Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73 — Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73 — Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 73. Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1. Հայցադիմումը ձևակերպվում է գրավոր։ 2. Հայցադիմումը բովանդակում է` 1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան. 2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական

Ամբողջ Տեքստ

Հոդված 73. Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1. Հայցադիմումը ձևակերպվում է գրավոր։

2. Հայցադիմումը բովանդակում է` 1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան. 2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը. 3) պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն. 4) հայցի էության հակիրճ նկարագրությունը. 5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը. 6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները. 7) հայցվորի պահանջը. 8) տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ. 9) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին. 10) հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։ 2.1. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձի ներկայացրած հայցադիմումը պետք է պարունակի նշում այն մասին, թե վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ պետության կամ համայնքի որ իրավունքներն են խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, և վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

3. Եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։

4. Հայցադիմումում կարող են ներառվել` 1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները. 2) հայցվորի և դատավարության մյուս մասնակիցների ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։

5. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։ (73-րդ հոդվածը փոփ.

09.07.19 ՀՕ-128-Ն, փոփ., լրաց.

02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել