ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 659 — Շենքը կամ շինությունը վարձակալության հանձնելը 1.
Ամփոփում
Հոդված 659. Շենքը կամ շինությունը վարձակալության հանձնելը 1. Շենքը կամ շինությունը վարձատուի կողմից հանձնելը և վարձակալի կողմից դրա ընդունելն իրականացվում է փոխանցման ակտով կամ փոխանցման մասին` կողմերի ստորագրած այլ փաստաթղթով: Շենքը կամ շինությունը հանձնելու վարձատուի պարտավորությունը համարվում է կատարված այն վարձատուի տիրապետմանը կամ օգտագործմանը տրամադրելուց և հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթը կողմերի ստորագրելուց հետո, եթե այլ բան նախա
Ամբողջ Տեքստ
Հոդված 659. Շենքը կամ շինությունը վարձակալության հանձնելը 1. Շենքը կամ շինությունը վարձատուի կողմից հանձնելը և վարձակալի կողմից դրա ընդունելն իրականացվում է փոխանցման ակտով կամ փոխանցման մասին` կողմերի ստորագրած այլ փաստաթղթով: Շենքը կամ շինությունը հանձնելու վարձատուի պարտավորությունը համարվում է կատարված այն վարձատուի տիրապետմանը կամ օգտագործմանը տրամադրելուց և հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթը կողմերի ստորագրելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով: Պայմանագրով նախատեսված պայմաններով շենքը կամ շինությունը հանձնելու մասին փաստաթուղթն ստորագրելուց կողմերից մեկի խուսափելը համարվում է հրաժարում համապատասխանաբար վարձատուի կողմից գույքը հանձնելու կամ վարձակալի կողմից այն ընդունելու պարտականության կատարումից:
2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալված շենքը կամ շինությունը պետք է վերադարձվի վարձատուին` սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված կանոնների պահպանմամբ: § 5. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
