ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 79-րդ կետով. «79) QR գծիկավոր կոդ՝ մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը։»: Հոդված 2. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:»: Հոդված 3. Օրենսգրքի 311-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով. «6. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու կամ ներբեռնելու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաև QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված կամ ներբեռնված փաստաթղթում արտածվում է արտատպման կամ ներբեռնման պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: Արտատպված և ներբեռնված փաստաթղթերը պարունակում են QR գծիկավոր կոդ, և նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն: QR գծիկավոր կոդ պարունակող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության, ընդունվում են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:
7. QR գծիկավոր կոդ պարունակող՝ արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»: Հոդված 4. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասը «անձնական հաշվի» բառերից հետո լրացնել «(QR գծիկավոր կոդ պարունակող)» բառերով: Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հուլիսի 4 Երևան ՀՕ-292-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-292-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.06.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 04.07.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 12.06.2024, ՀՕ-292-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-292-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
