Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 503 — Ապրանքի համար նախապես վճարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 503AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 503 — Ապրանքի համար նախապես վճարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 503. Ապրանքի համար նախապես վճարելը 1. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է գնորդի պարտականությունը` մինչև վաճառողից ապրանքն ստանալը լրիվ կամ մասնակի վճարել ապրանքի համար (նախնական վճար), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե պայմանագրով նման ժամկետ նախատեսված չէ, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում: 2. Ապրանքի համար նախապես վճարելու պարտականությունը գնորդի կողմից

Ամբողջ Տեքստ

Հոդված 503. Ապրանքի համար նախապես վճարելը 1. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է գնորդի պարտականությունը` մինչև վաճառողից ապրանքն ստանալը լրիվ կամ մասնակի վճարել ապրանքի համար (նախնական վճար), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե պայմանագրով նման ժամկետ նախատեսված չէ, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:

2. Ապրանքի համար նախապես վճարելու պարտականությունը գնորդի կողմից չկատարվելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 367 հոդվածով նախատեսված կանոնները:

3. Այն դեպքում, երբ նախապես գումար ստացած վաճառողը սահմանված ժամկետում չի կատարում ապրանքը հանձնելու պարտականությունը (հոդված 473), գնորդն իրավունք ունի պահանջել հանձնելու վճարված ապրանքը կամ վերադարձնելու ապրանքի համար նախապես վճարված գումարը:

4. Այն դեպքում, երբ վաճառողը չի կատարում նախապես վճարված ապրանքը հանձնելու պարտականությունը, և այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, նախապես վճարված գումարին ենթակա են վճարման սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրով ապրանքը պետք է հանձնվեր, մինչև ապրանքը գնորդին հանձնելու կամ նրան նախապես վճարված գումարը վերադարձնելու օրը: Պայմանագրով կարող է նախատեսվել նախապես վճարված գումարը գնորդից ստանալու օրվանից այդ գումարից վաճառողի` տոկոսներ վճարելու պարտականությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել