Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ և ԴՐԱՆՑ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ և ԴՐԱՆՑ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 34. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ և ԴՐԱՆՑ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 1. Հողամասերը և դրանց վրա ամրակայված անշարժ գույքը (շենքեր, շինություններ), անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի և դրանց վրա ամրակայված անշարժ գույքի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու ն

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 34. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ և ԴՐԱՆՑ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 1. Հողամասերը և դրանց վրա ամրակայված անշարժ գույքը (շենքեր, շինություններ), անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի և դրանց վրա ամրակայված անշարժ գույքի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառման տվյալների պարբերական ճշտման և հաշվառման նպատակով նախատեսվում է` 1) սկզբնական հաշվառում. 2) ընթացիկ հաշվառում:

2. Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում:

3. Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է կառավարությունը: Պետական հաշվառման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել