Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 542 — Պետական պայմանագիր կնքելու հիմքերը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 542AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 542 — Պետական պայմանագիր կնքելու հիմքերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 542. Պետական պայմանագիր կնքելու հիմքերը 1. Պետական պայմանագիրը կնքվում է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պատվիրատուի պատվերի հիման վրա: 2. Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պատվերը բաշխվում է մրցույթով, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով: 3. Մրցույթում հաղթած մատակարարի (կատարողի) հետ պետական պայմանագիր կնքելը պետական պատվիրատուի համար պարտադիր է:

Ամբողջ Տեքստ

Հոդված 542. Պետական պայմանագիր կնքելու հիմքերը 1. Պետական պայմանագիրը կնքվում է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պատվիրատուի պատվերի հիման վրա:

2. Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պատվերը բաշխվում է մրցույթով, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով:

3. Մրցույթում հաղթած մատակարարի (կատարողի) հետ պետական պայմանագիր կնքելը պետական պատվիրատուի համար պարտադիր է:

4. Մատակարարի (կատարողի) համար պետական պայմանագիր կնքելը պարտադիր է միայն օրենքով սահմանված դեպքերում, պայմանով, որ պետական պատվիրատուն հատուցի պետական պայմանագրի կատարման հետ կապված` մատակարարին (կատարողին) պատճառված բոլոր վնասները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել