ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 19 — Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 19 . Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները 1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝ 1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը. 2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը. 3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևել
Ամբողջ Տեքստ
Հոդված 19 . Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները 1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝ 1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը. 2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը. 3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը. 4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հայտարարագիր ներկայացնելը. 5) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը. 6) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը. 7) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը: Հոդված 2 0 . Հանրային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները 1. Հանրային ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝ 1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին. 2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են։
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին կամ նրա անմիջական ղեկավարին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե հանձնարարական տվող պաշտոնատար անձը գրավոր վերահաստատում է իր հանձնարարականը, ապա հանրային ծառայողը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, պարտավոր է կատարել այդ հանձնարարականը և այդ մասին գրավոր տեղեկացնել իրեն հանձնարարական տվող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը։
3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել հանձնարարականներ տալու այլ կարգ: Գ Լ ՈՒ Խ 5 ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
