնություն, ապահովելու նպավզաւկով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման ն փաստաբանների իրավահավասարությաւն վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները ն պարվզակաւնությունները սահմանվում են օրենքով: (..):
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետնյալ նվազագույն իրավունքները.
(-.)
ո) ըավարար ժամանակ ու հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ) պաշվայանելու իրեն անձամբ կամ իր ընրրած դատապաշտպանների միջոցով կամ, եթն նա բավարար միջոցներ չունի դատապաշվայանի ծառայության
9
դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշաւնակված դատապաշտպան, երը դա պահանջում են արդարադավության շահերը,լ(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն՝ «(.)
3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետր վերականգնվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` շահագրգիռ անձի միջնորդությամբ: Ժամկետը վերականգնվում է միայն միջնորդողի համար, եթե վարույթն իրականացնող մարմնի որոշմամը այլ բան նախատեսված չէ: (..)»:
Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի Լին մասի 59-րդ կետի համաձայն` «/.) հարգելի պափճան՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ ն օրյեկտիվ հանգամանք. (..)»:
Նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 4րդ ն 5րդ մասերի համաձայն՝ «(.) 4. Դատական վերանայման բողոք րերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկեվլր րաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկեվր վերականգնելու մասին միջնորդություն:
5. Բաց թողնված ժամկեվտ վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր:(.)»:
Նույն օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «(.)
2. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության, եթն՝
(-)
3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման րաց թողնված ժամկետը վերականգեելու միջնորդությունը.(-.)»:
12. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցի: մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն
10
անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը",
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն»,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները
կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրած,
- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի՛:
Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ. «(...) (Դ/ատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում դափարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ: Այն ենթակա է սահմանավաւկումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամբ ունի հայեցողության որոշակի սահման: Սակայն այդ սահմանափաւկումները չպետք է անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այն կերպ կամ այն չափով, որ խախտվի իրավունքի բուն էությունը, վերջապես նման սահմանափակումները չեն 4 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1աօմօ չ. 1ոլչ գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Տփաօտ2օշյի չ. Քօլռոմ գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տ1ողծս 5. Թալջոոռ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 10յռ1/ճօսմ ,. 17ճոճճ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, 7/տօհհօու ւ. Քօուռուռ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` )7ոժւն չ. Է՛ռոշ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ք/5մոմիմօս ճում օնյծո5 ս. Օօ666 գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
1
համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին մասի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի ն հետապնդվող նպատակի միջն աոկա չէ ողջամիվ համամասնություն (...): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավար, անձր պեվք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հարակ ն իրական հնարավորություն ունենա (...):
Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած նպատակ ունեն 6 ապահովել
արդարադավմաթյան պափշաճ իրականացումը ե համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության ակզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպերք է խոչընդոր հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգվվելիս (...)»':
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է նան, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է, որ դատավարության կողմերը պետք է կարողանան օգտվել իրենց բողոքարկման իրավունքից այն պահից, երբ արդյունավետորեն ծանոթացել են դատական որոշումների հետ, որոնք որոշակի բեռ են դնում նրանց վրա կամ կարող են խախտել իրենց օրինական իրավունքները կամ շահերը::
13. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձնավորել է հետնյալ իրավական դիրքորոշումները՝
- պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նան այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ ՑՏե՛ս Մարդուիրավունքների եվրոպական դատարանի՝ Դ/ոումեօոոո ». Վոռօուռզործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, կետեր 25 ն 27:
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրռպական դատարանի ՊՈոոջում Քեռլոոծ ճում Օէիծո5 ս. Տքուռ գործով 2000 թվականի հունվարի 25-ի վճիռը, գանգատներ թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 408:3/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 ն 41509/98, կետ 37:
12
պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (օ4 )սոծճ) պետք է ճանաչվի հարգելի:
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝ կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը՝ որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար ն հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու ն շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետնաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՇ Մահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Մահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
-` դատարանի (արդարադատության) մատչելիություն, կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
-նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչավ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից,
3
վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, ն անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականությունը:
14. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակություն Օ։-անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձնավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձնական բնույթի չափանիշների ն պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝` հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձնական բնույթի չափանիշների ն ապահանջնեի պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ն հետապնդվող նպատակի միջն համարժեք
հարաբերակցությունը: Ավելին Վճռաբեկ դատարանն ընդգծել լ 9է, որ դատավարական կանոնների, այդ թվում` բողոքարկման ժամկետների հաշվարկի վերաբերյալ նորմերի մեկնաբանությունը չպետք է հանգեցնի ձնական մոտեցման՝ անհամաչափորեն սահմանափակելով անձի դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքը: Անձին պետք է ընձեռվի իր իրավունքներին ն ազատություններին առնչվող դատական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, ենթադրում է, որ տվյալ 20 Տե՛ս, ուսմոնտ ուսո 5, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249, 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 ն 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումները:
" Տես Վճռաբեկ դատարանի` Նախրա Գրիգորյանիգործով 2022 թվականի ապրիլի 22ի թիվ Մ-6168/21 որոշումը, կետ 16։
14
դատական ակտը պետք է անձին հասանելի լինի կամ անձը պետք է հաստատապես տեղյակ լինի դրա առկայության մասինչ:
Դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական վերանայման բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման խնդրին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տարբերակված է ժամկետը վերականգնելու երկու իրավական ընթացակարգեր: Առաջինը ենթադրում է բողոքարկման ժամկետի բաց թողումն իրավունքի ուժով (64 յսւօ) հարգելի համարելու հնարավորությունը, երբ վարույթն իրականացնող մարմնի գործողութան կամ անգործության արդյունքում անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել պատշաճ բողոքարկելու դատական ակտը::
Երկրորդ ընթացակարգը ենթադրում է բաց թողնված ժամկետի
վերականգնումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ, երբ պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր իրավական պաշտպանություն հայցողի կամքից անկախ այլ հատուկ ն օբյեկտիվ հանգամանքով": Նշված դեպքում բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է ունենա որոշակի փաստական հիմք ն կոնկրետ դրսնորում՝ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին ողջամտության սահմաններում գնահատելու բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառի ն դատական ակտի վիճարկման հնարավորության
հարաբերակցությունը, այսինքն` արդյո՞ք առկա է բողոքն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու հարգելի պատճառ, թե ոչ:
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատապարտյալ Մ.Առաքելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ վերադարձվել է՝ սահմանելով տասնօրյա ժամկետ՝ ռ Տես, ուղտ ուռում Վճռաբեկ դատարանի՝ Ռաֆայել Խաչատրյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը:
տ Տես Վճռաբեկ դատարանի Սնակ Մարգայանի գործով 2018 թվականի ապրիլի 18ի թիվ ԿԴ/0089/12/17 որոշումը, կետ 14:
Կ Տե՛ս, ուսնոնՏ ուսում, Վճռաբեկ դատարանի՝ Վերգինե Բեգանյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԱՐԴ1/0012/11/16 որոշումը, կետ 15:
5
որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար:
- Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշումը դատապարտյալ Մ.Առաքելյանը ստացել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին», ն նույն օրը դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին՝ նշելով՝ «խնդրում եմ Ձեզ տրամադրել հանրային պաշտպան, որպեսզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան: Հայտնում եմ նան, որ ունեմ 7 օրվա ժամանակ բողոքարկման համար»:
- Դատապարտյալ Մ.Առաքելյանի կողմից ներկայացված վերոգրյալ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում մուտքագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ին
- Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը գրություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով դատապարտյալի դիմումին ընթացք տալու համար թույլատրել հանրային պաշտպան Ս.Հալուլյանին մուտք գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ն
առանձնատեսակցություն ունենալ նրա հետճ:
- Շանրային պաշտպան ԱՀալուլյանի վերաքննիչ բողոքի համաճայն՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը` դատապարտյալին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ, իրեն տրամադրվել է 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, իսկ վճռաբեկ բողոքի համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին»:
- Պաշտպանը դատապարտյալ Մ.Առաքելյանին տեսակցել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին»4:
- ՇԸ փաստաբաննեի պալատի հանրային պաշտպանի գրասենյակի
ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն` Մ.Առաքելյանի 6Տնա նյութեր, հատոր 2, թնրթ 28:
Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 34:
7 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 33:
3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 16:
9 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 24, հատոր 3, թերթ 7:
Պ Տե՛ս ներկայացված վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները:
16
դիմումը բավարարվել է ն հանրային պաշտպան ԱՀալուլյանին հանձնարարվել է կազմել վերաքննիչ բողոք»:
- 2022 թվականի հոկտեմբերի 31-ին՝ փոստին հանձնելու միջոցով պաշտպան ԱՀալուլյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով միջնորդել է նան՝ «բողոքը կրկին ներկայացնելու համար նախատեսված ժամկետի բացթողումը համարել հարգելի, քանի որ ՀՊԳ-ի որոշումն ինձ մակագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին»:
- Վերաքննիչ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ բողոքի թերությունները վերացնելու ն կրկին բողոք ներկայացնելու տասնօրյա ժամկետի հոսքը պետք է հաշվարկել 2022 թվականի հոկտեմբերի 14-ից, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նոյն թվականի հոկտեմբերի 14ի որոշմամբ դատապարտյալին իրավական օգնություն տրամադրելը հանձնարարվել է բողոքաբերին՝ հանրային պաշտպան Ա.Հալուլյանին, ով այդ պահից լիազորված էր հանդես գալու վստահորդի անունից, թեն դատապարտյալին տեսակցել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին»:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1114-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննի :-դատարանի կողմից սահմանված տասնօրյա ժամկետում թերությունները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու` պաշտպան ԱՀալուլյանի հնարավորությունը գնահատելիս Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման՝ միաժամանակ զրկելով դատապարտյալին իր իրավունքների ն ազատությունների ենթադրյա ։խախտումնեը վիճարկելու իրական հնարավորությունից, ինչի արդյունքում չի ապահովվել անձի իրավունքների սահմանափակման ն հետապնդվող նպատակի միջն արդարացի
հավասարակշռությունը:
ռւՏեսնյութեր, հատոր 2, թերթ 28-29:
2Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 54-58:
17
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ վարույթի արդարության ընդհանուր գնահատման շրջանակներում ստորադաս դատարանը պետ, է գնահատեր, թե պաշտպանի համապատասխան միջնորդության փաստական հիմքի հետ սերտորեն փոխկապակցված ն սույն որոշման 15-րդ կետում արձանագրված փաստական հանգամանքների պայմաններում դատապարտյալին գործնականում ընձեռվել է արդյոք դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքների պատշաճ կենսագործման հնարավորություն:
17. Վճռաբեկ դատարանը նախնառաջ ընդգծում է, որ դատավարության մասնակցին պաշտպան ընտրելու, հրավիրելու իրավունքի ընձեռումն ամենից առաջ նպատակ է հետապնդում ապահովել վերջինի պաշտպանության իրավունքի իրացումը: Ընդ որում, պաշտպանի մասնակցության կարնորությունն ընդգծվում է հատկապես այն դեպքերում, երբ անձը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական օրենսդրության կարգավորումներին: Ավելին` օրենքով նախատեսված դեպքերում նան պետական միջոցների հաշվին տրամադրված փաստաբանի իրավաբանական օգնության՝ հանրային պաշտպանության միջոցով է իրականացվում անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետության կարնորագույն ապարտականություններիից մեկը անվճար իրավաբանական օգնության երաշխավորումը, ինչն օբյեկտիվորեն ավելի է պարտավորեցնում հանրային պաշտպանների կողմից բարձր արհեստավարժության ն վստահորդի շահեի պաշտպանութան իրականացման նկատմամբ բարեխիղճ ն
պատասխանատու վերաբերմունքի դրսնորումը:
Մինչդեռ սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատապարտյալ ՄԱռաքելյանի կողմից Վերաքննիչ դատարանի՝ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ստանալու օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին (որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված տասնօրյա ժամկետը փաստացի ավարտվում է 2022 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 24:00-ին) դատապարտյալը դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ ն հստակ մատնանշել, որ անհրաժեշտ է կազմել վերաքննիչ բողոք, միաժամանակ
18
բարեխղճորեն նշելով, որ բողոքարկման համար ունի 7 օր ժամանակ (թեն Վերաքննիչ դատարանի որոշմամբ տրվել էր տասնօրյա ժամկետ):
Նշված դիմումը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի
գրասենյակում մուտքագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 1Լին, այսինքն՝ նշված օրը դիմումը ստանալով ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն արդեն իսկ փաստացի տեղյակ է եղե Դատապարտյալին իրավաբանական օգնություն տրամադրելու կոնկրետ դրսնորման՝ վերաքննիչ բողոք կազմելու անհրաժեշտության մասին, որից հետո նույն օրը ՀԸ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը գրություն է ներկայացրել ՀԸ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով դատապարտյալի դիմումին ընթացք տալու համար թույլատրել հանրային պաշտպան ԱՀալուլյանին մուտք գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ն առանձնատեսակցություն ունենալ նրա հետ:
Գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ ՀԸ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը՝
դատապարտյալին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ, արդեն իսկ մակագրված է եղել հանրային պաշտպան Անի Հալուլյանին:
Չնայած, քննարկվող որոշումը հանրային պաշտպանին հանձնված լինելու հստակ ժամկետի վերաբերյալ վարույթի նյութերում որնէ փաստական տվյալ առկա չէ, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առնվազն անընդունելի է վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակվածության ն դատապարտյալի կողմից անձամբ դրա մասին նախազգուշացվելու պայմաններում հանրային պաշտպանի կողմից ավելի քան 10 օր անց դատապարտյալին տեսակցելն ու բողոքարկվող որոշմանը փաստացի ծանոթանալը, որից հետո դատապարտյալին այցելելուց երկու օր անց կայացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը՝ հանրային պաշտպանին վերաքննիչ բողոք ներկայացնելու լիազորության ընձեռման մասին:
Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալի դիմումը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում մուտքագրվելու օրվանից՝ 2022 թվականի հոկտեմբերի 1Լից, ողջամտորեն առկա էր անհրաժեշտ ն
19
բավարար՝ 6 օր ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը վստահորդի հետ համաձայնեցնելու ն դրա շուրջ խորհրդակցելու, ինչպես նան ընթացակարգային գործողությունները կատարելուն համապատասխան հանրային պաշտպանին վերաքննիչ բողոք ներկայացնելու լիազորություն ընձեռելու համար, մինչդեռ դատապարտյալի կողմից հայցվող իրավաբանական օգնությունն վերջինին փաստացի տրամադրվել է 2022 թվականի հոկտեմբերի 3Լին՝ ավելի քան 19 օր անց, դրանով իսկ՝ ՀԸ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից իր վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում դատապարտյալը փաստացի զրկվել է դատարան դիմելու (0օշստ Տոմ), արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու ն իր իրավունքների ն ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու հնարավորությունից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում փաստաբանը պարտավոր է վստահորդին բարեխիղճ իրավական օգնություն ցույց տալ իր մասնագիտական կարողությունների սահմաններում, ն նշվածից որնէ բացառություն՝ առանց հարգելի պատճառի, չի կարող ուղղակիորեն բխել քրեական դատավարության տրամաբանությունից:
18. Վերոշարադրյալ գործոնների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառի ն դատական ակտի վիճարկման հնարավորության գնահատման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի սույն վարույթին պաշտպան ներգրավելու ն բողոքարկման իրավունքը պատշաճ իրականացնելու՝ դատապարտյալի դրսնորած վարքագծի բազմակողմանի վերլուծությունը, ձեռնարկված միջոցնեը ն կատարված գործողությունները, ինչպես նան այլ հանգամանքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ խնդրո առարկա հարցի լուծման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիշյալ մոտեցումը կոչված է քրեական վարույթի ընթացքում երաշխավորել հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
Մասնավորապես` տվյալ դեպքում անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն իրացնելուն ուղղված դատապարտյալ Մ.Առաքելյանի
20
վարքագիծը գնահատելիս Վճռաբեկ դատարանի համար հատկանշական է, որ վերջինը ստանալով Վերաքննի դատարանի դատական ակտը, նույն օրն անմիջապես քայլեր է ձեռնարկել հանրային պաշտպանի միջոցով կրկին բողոք ներկայացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ` ընդգծելով վերաքննիչ բողոք կազմելու անհրաժեշտության ն ժամկետով սահմանափակված լինելու հանգամանքի առկայությունը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դատապարտյալը գործել է բարեխղճորեն ն հանրային պաշտպանի ուշ ներգրավումը պայմանավորված չի եղել նրա վարքագծով, հետնաբար ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի թերացման արդյունքում պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժամանակին ապահովված չլինելը գործնականում անհնարին է դարձրել դատապարտյալի՝ պատշաճ բողոքարկման հնարավորությունը:
19. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ
սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա, ն միաժամանակ առաջնորդվելով դատապարտյալի կողմից պատշաճ վարքագիծ դրսնորելու ն իր կամքից անկախ հանգամանքներում պատշաճ բողոքարկման հնարավորությունից փաստացի զրկվելու հանգամանքով, գտնում է, որ դատապարտյալի՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատարանի մատչելիութան սահմանադրական իրավունքի 0ապահովման հրամայականով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանի հետնությունները՝ Մ.Առաքելյանի պաշտպան Ա.Հալուլյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմք
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴ/0058/15/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
