ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 հունվարի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 1 | ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 12 հունվարի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Կ. Բալայանի
Անդամակցությամբ ª Հ. Նազարյանի
Ա. Գյուլումյանի
Քննության առնելով Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Դիմողը 24.12.2015թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան որոշելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի, 148-րդ հոդվածի 1-ին մասի, 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրության 1-ին, 14.1, 18, 19, 33 և 43-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության հարցը (քանի որ դիմողը ՀՀ սահմանադրական դատարան իր դիմումն ուղարկել է 21.12.2015թ., իսկ ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխությունների որոշ գլուխներ ուժի մեջ են մտել 22.12.2015թ., ուստի պետք է նկատի ունենալ 2015թ. ուժի մեջ մտած փոփոխությունների համապատասխան հոդվածները):
2. Դիմողը գտնում է, որ. «Սույն դիմումով վիճարկվող դրույթները, դատական պրակտիկայում դրանց տրված վերոգրյալ մեկնաբանությամբ, ուղղակիորեն հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին, այնպես էլ Սահմանադրական դատարանի 16.10.2012թ. թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին առ այն, որ բողոքարկման ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից»:
3. Դիմումում ներկայացվել է միջնորդություն դիմողին պետական տուրքի վճարումից ազատելու մասին:
4. Դիմողի փաստարկների և գործի դատավարական նախապատմության վերլուծության հիման վրա դատական կազմը եզրահանգում է, որ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը և 148-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ չեն կիրառվել, իսկ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ՀՀ սահմանադրական դատարանում կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ապա դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 31, 32, 39 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասով և 148-րդ հոդվածի 1-ին մասի մասով մերժել: «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Առաջարկել սույն գործը միավորել ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում գտնվող «Կարեն Հարությունյանի, Արտակ Գևորգյանի և Դավիթ Հարությունյանի դիմումների հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին, որի դատաքննությունը նշանակված է 2016թ. փետրվարի 9-ին: Բավարարել Վարտգեզ Գասպարիին պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
12 հունվարի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունվարի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
