«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 1 սեպտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան
1 սեպտեմբերի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Հ. Դանիելյանի
Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
«Մելտեքս» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428 հոդվածի 1-ին ենթակետի սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի
1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69
հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի
պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը եւ մուծվել է պետական տուրքը։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր
նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,
Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
«Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428
հոդվածի 1-ին ենթակետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
/ ՔԱՐՏՈՒՂԱ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 սեպտեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
