ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը (վերնագիրը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն) 1. Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում: 2. (մասն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-201-Ն) 3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վր
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը (վերնագիրը խմբ.
10.07.09 ՀՕ-161-Ն) 1. Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում: 2. (մասն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-201-Ն) 3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որևէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:
4. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով: Հանրակրթական հիմնական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճան:
5. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: (16-րդ հոդվածը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, փոփ.
01.12.14 ՀՕ-201-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
