ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «վճարողները» բառով: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «գ», «գ.1.», «ե», «է», «թ» կետերը, 4-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ գլուխները, 37-րդ հոդվածի «ա» ենթակետը, 40-րդ հոդվածի առաջին թվարկումը և 41-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 79-րդ հոդվածի «4000000» թիվը փոխարինել «5000000» թվով: Հոդված 4. Օրենքի 84-րդ հոդվածի «ա» ենթակետի «15000» թիվը փոխարինել «18750» թվով, իսկ «բ» ենթակետի «125000» թիվը` «156250» թվով: Հոդված 5. Օրենքի 85.3-րդ հոդվածի առաջին պարբերության «1000000» թիվը փոխարինել «1250000» թվով, իսկ երկրորդ պարբերության «75000» թիվը` «93750» թվով: Հոդված 6. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «գ» և «է» թվարկումները: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի: Սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից: Սահմանել, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի ՀՕ-148-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված` Օրենքի 7-րդ հոդվածի «ի» ենթակետի գործունեության տեսակին վերաբերող դրույթները կիրառվում են 2012 թվականի ապրիլի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-313-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-313-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2012-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1725 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.12.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.12.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2012 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 07.12.2011, ՀՕ-313-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.1998, ՀՕ-236 07.07.1998, ՀՕ-236 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 դեկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՀՕ-313-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
