Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-294 հունիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 29 | ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ.Երևան 4 հունիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Արայիկ Մելքումյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արայիկ Մելքումյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 15-ին)` խնդրելով. «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր: ՀՀ Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ «Դատավորի պաշտոնի հետ անհամատեղելիություն» եզրույթի ներքո պետք է հասկանալ վարքագծային անհամատեղելիություն, վարքագծի նորմերի (այլ ոչ թե դատական սխալի) այնպիսի խախտում կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Այնինչ, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դատավորի կողմից թույլ տրված դատական սխալը դատավարական նորմի սխալ կիրառումը, նույնականացրել է դատավորի պաշտոնի հետ վարքագծային անհամատեղելիության հետ և սահմանել լիազորության դադարեցման առանձին, ինքնուրույն հիմք անտեսելով, որ օրենսդիրն արդեն իսկ որպես կարգապահական պատասխանատվության հիմքեր տարանջատել է դրանք որպես կարգապահական պատասխանատվության առանձին հիմքեր ամրագրելով իրավունքի նորմի խախտումը (արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը), վարքագծային խախտումը (դատավորի վարքագծի կանոնները խախտելը) և որոշակի պարտականության չկատարումը (դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ միջամտության մասին ԲԴԽ-ին չհայտնելը, օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելը): Դիմողը վկայակոչում է ԲԴԽ-ի 2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-5-Ո-Կ-03 որոշումը, որը նույն արարքի համար կայացվել է մեկ այլ դատավորի նկատմամբ, և տվյալ դեպքում տվյալ դատավորի լիազորությունները չեն դադարեցվել, և ԲԴԽ-ն այդ անգամ կատարողական թերթ տալը դիտարկել է որպես դատավարական նորմի խախտում ու տվյալ դատավորին հայտարարել է նկատողություն: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի առնչությամբ վկայակոչելով արդար դատաքննության տարր հանդիսացող իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթեր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներ դիմողը գտնում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումը պետք է ենթակա լինի բողոքարկման:

3. Ելնելով Արայիկ Մելքումյանի անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է,որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է.

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,

5. առկա է դատարանի վերջնական ակտը,

6. դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,

8. դիմումը հիմնավորված է,

9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

4 հունիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հունիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել