ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 515 — Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պատրաստուկներ կ
Ամփոփում
Հոդված 515. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն)
Ամբողջ Տեքստ
Հոդված 515. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ կամ դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի գործածելը՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: (515-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն ) ԲԱԺԻՆ 15 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 46 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
