ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 536 — Վստահված ռազմական գույքը հափշտակելը 1.
Ամփոփում
Հոդված 536. Վստահված ռազմական գույքը հափշտակելը 1. Զինծառայողին վստահված, այսինքն` նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով անձնական կամ ծառայողական օգտագործման համար հանձնված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկան կամ ռազմական այլ գույքը հափշտակելը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարգա
Ամբողջ Տեքստ
Հոդված 536. Վստահված ռազմական գույքը հափշտակելը 1. Զինծառայողին վստահված, այսինքն` նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով անձնական կամ ծառայողական օգտագործման համար հանձնված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկան կամ ռազմական այլ գույքը հափշտակելը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Զինծառայողին վստահված, այսինքն` նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով անձնական կամ ծառայողական օգտագործման համար հանձնված զենքը կամ ռազմամթերքը հափշտակելը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
