ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 142 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 142. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը 1. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալը, որի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում, այն կրում է պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում, իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի դատապարտյալը՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություններում: 2. Ազատությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 142. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը 1. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալը, որի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում, այն կրում է պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում, իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի դատապարտյալը՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություններում:
2. Ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձը, որի նկատմամբ նշանակվել է ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում, այն կրում է պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում, իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի դատապարտյալը՝ հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում:
3. Դատապարտյալը, որի նկատմամբ նշանակվել է հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում, այն կրում է հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:
4. Ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման ընթացքում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու անհրաժեշտության դեպքում պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը համապատասխան հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի եզրակացության հիման վրա միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը որոշելու նպատակով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
