Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 97 — Ծառայողական տեղեկատվությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 97AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 97 — Ծառայողական տեղեկատվությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 97. Ծառայողական տեղեկատվությունը 1. Ֆոնդը (ֆոնդի մասնակցին) սպասարկելու կապակցությամբ կառավարչին, պահառուին, ինչպես նաև ֆոնդի կառավարման առանձին գործառույթներ իրականացնող այլ անձին (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիային) ֆոնդի (ֆոնդի մասնակցի) հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, ֆոնդի (ֆոնդի մասնակցի) առևտրային կամ ծառայողական գաղտնիքը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը ֆոնդը (ֆոնդի մասնակիցը) մտադիր է եղել

Ամբողջ Տեքստ

Հոդված 97. Ծառայողական տեղեկատվությունը 1. Ֆոնդը (ֆոնդի մասնակցին) սպասարկելու կապակցությամբ կառավարչին, պահառուին, ինչպես նաև ֆոնդի կառավարման առանձին գործառույթներ իրականացնող այլ անձին (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիային) ֆոնդի (ֆոնդի մասնակցի) հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, ֆոնդի (ֆոնդի մասնակցի) առևտրային կամ ծառայողական գաղտնիքը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը ֆոնդը (ֆոնդի մասնակիցը) մտադիր է եղել գաղտնի պահել, և կառավարիչը, պահառուն կամ սույն մասով նախատեսված այլ անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին, համարվում է ծառայողական տեղեկատվություն:

2. Ծառայողական տեղեկատվություն է համարվում նաև սույն օրենքով վերահսկման ենթակա անձանց կողմից վերահսկողության իրականացման կապակցությամբ ֆոնդի (ֆոնդի մասնակցի) վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծառայողական տեղեկատվության վրա տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ծառայողական տեղեկատվության պահպանմանը, տրամադրմանը և հրապարակմանը վերաբերող դրույթները:

4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված տեղեկությունները այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի (սույն հոդվածի իմաստով՝ լիազոր մարմին) կողմից վերլուծվելու արդյունքում, եթե լիազոր մարմինը գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման, ծանուցում է տրամադրում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակցին: (97-րդ հոդվածը խմբ.

09.06.22 ՀՕ-219-Ն) Բ Ա Ժ Ի Ն 7 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 16 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել